«Գոյական անուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (12)
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 56.
 
== Առկայացման (տարորոշման) քերականական կարգ ==
[[Առկայացման քերականական կարգ|Առկայացման կարգը]] ձևավորվում է '''ս''', '''դ''', '''ն''', '''ը''' հոդերի միջոցով, որոնք, դրվելով գոյականների կամ գոյականաբար գործածված բառերի վրա, նրանց բառային իմաստը քերականորեն տարորշում են տարբեր մասնավորումներով կամ պարզապես որոշյալության միջոցով։ Հմմտ. ''Նա երգ է լսում'' // ''Նա լսեց իր սիրած երգը:երգը։'' ''Գրիչ տուր'' // ''Գրիչդ տուր''։ ''Ժամացույց եմ գնել'' // ''Ժամացույցս չկա''։
 
Չնայած իմաստային տարբերություններին՝ բոլոր հոդերի համար ընդհանուր է բառերի առարկայական վերաբերության տարորշումը։ Գոյականի ցույց տված առարկան հոդով տարբերում, որոշակի ենք դարձնում՝ ի տարբերություն բառերի անհոդ գործածության։
Տող 74.
Ստացականություն արտահայտում են '''ս''', '''դ''' հոդերը, ինչպես՝ ''գիրքս < իմ գիրքը'', ''գիրքդ < քո գիրքը''։ Ս, դ հոդերը կարող են ստանալ այն բոլոր գոյականները, որոնց ցույց տված առարկան կարող է պատկանել որևէ մեկին՝ ''թերթս'', ''հայտարարությունդ'', ''հայելիդ''։ Արդի հայերենում ստացական հոդ ունեցող բառը գործածվում է առանց ստացական դերանվան՝ ''գիրքս'', բայց ոչ՝ ''իմ գիրքս''։ Հոդի և դերանվան համատեղ գործածությունը համարվում է բարբառայնություն։
 
Առարկայի ընդգծված պատկանելությունն արտահայտելու համար գործածվում են անձնական դերանվան սեռական հոլովաձևերը, օր.՝ ''Սա է այսօրվա քո գործը:գործը։'' Եթե մի քանի առարկաների միևնույն դեմքին պատկանելը արտահայտվելու է հոդով, ապա այն դրվում է առարկաներից յուրաքանչյուրի վրա։ Օր.՝ ''Սրբությամբ ասեղնագործված էին անվանդ ու ազգանվանդ սկզբնատառերը''։
 
=== Դիմորոշություն ===
Տող 87.
Անձ ցույց տվող գոյականները սովորաբար [[ներգոյական հոլով]] չեն ունենում, իսկ ոչ անձ ցույց տվողների ճնշող մեծամասնությունը այդ հոլովն ունի։
Անձ ցույց տվողները պատասխանում են «ո՞վ», իր ցույց տվողները՝ «ի՞նչ» հարցին։
Գոյականների այս երկու խմբերը քերականական հատկանիշներով ոչ միշտ են սահմանազատվում։ Երբեմն իմաստային մի բառը կարող է գործածվել մյուս խմբի բառերի քերականական հատկանիշներով. այսինքն՝ միևնույն առարկան կարող է մտածվել և՛ որպես իր, և՛ որպես անձ։ Օրինակ՝ ''Ես քեզ սիրում եմ, այնքան եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, արևն աշխարհին:աշխարհին։'' ''Նրանք բժիշկ կանչեցին:կանչեցին։''
 
== Գոյականի կազմությունը ==