«Անտոն Հանսեն Տամսաարե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մանկությունն ու երիտասարդություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
8 տարեկան հասակում Անտոնը ընդունվել է Պռիյումլիի գյուղական դպրոցը, որն իրենց կալվածքից տասնյակ կիլոմետրեր հեռու էր։ Նրա ուսուցիչը Անս Տիսն էր, ով անհավատալիորեն աշխատասեր մարդ էր, որ ձգտում էր իր գիտելիքներն առավելագույնս փոխանցել աշակերտներին։ Արդեն այդ տարիներից Անտոնն սկսել է բանաստեղծություններ գրել։
[[Պատկեր:Tammsaare-Põhja farm.jpg|270px|աջից|մինի|Անտոն Հանսեն Տամսաարեի ծննդավայրը]]
[[1892]] թ. Անտոնն ընդունվել է Վյանկե-Մաարյայի ծխական դպրոց, որ ղեկավարում էր գրող ու թարգմանիչ Յակոբ Տամը։ Նա բոլոր աշակերտներին նվիրել է իր բանաստեղծությունների «Զարթնած ձայներ» ժողովածուն։ Անտոնն անգիր է սովորել Տամի բանաստեղծությունների մեծ մասը։ Հետագա ամբողջ կյանքում նա հիշում էր իր ուսուցչի «դասերը»` գրել պարզ, բնական ու հստակ:հստակ։ Վյանկե-Մաարայում Անտոնը հանդիպել է այլ գրողների ևս, ինչի արդյունքում գրականության հանդեպ հետաքրքրությունը վերածվել է հիմնական նախասիրության:նախասիրության։
 
[[1898]] թ., ավարտելով դպրոցը, Անտոնը մեկնում է Յուրև (ներկանում` [[Տարտու]]), որպեսզի կրթությունը շարունակի Հուգո Տրեֆների գիմնազիայում։ Նա ընտրում է այս ուսումնական հաստատությունը, որովհետև այդտեղ կարելի էր ընդունվել ցանկացած տարիքում՝ անկախ նախնական պատրաստվածությունից։ Այնտեղ սովորում են մեծ թվով սովորողներ՝ հարուստներ ու աղքատներ։ Հետագայում նա այս գիմնազիայի մասին գրել է իր «Ճշմարտություն և արդարություն» էպոպեայի երկրորդ հատորում։