«Տեսական ֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Անհասկանալի թարգմանություն էր ռու վիքիից․ փոխարինեցի նոր թարգմանությամբ
No edit summary
Տող 10.
 
== Առանձնահատկություններ ==
Տեսական ֆիզիկան չի դիտարկում «ինչո՞ւ մաթեմատիկան պիտի նկարագրի բնությունը» տիպի հարցերը։ Տեսական ֆիզիկան որպես պոստուլատ է ընդունում այն, որ ինչ֊ինչ պատճառներով, բնության երևույթների մաթեմատիկական նկարագրությունը չափազանց արդյունավետ է<ref>[http://ufn.ru/ru/articles/1968/3/f/ Е. Wigner, The Unreasonable Effectiveness of Mathematics in the Natural Sciences, Comm. Pure and Appl. Math. 131, 1 (1960)] {{ref-enru}} Է․ Վիգներ, Е. Вигнер, , Մաթեմատիկայի անըմբռնելի արդյունավետությունը բնական գիտություններում</ref>, և ուսումնասիրում է այդ պոստուլատի հետևանքները։ Խստորեն ասած, տեսական ֆիզիկան ուսումնասիրում է ոչ թե հենց բնության հատկությունները, այլ՝ առաջարկվող տեսական մոդելների հատկությունները։ Բացի այդ, հաճախ տեսական ֆիզիկան ուսումնասիրում է որոշ մոդելներ «հենց իրենցով»՝ առանց դրանք կապելու բնության որոշակի երևույթի հետ։
 
Սակայն տեսական ֆիզիկայի հիմնական խնդիրը մնում է, առաջին, ֆիզիկական երևույթների որևէ տիրույթներում կառավարող բնության առավել ընդհանուր օրենքները բացահայտելը և ըմբռնելը, և երկրորդ, այդ օրենքներից ելնելով, իրականության մեջ ֆիզիկական համակարգերի սպասվող վարքը նկարագրելը։ Ի տարբերություն մյուս բնական գիտությունների, տեսական ֆիզիկայի գրեթե յուրօրինակ առանձնահատկությունը դեռևս անհայտ ֆիզիկական երևույթները կանխատեսելը և չափումների ճիշտ արդյունքներ ստանալն է։