«Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
 
== Հիմնադրում ==
[[Պատկեր:Anii Mayr Tacar plan.jpg|250px|մինի|ձախից|Հատակագիծ]]
Անիի Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցի, 989-ին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001-ին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ [[Կատրանիդե Բ|Կատրանիդե]] թագուհին։ Կառուցել է [[Տրդատ ճարտարապետ]]ը։ Քառամույթ գմբեթավոր հորինվածքով (չափերը՝ 24,7x34,3 մ) Անիի Մայր տաճարը իր կոթողային ձևերով և հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը։ Հայկական խորշերով ակոսված արտաքին ճակատները հարդարված են նրբագեղ կամարաշարով։ Ավագ խորանը զարդարվել է Քրիստոսը գահի վրա պատկերագրությամբ որմնանկարով (հետագայում ծածկվել է սվաղով)։ Տրդատը կարևոր ավանդ է մուծել եկեղեցական ճարտարապետական ձևերի զարգացման գործում, տաճարի միջին՝ գմբեթակիր նավը գերիշխում է շենքի ողջ ներքին տարածության վրա՝ շնորհիվ կողմնային նավերի զգալի նեղացման։ Մույթերի և որմնամույթերի փնջաձև տրոհումը, կամարների սլաքաձևությունը Մայր տաճարին հաղորդում են շեշտված վերսլացություն։ Եկեղեցու ներսի այդպիսի լուծումը, հատկապես մույթերի՝ ջլաղեղների նմանությամբ մասնատումը XII–XIV դդ․ դարձել են Արևմտյան Եվրոպայում ձևավորված ու տարածված գոթական ճարտարապետության բնորոշ հատկանիշները։ Իր այս առանձնահատկությունների, կառուցվածքային կատարելության և գեղաշուք հարդարանքի շնորհիվ Անիի Մայր տաճարը դասվում է համաշխարհային ճարտարապետության լավագույն ստեղծագործությունների թվին։