«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Գերմանացի աստվածաբաններ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1.
{{Տեղեկաքարտ
| բնագիր
}}
'''Յակոբ Բյոմե''' ({{lang-de|Jakob Böhme}}, [[1575]], [[մարտի 8]], [[Ալտ-Զայդենբերգ]], [[Սաքսոնիա]] – [[1624]], [[նոյեմբերի 18]], [[Գյորլից]], Սաքսոնիա), գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսանող և աստվածաբան։
Տող 30.
Ազատության գաղափարը, որը գերմանական դասական փիլիսոփայության համար անկյունաքարային է, սկսվում է հենց Յակոբ Բյոմեից։ Քանի որ մարդը իբրև ոգեղեն, հոգևոր և մարմնական արարած մասնակից է Հավիտենականին, Աստվածայինին և Նախահիմքին, նա դրանց հետ առնչությունը ինքը իր մեջ պետք է հայտնաբերի։ Եվ քանի որ Նախահիմքը կամ Աստվածայինը անպայմանականորեն բոլոր իրերի ազատ կամքը և նախասկիզբն է, ուրեմն նաև մարդն է ազատ, այնքանով, որքանով դա հայտնաբերում է իր մեջ։ Մարդու ազատության աստիճանը նրա մեջ Աստվածայինի ներհոսքի աստիճանն է։
Աստված ոչ միայն զուտ հոգի է, այլ նաև «հավիտենական բնություն» - սրանով է, որ նա նախ և առաջ կենդանի հոգի է դառնում։ Ողջ բնությունը աստվածային զորությունը շարունակ ծնելու տենչանքի և կարոտի մեջ է։ Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ` համա-հիմնային էություն է` Ungrund։ Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով։ Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը։ Ուրեմն` Աստված Բյոմեի համար - ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ` նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը - Wesen aller Wesen։ Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է։ Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ` իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ։ Կենտրոնանալով Աստծո մեջ` նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ։ Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում` ինքն իրենից, - Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն։ Արդեն Իր` Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit)։ Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual) պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն` սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն` տառապանքը հոսում է)։ Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը։ Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում։ Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ։ Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար։ Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները` Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը։ Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից։ Աստծո զորությունից` երկինքը, երկնքից` աստղերը, աստղերից` տարրերը, տարրերից` երկիրը և արարածները։ Որակներն են կրակը, դառնությունը, աղը։ Ոգիները, կարծես թե նույն իրենք որակները, յոթն են (այստեղ Բյոմեն դարձյալ բանաստեղծականորեն կողք-կողքի է դնում համահունչ բառեր` խաղալավ նրանց սեմանտիկական նույնահնչողականությամբ. Quallgeister - բխող ոգիներ և Qualitaeten - որակներ) - թթուն, քաղցրը, դառը, կծուն, սերը, հնչյունը, բնությունը։ Սերը հինգերորդ ոգին է կամ quinta essentia-ն։ Հնչյունը յոթներորդն է, այն ինքը Աստվածություն է։ (Աստված Մովսեսին հայտնվեց հնչուն Բառով` Ինքը մնալով անտես)։ Յոթներորդը բնությունն է, իսկ այն Աստված է, որը բոլոր ոգիները հավաքում է իր մեջ։ Բնության պսակը մարդն է, անսեռ մարդը, ով մեղսագործությունից հետո բաժանվում է տղամարդու և կնոջ, - մի միկրոկոսմոս, որ բաղկացած է զգացմունքից, դատողականությունից և բանականությունից։ Մարդու ներքին կառույցը իրենից երկիրը երկնքին կապող մի սյուն է ներկայացնում, որով անցնում է այն, ինչը աստղերից չարի և բարու բաժանված` իջնում է երկնքից։ Իր մեջ չարն ու բարին կենտրոնացնող մարդու գլխավորությամբ բնությունից անջատվում են տարրերը (որոնցից էլ բաղկացած է բնությունը), որոնք իրենց որակներով մասնակից են մարդկային զգացմունքներին` ինչպես բարի, այնպես էլ մեղսական. օդը տապը և ցասումն է, ջուրը` ցուրտը և խոնարհությունը, կրակը Աստծո մեջ բարիք է, չարի մեջ` դառնություն, չարչարանք։ Հողը տտիպն է և այլն։ Չարչարանքը, ի դեպ, առկա է բոլոր որակներում։ Այս ողջ բազմազանությունը Բյոմեի համար երրորդության համակարգ ունի. երկու հիմնական երրորդությունները` Աստված-բնություն-արարած, կրակ-դառնություն-աղ, - միմյանց հարաբերվում են իբրև իրենց` էությունների և նրանց որակների անտինոմիաներ։ Ըստ այդմ` որակները հանդես են գալիս իբրև իրերի փոխակերպությունները, նրանց այլագոյությունը։ Բյոմեն օգտվում է նաև ալքիմիական բառապաշարից. յոթ ոգիները, որ ծնվում եմ մեկը մյուսից, ի մի են բերվում ալքիմիական երրորդության մեջ
=== Չարը ===
|