«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 214.
 
== Ամինաթթուների հայտնաբերման որակական ռեակցիաներ ==
α-Ամինաթթուների հայտնաբերման ընդհանուր, (ունիվերսալ) ռեակցա է նինհիդրինային ռեակցիան, որի արդյունքում առաջանում է կապտամանուշակագույն միացություն:
 
[[Պատկեր:Ninhydrin Reaction Mechanism.svg|thumb|Նինհիդրինային ռեակցիայի մեխանիզմը]]
 
Ունիվերսալ ռեակցիաների խմբին է պատկանում նաև բիուրետային ռեակցիան, որը տալիս են մեկից ավելի պեպտիդային կապ ունեցող միացություններ: Հիմնային միջավայրում երկարժեք պղնձի (II) իոնները պեպտիդային կապի հետ փոխազդելով, առաջացնում են կապտամանուշակագույն կոմպլեքսներ:Ռեակցիան կոչվում է բիուրետային, քանի որ բիուրետը նույնպես տալիս է այս ռեակցիան: Գոյություն ունեն նաև ամինաթթուների հայտնաբերման մի շարք յուրահատուկ (սպեցիֆիկ), առանձին ամինաթթուների համար բնորոշ ռեակցաներ: Օրինակ, քսանտոպրոտեինային ռեակցիան, որի օգնությամբ հայտնաբերվում են արոմատիկ ցիկլեր պարունակող ամինաթթուները՝ խիտ ազոտական թթվով թիրոզինի վրա ազդելիս առաջանում է դեղին գունավորում ունեցող նիտրոմիացություն:
 
[[Պատկեր:Xanthoproteinereaction.png|thumb|Քսանտոպրոտեինային ռեակցիա]]
 
Հիմք ավելացնելիս դեղին գույնը փոխվում է նարնջագույնի՝ կապված ֆենոլային հիդրօքսիլ խմբի իոնացման հետ (անիոնի մասնակցությունը զուգորդմանը ավելի մեծ է): Սպեցիֆիկ հայտնաբերման ռեակցիաների խմբին են պատկանում ծծումբ (SH-խումբ) պարունակող ամինաթթուների հայտնաբերման Ֆոլի ռեակցիան (ցիստեին),որի արդյունքում առաջանում է կապարի սուլֆիդի սև գույնի նստվածք:
 
CH<sub>2</sub>(SH)-CH(NH<sub>2</sub>)-COOH+2NaOH→CH<sub>2</sub>(OH)-CH(NH<sub>2</sub>)-COOH+Na<sub>2</sub>S+H<sub>2</sub>O