«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (18)
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (12) oգտվելով ԱՎԲ
Տող 24.
Այն, որ [[Ծննդոց]]ում [[Մովսես]]ը (եթե նրան ընդունենք որպես [[Հնգամատյան]]ի հեղինակ) լռում է հրեշտակների արաչության մասին, հետևանքն է այն բանի, որ մարգարեն ավելի շատ նպատակ է ունեցել ընդհանուր արարչագործությունից հասնել մարդու արարմանը, ուստիև հրեշտակները, այսպես ասած, դուրս են մնացել նրա նկարագրությունից։
Հրեշտակների արարման բացակայությունը Սուրբ Գրքից տեղիք է տվել այն կարծիքին, թե հրեշտակներն արարված չեն և որպես անեղներ համահավասար են [[Սուրբ Երրորդություն|Սուրբ Երրորդությանը]]։ Այս կարծիքին դեռևս Բ դարում հակառակվեց [[Իրենեոս Լիոնացին (Լուգդոնացի)]]։ Նա, հիմնվելով [[Ավետարան ըստ Հովհանեսի|Հովհաննու Ավետարանի]]. ''«Նրանք … Աստծուց ծնվեցին»'' (Հովհ. 1։3) հատվածի վրա, հրապարակեց, որ ամեն ինչ, լինեն դրանք հրեշտակներ կամ [[հրեշտակապետ]]եր, աթոռներ, թե տերություններ, հաստատված են Աստծո կողմից և արարված [[Հիսուս Քրիստոս|Լոգոսի՝ Որդու]] կողմից։ Այս միտքը առկա է [[Պողոս Առաքյալ]]ի՝ կողոսացիներին ուղղված նամակում. ''«Նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում»'' (Կող. 1։16), ինչը իր վերջնական հաստատումը գտավ [[Նիկիական հանգանակ|Նիկիո Ա Տիեզերաժողովի (325թ.) հավատո հանգանակում]], ուր Աստծո մասին ասվում է. «Արարիչ երևելեաց եւ աներևութից»։
Քրիստոնեական Եկեղեցու հայրերից ոմանք այն կարծիքին են, թե հրեշտակներն արարվել են մինչև աշխարհի արարվելը։ Նրանք հիմնվում են [[Հոբ]]ի գրքի ''«Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները միաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին»'' (Հոբ 38։7) հատվածի վրա։ Ըստ հայրերի ([[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Մեծ]], [[Գրիգոր Աստվածաբան]], [[Հովհան Ոսկեբերան]], [[Ամբրոսիոս Մեդիոլանացի]], [[Հերոնիմոս]]) արարչության վկաները հրեշտակներն են՝ աստղերի հրեշտակները, ովքեր առաջինը տեսան երկրագունդը, երբ խավարը բաժանվեց լույսից և առաջինը օրհնեցին Տիրոջը։ Սակայն Սուրբ Գրքում բազմիցս ակնարկվում է հրեշտակների՝ արարչագործության վեցօրեքի ընթացքում ստեղծված լինելու մասին։ Այն, որ հրեշտակները ստեղծվել են հենց արարչագործության ընթացքում, վկայում է նույն վերոհիշյալ Հոբ 38։7 համարը։ Այս հատվածը վկայում է, որ հրեշտակները եղել են մինչև աստղերի արարումը, այսինքն՝ մինչև արարչագործության 4-րդ օրը (հմմտ. Ծննդ. 1։16)։ Այս է վկայում երեք մանուկների օրհնությունը (Դան. 3։57-59), ուր ողջ արարչագործությանը զուգահեռ Աստծուն փառաբանելու են հրավիրվում նաև հրեշտակները՝ «Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցեք Տիրոջը»։ Նույնն է պատկերը նաև [[Դավիթ մարգարե|Դավթի]] սաղմոսում (Սաղմ. 148։1-5). ''«Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՛ք նրան բարձունքներից:բարձունքներից։ Օրհենցե՛ք նրան, նրա բոլո՛ր հրեշտակներ, օրհնեցե՛ք նրան, նրա բոլո՛ր զորություններ:զորություններ։ Օրհնեցե՛ք նրան, արեգա՛կ և լուսի՛ն, օրհնեցե՛ք նրան, բոլոր աստղեր և լույս:լույս։ Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, և ջրե՛ր՝ որ վեր եք երկնքից։ Օրհնեցե՛ք անունը Տիրոջ, քանզի նա ասաց՝ և դրանք ստեղծվեցին, նա հրամայեց՝ և դրանք հաստատվեցին»։
Հիմնական կարծիքը հրեշտակների արարման ժամանակի շուրջ այն է, որ նրանք ստեղծվել են «երկնքի ու երկրի» հետ. ''«Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»'' (Ծննդ. 1։1), քանի որ Աստվածաշնչում հաճախ (Գ Թագ. 22։19, Մատթ. 18։10) «երկինք» բառի գործածությունը նշանակում է նաև երկնաքաղաքացիներ, երկնաբնակներ, այսինքն՝ հրեշտակներ։
Մեկ այլ կարծիքի համաձայն հրեշտակների արարումը տեղի է ունեցել դարձյալ առաջին՝ երկուշաբթի օրը, բայց ոչ երկնքի հետ, այլ՝ լույսի. «Եվ Աստված ասաց.«Թող լույս լինի»» (Ծննդ. 1: 3), ինչի համար էլ հրեշտակներին երբեմն անվանում են «լույսի որդիներ» (հմմտ. Ղուկ. ԺԶ 8)։
Տող 32.
Ինչպես հրեշտակների հետ կապված հարցերի մեծամասնությունը, այնպես էլ նրանց ազատ կամքի հարցը բացակայում է Սուրբ Գրքից, ինչի պատճառով էլ շատ հաճախ հրեշտակաբանությունը դասվում է չբացահայտված վարդապետությունների շարքում։ Դրա, այսպես ասած պակասը, բացահայտվում է մարդկանց շնորհված կամքի ազատության քննարկման ժամանակ. որպես բանավոր էակներ՝ հրեշտակներն էլ ստացել են Աստծո՝ Իր էակների հանդեպ սիրո բարձրագույն դրսևորումը՝ ազատ կամքը, և որպես անդրանիկ արարածներ՝ ստեղծված մարդուց առաջ, նրանք եղան կամքի ազատության առաջին կրողները։ Սա նշանակում է, որ հրեշտակները կարող էին նպատակաուղղվել թե՛ առ բարին և թե՛ չարը։ Թեև նրանք սպասավոր ոգիներ են, սակայն ոչ երբեք ստրուկ, քանզի [[Աստված|Աստծուն]] նրանք ծառայում են ու փառավորում կամովին՝ մղված Նրա ունեցած անսահման սիրուց։ Սակայն այս վիճակում էլ հրեշտակները ունեին բարուց հեռանալու ազատություն։ Ահա հենց այդ էլ սկիզբ դրեց չարի առաջացմանն աշխարհում. հրեշտակներից որոշները չպահպանեցին իրենց ինքնիշխանությունը, չմնացին հավատարիմ իրենց նախնական նշանակությանը, ինչը որոշել էր Աստված նրանց ստեղծելիս։ Թեև [[Աստվածաշունչ|Սուրբ Գիրքը]] լռում է հրեշտակների մի մասի անկման և դրանով չարի՝ աշխարհ խուժելու մասին, հրեշտակներին վերաբերող վարդապետությունը՝ հենվելով ավանդության վրա, վկայում է, որ չարն աշխահ եկավ հրեշակներից մեկի՝ նրանցից ամենագեղեցիկի և փառավորի կողմից։ Այսպես, երբ հրեշտակներից ամենաառաջինը՝ անդրանիկը՝ Արուսյակը, որն Աստծուն կանգնած էր այնքան մոտ, որքան Արուսյակ աստղը արևին, տեսնում ու զգում է իր գեղեցկությունը և կատարելությունը, շլանում է ինքն իրենով և նրանում ամբարտավան, գոռոզ (հմմտ. Ա Տիմ. 3։6) ձգտում ու ցանկություն է առաջանում աստվածանալու և հավասարվելու Աստծուն՝ իր Արարչին։ [[Եսայի մարգարե]]ն, Բաբելոնն այլաբանորեն ներկայացնելով որպես սատանայի մարմնացում (սա հատվածի ավանդական ամենատարածված մեկնությունն է), բացահայտում է Արուսյակի միտքը. ''«Երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր. կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա. կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ Բարձրյալին»'' (Ես. 14։13-14)։ Այսպես, սակավ համարելով իրեն տրված փառքը և Աստծո հանդեպ լցվելով նախանձով՝ Արուսյակը շահագործում է իրեն շնորհված ազատությունը և իրեն համախոհ մի շարք հրեշտակների հետ (ապստամբների թիվը՝ համապատասխան դատապարտված հրեշտակների թվին, համարվում է ընդհանուր հրեշտակաց բազմության 1/3-ը՝ ըստ[[Հայտնություն|Հայտնության]] գրքի (12։4) այլաբանական մեկնության) պատերազմով ապստամբում է Տիեզերական Տիրակալի դեմ։
Հակառակվողների դեմ է ելնում հավատարիմ մնացած հրեշտակների մի բազմություն Միքայել [[հրեշտակապետ]]ի գլխավորությամբ, որը ահեղաձայն գոչելով «Ո՞վ է Աստծո նման»՝ (եբր.՝ Մի՞ կա Էլ - այստեղից էլ հրեշտակապետի Միքայել անվանումը) պարտության է մատնում փառատենչներին և վտարում է աննյութական՝ իմանալի երկնքից։
Արուսյակն իր արարքի համար վաստակում է սատանա՝ (եբր.՝ հակառակորդ) անվանումը:անվանումը։ Սուրբգրային տարբեր հատվածներում հակառակորդ սատանան անվանվում է նաև Սադայել, Հին Օձ, Վիշապ, Բելիար, Բեեղզեբուղ, Բանսարկու, այս աշխարհի Իշխան, Օդի Իշխան (սա հիմնականում կապված է այն մտքի հետ, որ անկյալ հրեշտակները բնակվում են օդում՝ երկնքի և երկրի միջև տարածվող ոլորտում), այս աշխարհի աստված, ստության հայր (Մատթ. 12։24, Բ Կորնթ. 6։15, Հոբ 12։31, Եփես. 2։2, Բ Կորնթ. 4։4)։
Իրենց ապստամբությամբ ու ամբարտավանությամբ անկյալ հրեշտակները, որ անվանվեցին դևեր, կորցրեցին իրենց երբեմնի աստվածտեսությունը, իսկ հավատարիմ արդարները, մերժելով կուրությունը և անմտությունը, հաստատվեցին կատարելության մեջ։ Նշենք, որ գոյություն ունի կարծիք, թե անցնելով փորձության միջով, հրեշտակաց երկու դասերն էլ՝ թե՛ արդարները և թե՛ մեղավորները, չեն կորցնում իրենց ազատությունը, այլ մի տեսակ բնական ընտրությամբ վերջնականապես որոշում են իրենց դիրքը, վիճակը, ինչով էլ և բացատրվում է հրեշտակների բարությունը և դևերի չարությունը, երբ առաջինների դեպքում ասում են, թե այլևս չեն կարող ծառայել չարին, իսկ վերջինների համար, թե այլևս չեն կարող դառնալ դեպի բարին։
 
Տող 41.
Արևմտյան ռենեսանսի շրջանում (14-16 դդ.) հրեշտակները պատկերվում էին հունական կուպիդոնների (մերկ մանուկներ՝ փոքրիկ փետրավոր թևերով) տեսքով։ Սա կրում էր [[Հեթանոսություն|հեթանոսության]] ազդեցությունը և ոչ մի ընդհանրություն չունի [[Հայ Առաքելական Եկեղեցու]] հրեշտակաբանության հետ։
Հրեշտակները Սուրբ Գրքում հիմնականում հայտնվում են մարդկային տեսքով, ինչպես ասենք [[Յուղաբեր կանայք|Յուղաբեր կանանց]] հայտնվելիս (Ղուկ. 24։4), [[Սոդոմ]]ում՝ [[Ղովտ]]ին այցելելիս (Ծննդ. 19:5) կամ Տուբիի վարձած մարդու պարագայում, որն իրականում [[Հրեշտակապետ|Ռափայել հրեշտակապետ]]ն էր (Տոբ. 5:5):
Ըստ [[Հովհան Դամասկացի|Հովհան Դամասկացու]] (8-րդ դար) հրեշտակները մարդուն հայտնվում են այն տեսքով, ինչպես որ մարդը պատրաստ է նրանց ընդունել:ընդունել։
Լուսեղեն լինելու պարագան էլ մի քանի տեղերում շեշտված է [[Աստվածաշունչ]] մատյանում (Դան. 10:6, Մատթ. 28:3, Ղուկ. 24:4). վստահաբար սա կապվում է նաև նրանց ճերմակ հանդերձների հետ (հմմտ. Մարկ. 16:5, Հովհ. 20:12):
Պատկերներում հրեշտակներին տրվող կանացի կամ ոչ առնական դեմքերը հաստատում են այն կարծիքը, որ հրեշտակները չունեն սեռ, ինչպես այդ բացահայտ վկայում է Քրիստոսը՝ ասելով. ''«Ո՛չ կին են առնում և ո՛չ էլ մարդու գնում… ինչպես հրեշտակները»'' (Մատթ. 22։30 հմմտ. Ղուկ. 20։35-36)։ Սրանից ակնհայտ է, որ հրեշտակները ո՛չ ծնվում ու բազմանում են, ո՛չ մահանում ու պակասում. նրանք անմահ են ու մշտնջենավոր, չունեն կենսաբանական պայմանավորվածություն։ Այս վերջինը ապացուցում է այն հանգամնքը, որ նրանք չեն սնվում. անգամ մարդկային կերպարանքով հայտնվելիս նրանց՝ սննդի և ըմպելիքի օգտագործումը թվացյալ է (հմմտ. Տոբ. 12։19)։
Տող 62.
[[Պատկեր:Gethsemane Carl Bloch.jpg|300px|մինի|աջից|Մի հրեշտակ մխիթարում է Հիսուս, Կառլ Հենրիխ Բլոկ, 1865-1879 թ.:]]
Ինչպես ասվեց, հրեշտակ բառի առաջին ստուգաբանությունը նշանակում է պատգամաբեր, սուրհանդակ (Հայտն. 1։1), ինչը, բնականաբար սերտ առնչություն ունի սպասվորության հետ։ Այսպես՝ հրեշտակների հիմնական պաշտոնը սպասավորությունն է։ Յուրաքանչյուր հրեշտակ ունի սպասավորելու իր չափը, քանզի նրանցից որոշները առաքվում են պատվելու և պսակելու, որոշները՝ տանջելու և պատուհասելու, որոշները՝ պահպանելու ու մեղքերից սրբելու և այլն։ Նրանց կամավոր սպասավորությունը մի է, սակայն գործերը բաժանված ու բաշխված են։ Տարբերվում է սպասավորության 2 ոլորտ՝ անդրանցական (տրանսցենդենտալ) և հայտնութենական։
Անդրանցական ոլորտում հրեշտակների պաշտոնը Աստծո փառաբանումն է։ Հրեշտակային փառաբանության գունեղ մի պատկեր է [[Եսայի մարգարե]]ի տեսիլքը (Ես. 6։1-3), որն ուրույն տեղ է գրավում հայոց ծեսի՝ հատկապես [[Սուրբ Պատարագ]]ի մեջ. «Եւ ընդ Սերովբէսն եվ ընդ Քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել. «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր Զորութեանց, լի՛ են երկինք եւ երկիր փառօք քո:քո։ Օրհնութիւն ի բարձունս:բարձունս։ Օրհնեալդ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն:Տեառն։ Ովսաննա՛ ի բարձունս»»: Հայ Եկեղեցու [[Գիշերային ժամերգություն|Գիշերային ժամերգության]] «Տէր տուընջեան…» աղոթքում ասվում է. «Հրեշտակային երգակցությամբ զքեզ [Աստծուն] օրհնել, զքեզ գովել, եւ քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազոր տերութեանդ…», ինչը հաստատումն է այն մտքի, որ հրեշտակներն էլ մարդկանց պես օրհնաբանում են [[Սուրբ Երրորդություն|Ամենասուրբ Երրորդությանը]], ջանում են գործակից լինել Աստծո բարերար երախտիքներին և փառաբանել Նրա մեծությունն ու Աստվածությունը ու դրանով միշտ ուրախացնել և պայծառացնել Արարչին։ Ավելին, հրեշտակներն Աստծուն փառաբանում են ավելի, քան մարդիկ, քանզի նրանք «հզոր են ուժով» լսելու և Նրա կամքը կատարելու մեջ, ինչպես ասվում է սաղմոսում. «Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզոր եք ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների:պատգամների։ Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զորքեր, սպասավորնե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր:կատարողնե՛ր։ Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տերությունը նրա» (Սաղմ. 102։20-22)։ Հրեշտակներն ավելի լավ գիտեն Աստծուն, որովհետև Նա Իր ուժն արտահայտում է աշխարհում նաև հրեշտակների միջոցով։ Ահա հենց այստեղ էլ արտահայտվում է հրեշտակների գործունեության հայտնութենական ոլորտը. հայտնութենականը հրեշտակների և մարդկանց հարաբերության ոլորտն է. Աստծո հրահանգով երկնավորները կոչված են սպասավորելու նաև մարդուն, ինչպես առաքյալն էլ է ասում «բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Լինելով երկնաբնակ՝ նրանք իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածության մեջ կենցաղվարող մարդու հետ և մարդու համար։ Հրեշտկներն էլ առավել պատիվ էին համարում իրենց ծառայությունը մատուցել Աստծո Որդուն Նրա երկրային կյանքի ընթացքում, ինչպես ասված է. «Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին:ճանապարհներին։ Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես» (Սաղմ. 90։11-12 հմմտ. Մատթ. 4։6, Ղուկ. 4։10-11)։ Թերևս [[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] օգտվում էր հրեշտակների ծռայությունից հույժ անհրաժեշտ դեպքերում՝ հիմնականում [[սատանա]]յի որոգայթների դեմ պայքարելիս, ինչպես ասենք [[Քրիստոսի փորձությունն անապատում|անապատի փորձության]] (Մատթ. 4։11, Մարկ. 1։ 13) և Գեթսեմանի աղոթքի ժամանակ (Ղուկ. 22։43)։
Եթե տարբաժանենք հրեշտակների կողմից մարդկանց ցույց տրվող ծառայությունը, ապա կարելի է բաժանել սպասավորության հետևյալ դրսևորումների՝
 
Տող 83.
# [[Սերովբեներ]], [[քերովբեներ]], [[աթոռներ]] - առաջին քահանայապետություն
# Տերություններ, զորություններ, իշխանություններ - միջին քահանայապետություն
# [[Պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ]] – վերջին քահանայապետություն։ [[Պատկեր:Guido Reni 031.jpg|250px|մինի|աջից|Հրեշտակապետ Միքայել:Միքայել։]]
 
Գոյություն ունի կարծիք, որ ի սկզբանե հրեշտակները ունեցել են 10 դաս, սակայն Արուսյակ-սատանայի ապստամբությունից հետո նրանց թիվը նվազել է իննի։ Տասներորդ այդ դասը պայմանականորեն անվանվում են [[դևեր]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից