«Ազատ ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
Սակայն ազատ ոտանավորն ունի [[ռիթմ]]ի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է։ Յուրաքանչյուր [[բանատող]] համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է՝ ամբողջական [[նախադասություն]], [[բառակապակցություն]], [[միտք]] կամ [[պատկեր]]։ [[Տող]]ն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։
Յուրաքանչյուր տողի շարահյուսական և արտասանական ընգծված ինքնուրույնությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ այստեղ չի կիրառվում այնպիսի մի յուրահատուկ տաղաչափական միջոց, որպիսին է տողանցը` իմաստով սերտորեն կապված բառերի բաժանումը հարևան տողերի միջև: Ազատ ոտանավորի տողը կարող է շարունակվել այնքան, ինչքան անհրաժեշտ է տվյալ իմաստային միավորը տեղավորելու համար: Այս հանգամանքը նկատել և շեշտել է նաև [[Մանուկ Աբեղյան]]ը. «Տողի ամբողջականությունն ազատ ոտանավորների հիմնական պայմանն է, տողանց չի թույլատրվում ազատ ոտանավորների մեջ»:<ref>Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ե, Երևան, 1971, էջ 297</ref>:
 
Ազատ ոտանավորի մեջ հաճախ երկար տողի կողքին կարող է հանդես գալ նաև կարճ, նույնիսկ մեկ [[բառ]]ից կազմված տողեր։ Դրանով ընդգծվում է հատկապես կարևոր իմաստ արտահայտող բառերի արտասանական ինքնուրույնությունը։<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 5-7}}</ref>
Վալերի Բրյուսովը, ով խորհրդային գրականության մեջ առաջինն է գործածել «ազատ ոտանավոր» եզրույթը, իր «Բանաստեղծության մասին գիտություն» աշխատության մեջ փորձել է բնութագրել տաղաչափական այս համակարգը հետևյալ կերպ. «Ազատ են կոչվում բանաստեղծական այն չափերը, որոնք կազմվում են կամայական տողերից կամայական քանակությամբ»<ref> Русское стихосложение, Традиции и проблемы развития, М., 1985, с. 309:</ref> :
Յու. Բ. Օրլիցկին «Ռուսական ազատ ոտանավորի բնույթի մասին» հոդվածում<ref>՝ Ю. Б. Орлицкий, О природе русского свабодного стиха, в кн. Русское стихосложение, Традиции и проблемы развития, М., 1985, с. 314:</ref> վերլիբռի հիմնական առանձնահատկությունը համարում է ավանդական հիմնական կառույցներից հրաժարումը, որով էլ տաղաչափական այս համակարգը տարբերվում է մյուսներից: Ըստ նրա` հենց այս հանգամանքի վրա պետք է հիմնվել ճիշտ ընկալելու համար վերլիբռի յուրահատկությունը:
 
Տող 30.
* [[Կարեն Անտաշյան]]
* [[Հովհաննես Գրիգորյան]]
 
* [[Արևշատ Ավագյան]]
==== Այլազգի բանաստեղծներ ====