«Մտածողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: : → ։ (119)
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Filos segundo logo (flipped).jpg|250px|frameless|աջից]]
'''Մտածողություն''', [[անհատ]]ի ճանաչողական գործունեության գործընթաց՝ ուղղված իրականության ընդհանրացված և միջնորդավորված արտացոլմանը, որի ժամանակ [[սուբյեկտ]]ն իրականացնում է տարբեր տեսակի ընդհանրացումներ <ref>Իմացական գործընթացների պրակտիկում (Հիշողություն, մտածողություն և խոսք, երևակայություն):
Մտածողությունն ապահովում է օբյեկտիվ աշխարհի, նրա օրենքների ճանաչում:ճանաչում։ Ուսումնամեթոդական ձեռնարկ / Կազմ. և գլխ. խմբ. Դ. Ռ. Հայրապետյան- Եր.: ԵՊՀ հրատ., 2009, - 190 էջ:էջ։</ref>։
Մտածողությունն արտացոլում է շրջապատող աշխարհի առարկաների և երևույթների այն կողմերն ու օրինաչափությունները, որոնք մատչելի չեն անմիջական [[զգայական արտացոլում|զգայական արտացոլման]] համար։ Մտածողության արդյունքները [[միտք|մտք]]երն են, որոնք հիմնականում արտահայտվում են [[հասկացություն]]ներում և նրանց կապերում, [[խոսք]]ում։ Մտածողությունը նաև նորի որոնման և բացահայտման գործընթաց է, որը հենվում է զգայական փորձի և մարդու պրակտիկ [[գործունեություն|գործունեության]] վրա, բայց մեծ չափով դուրս է գալիս դրանց սահմաններից։
Այսպիսով, մտածողությունը ակտիվ հոգեկան գործընթաց է, որն ուղղված է օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների էական կողմերի ու դրանց ներքին կապերի միջնորդավորված և ընդհանրացված արտացոլմանը<ref>Գրիգորյան Վ.Հ. Հոգեֆիզիոլոգիա. - Եր.: Երևանի համալս. հրատ., 2007, 366 Էջ</ref>։
Տող 121.
 
Խնդրային իրավիճակը կարող է օժտված լինել որոշակի տարրերով, որոնք ընդհանուր են նախկինում լուծված խնդիրների հետ։ Այդ իդենտիկ տարրերը առաջացնում են նախկին [[որոշում]]ների մասին պատկերացումներ, որոնք օգնում են որոշակի եզրահանգումներ կատարել։ Դեպքերի մեծամասնության ժամանակ «նմանությունը» պայմանավորված չէ ընդհանուր իդենտիկ տարրերի քանակով։ Եթե նմանությունը պայամանվորված լիներ միայն քանակով, ապա դա կնշանակեր, որ որքան շատ են օբյեկտների միջև ընդհանուր տարրերը կամ գործընթացները, այնքան ավելի շատ նրանք պետք է նման լինեն։
{{քաղվածք|Պատկերացնենք մեղեդի, որը նվագում են երկու տարբեր բանալիներով. Այստեղ չկան ընդհանուր տարրեր, բայց կա նմանություն:նմանություն։ Մենք նկատում ենք, որ դա միևնույն մեղեդին է:է։ Մի բանալու վրա սովորած մեղեդին հեշտությամբ կարող է վերարտադրվել այլ բանալով:բանալով։ Սակայն մյուս կողմից էլ կարելի է իդենտիկ թողնել բոլոր տարրերը՝ փոխելով դրանցից միայն մեկը կամ երկուսը, և երաժշտությունը ամբողջովին կփոխվի:կփոխվի։|}}
[[Պատկեր:Կոնստելյացիայի տեսություն.png|200px|մինի|աջից|Կոնստելյացիայի սկզբունք]]
Եթե իդենտիկ տարրերի և նմանության աստիճանի միջև կորելյացիան բացակայում է և նմանությունը պայմանավորված է երկու ամբողջական երևույթների ֆունկցիոնալ կառուցվածքային նմանությամբ, ապա մենք գործ ունենք [[գեշտալտ]]ի հետ։ Հետազոտությունների հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես է խնդրային իրավիճակից ծնվում լուծումը, ինչ ճանապարհներ կան որոշակի պրոբլեմի լուծման համար։ Հետազոտություններն իրականացրել են հետևյալ ձևով. հետազոտվողներին առաջարկում են ինտելեկտուալ խնդիրներ, որոնց լուծման ժամանակ հետազոտվողները պետք է բարձրաձայն մտածեին։ Ընդ որում, հետազոտվողները չպետք է առանց վերբալիզացիայի թողնեին որևէ միտք՝ անկախ այն բանից, թե որքան այն անմիտ կլիներ։ Այպիսի հետազոտությունները ցույց են տվել, որ մտածողության ողջ գործընթացը՝ սկսած խնդրի ներկայացումից մինչև վերջնական լուծում, իրենից ներկայացնում է քիչ թե շատ կոնկրետ նախադասությունների շարք։ Այսպիսի վերբալ արտահայտություններում արտացոլվում է հետևյալը՝ լուծման գործընթացը իրենից ներկայացնում է խնդրի զարգացում։ Որոշակի առաջարկվող լուծման վերջնական տեսքը միանգամից չի առաջանում. սկզբում առաջանում է սկզբունքը, լուծման ֆունկցիոնալ նշանակությունը և միայն այդ սկզբունքի հաջորդական կոնկրետացման շնորհիվ առաջանում է համապատասխան լուծման վերջնական տեսքը։ Լուծման որոշակի հատկության հայտնաբերումը հանգեցնում է առաջնային խնդրի վերակառուցման։ Ֆունկցիոնալ նշանակությունները միշտ հանդիսանում են առաջնային պրոբլեմի պրոգուկտիվ վերակառուցումներ։ Սա նշանակում է, որ լուծման գործընթացը ոչ միայն լուծման զարգացում է, այլ նաև խնդրի զարգացում։Որոշակի լուծման վերջնական տեսքին հասնում ենք միջանկյալ փուլերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը նախորդ փուլի հարաբերությամբ ունի լուծման բնույթ, իսկ հաջորդի հարաբերությամբ՝ խնդրի բնույթ։ Մտածողության գործընթացում որոշիչ դեր ունեն որոշակի էվրիստիկ մեթոդները, որոնք պայմանավորում են լուծման՝ մեկը մյուսին հաջորդող փուլերը։