«Վիկտոր Շկլովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
== Կենսագրություն ==
Վ․Բ․ Շկլովսկին ծնվել է 1893թ֊ի հունվարի 12 (24)֊ին [[Սանկտ֊Պետերբուգ|Սանկտ֊Պետերբուգում]]։ Հայրը ([[հրեա|հրեական]] ծագմամբ)՝ Բորիս Վլադիմիրի Շկլովսկին, եղել է [[մաթեմատիկոս]] (հետագայում՝ ծանր [[հրետանային]] դասընթաների պրոֆեսոր), իսկ մայրը՝ Վառվառա Կառլովան ունեցել է գերմանական ծա֊ գում։<ref>Վ» Բ․ Շկլովսկի, Սենտիմենտալ ճանապարհորդություն</ref>։ Հոր հարազատ եղբայրը՝ Իսահակ Վլադիմիրի Շկլովսկին (1864-1935), եղել է հայտնի [[լրագրող]], [[քննադատ]] և հանդես է եկել Դիոնեո կեղծանվամբ։ Վիկտոր Շկլովսկու ավագ եղբայրը՝ Վլադիմիր Շկլովսկին (12/03/1889 - 11/24/1(937,) բանասեր էր և դասավանդել է Սանկտ֊Պետերբուրգի [[ուղղափառ]] հոգևոր ակադեմիայում՝ որպես [[ֆրանսերեն|ֆրանսերենի]] ուսուցիչ։ Վերջինս 1919-1922 թվականներին հանդիսացել է Պետրոգրադի ՈՒղղափառուղղափառ միաբանության խորհրդի անդամ, բազմիցս ձերբակալվել է և 1937թ֊ին գնդակահարվել։ Մյուս եղբայրը՝ Նիկոլայ Շկոլովսկին (1890-1918), գնդակահարվել է 1918թ֊ին՝ որպես սոցիալիստական [[հեղափոխական]]։ Քույրը՝ Եվգենի Շկլովսկին (1891-1919) մահացել է Սանկտ֊Պետերբուրգում 1919 թ֊ին։
Վիկտոր Շկլովսկու երիտասարդությունն անցել է Սանկտ֊Պետերբուրգում։ 1910 թ֊ին ձախողեց Նիկոլաևյան կորպուսի կուրսանտի քննությունները։ 1913թ֊ին արծաթե մեդալով ավարտեց Ն․Պ․ Շեպովալնիկովայի մասնավոր գիմնազիան։ Գիմնազիայում ուսանելու տարիներին սկսեց տպագրվել «Գարուն» ամսագրում։ Սովորել է Սանկտ֊Պետերբուրգի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետում։ Նա հաճախում էր այնպիսի հայտնի դասախոսների դասախոսություններին, ինչպիսիք էին ակադեմիկոսներ Կռաչկովսկին և Բոդուեն դը Կուռտենեն։
Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, 1914թ֊ի աշնանը Վիկտոր Շկլովսկին որպես կամավոր, միացավ ռուսական բանակին։ Զինվորական մի քանի մասնագիտություն փոխելով՝ 1915թ֊ին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ ծառայության անցավ զրահատանկային սպաների դպրոցում։
Այս ժամանակահատվածում Շկլովսկին մի խումբ համախոհների հետ (Լ․ Պ․ Յակուբինսկի, Է․ Դ․ Պոլիվանով, Օ․ Մ․ Բրիկ և ուրիշներ) պատրաստում է պոետական լեզվի տեսության առաջին և երկրորդ հրատարակությունները (1916, 1917), որտեղ ներառվել էր նաև Շկլովսկու ավելի ուշ գրված քրիստոմատեական «Պոեզիայի և անհասկանալի լեզվի մասին» և «Արվեստն ինչպես ոճ» աշխատությունները։ 1916 թ֊ից Շկլովսկին դարձավ «Բանաստեղծական լեզվի տեսություն հասարակության համար» ուսումնասիրության նախաձեռնողը (ОПОЯЗ), համախմբեց գրաքաննադատական դպրոցի տեսաբաններին և ներմուծեց [[«օտարացում»]] տերմինը։
Փետրվարյան հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել, ընտրվել է Արևմտյան զրահատանկային դիվիզիայի կոմիտետի անդամ՝։ Նրա կազմում մասնակցել է [[Պետրոգրադի խորհուրդ|Պետրոգրադի խորհրդի]] աշխատանքին։ Որպես [[ժամանակավոր կառավարություն|ժամանակավոր կառավարության]] կոմիսարի օգնական՝ ուղարկվել է Հարավ֊Արևմտյան ճակատ, որտեղ 1917թ֊ի հուլիսի 3-ին անձամբ ղեկավարել է գնդերից մեկի գրոհը, որտեղ վիրավորվել է և պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաղով՝ Լ․ Գ․ [[Կոռնիլյով|Կոռնիլյովի]] կողմից։ Ապաքինվելուց հետո, որպես Ժամանակավոր կառավարության կոմիսարի օգնական, ուղարկվել է Կովկասյան Առանձին հեծելազորային կորպուս՝ Պարսկաստան, որտեղ կազմակերպել է ռուսական զորքերի էվակուացիան և նրանց հետ վերադարձել է Պետերբուրգ 1918֊թ֊ի հունվարի սկզբին։
Պետրոգրադում Շկլովսկին աշխատել է Ձմեռային պալատի գեղարվեստապատմական հանձնաժողովում և ակտիվ մասնակցություն է ունեցել էսէռների հակաբոլշևիկյան դավադրությանը։ Երբ դավադրությունը բացահայտվեց, Շկլովսկին ստիպված եղավ լքել Պետրոգրադը և տեղափոխվել [[Սարատով]]՝ որոշ ժամանակ թաքնվելով հոգեբուժարանում՝ միաժամանակ աշխատելով արձակի տեսության ստեղծման վրա։
 
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]