«Ուրբանիզացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ուրբանիզացիա''' (ֆրանս․ urbanisation, լատ․ urbanus-քաղաքային, urbs- քաղաք), հասարակության զարգացման մեջ Քաղ...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
'''Ուրբանիզացիա''' (ֆրանս․ urbanisation, լատ․ urbanus-քաղաքային, urbs- քաղաք), հասարակության զարգացման մեջ [[Քաղաք|քաղաքներքաղաք]]իների դերի բարձրացման պատմական պրոցես, որն ընդգրկում է բնակչության սոցիալ–մասնագիտական, ժողովրդագրական կառուցվածքի, նրա ապրելակերպի, [[մշակույթ]]ի, արտադրողական ուժերի տեղաբաշխման, [[Տարաբնակեցում|տարաբնակեց]]ման և այլ փոփոխությունները։ Ուրբանիզացումը մեծ ազդեցություն է թողնում տարբեր սոցիալ-տնտեսական ֆորմացիաների ու պետությունների զարգացման վրա, հենց քաղաքների աճի հետ են կապված քաղաքակրթության հիմնական նվաճումները։ Ուրբանիզացման, քաղաքների զարգացումը պայմանավորված են նյութական ու հոգևոր գործունեության զանազան ձևերի ու տեսակների համակենտրոնացման ու ինտեգրացման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, արտադրության, գիտության ու մշակույթի տարբեր ոլորտների միջև կապերի ուժեղացմամբ, որն իր հերթին բարձրացնում է սոցիալական պրոցեսների ինտենսիվությունը։ Այդ պրոցեսներն առավել արդյունավետ են ընթանում խոշոր քաղաքներում, ուր առավել արգասաբեր է գիտատեխնիկական, սոցիալ-քաղաքական, տնտեսական գործոնների, մշակութային [[ավանդույթ]]ների, բնակչության տարբեր խավերի փոխադարձ շփումն ու ներգործությունը։ Ուրբանիզացումը ունեցել է զարգացման երկու հիմնական փուլ։ Առաջին փուլում նկատվում է առավելապես քաղաքներում բնակչության համակենտրոնացման, ավելի ու ավելի ընդլայնվող մերձ-քաղաքային գոտիների հետ այդ քաղաքների օրգ․ սերտաճման, դրանց հետ կապված տարաբնակեցման նոր ձևերի ու յուրահատուկ ապրելակերպի (այսպես կոչված, մետրոպոլացում) տարածման միտում։ Այդ պրոցեսում հատուկ տեղ ունի միլիոնանոց աղաքների թվի աճը։ Ստեղծվում են պայմաններ նյութական և հոգևոր բարձրագույն նվաճումների համար։ Երկրորդ փուլում (սկսած [[1960 թվական|1960]]-ական թվականից):։ Ուրբանիզացումի զարգացման հետ «քաղաք» հասկացությունն աստիճանաբար փոխվում է։ Գյուղատնտեսական աշխատանքի մեթոդների արդիականացումը, գյուղի ամբողջ սոցիալական նկարագրի վերափոխումը խարխլում են ըստ բնակչության զբաղմունքի բնույթի քաղաքն ու գյուղը սահմանազատելու հիմքը։ Գյուղական վայրերում մշտապես ավելանում է ինդուստրիալ բնակչությունը՝ դրանով իսկ գյուղական բազմաթիվ բնակավայրեր վերածելով ոչ գյուղատնտեսականի՝ արդյունաբերականի, տրանսպորտայինի, ծառայողականի, ինչպես նաև մոտակա քաղաքային կենտրոնների բնակելի «մասնաճյուղերի»։ Ինդուստրիալ գործունեության տարածման հետ, քաղաքամերձ գյուղական վայրերում բնակավայրերն արտաքնապես էլ քաղաքի տեսք են ընդունում, առաջանում են տրանսպորտային ուղիների երկայնքով ձգվող ուրբանիզացված գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմերացիաները սերտաճում են առաջանում են, այսպես կոչված, մեգապոլիսներ։ Ուրբանիզացումի ժամանակակից փուլին բնորոշ երևույթ է բնակչության ճոճանակային միգրացիան, երբ նկատվում է մեծ քաղաքների բնակիչների զանգվածային տեղափոխություն մերձքաղաքային բնակավայրեր, «փախուստ քաղաքներից»։ Կապիտալիզմի պայմաններում ուրբանիզացումի պրոցեսն ունի տարերային բնույթ։ Հակամարտ դասակարգերի ու սոցիալական խմբերի շահերի բախումը, հողի մասնավոր սեփականությունը, կենտրոնների ու ծայրամասերի հակադրությունը մեծ քաղաքների [[ճգնաժամ]]ի պատճառ են դառնում։ Կապիտալիստական ուրբանիզացումների իր բոլոր փուլերում ենթակա չէ հասարակական գիտակցական կարգավորման։ [[Սոցիալիզմ]]ի օրոք ուրբանիզացումի տնտեսական հիմքը երկրի էկոնոմիկայի (այդ թվում գյուղատնտեսության) ինդուստրացումն է, [[տրանսպորտ]]ի, հաղորդակցության ուղիների զարգացումը։ Ստեղծված են ուրբանիզացումների պլանային կարգավորման պայմաններ։ Բնակչության ու արդյունաբերության անհավասար տեղաբաշխումը, բնական միջավայրի ոչ ռացիոնալ օգտագործումը, մյուս հակասությունները հաղթահարվում են տնտեսական և սոցիալիստական պլանավորման բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման միջոցով։ Հայկական ԽՍՀ–ն աչքի է ընկնում ուրբանիզացումի բարձր աստիճանով, որի պատճառը հիմնականում արդյունաբերության զարգացման բարձր տեմպերն են և [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] էքստենսիվ զարգացման սահմանափակ հնարավորությունները։ Որոշակի դեր են խաղացել նաև բնակչության մեխանիկական աճի համեմատաբար բարձր տեմպերը։ Դրանց հետևանքով ՀՍՍՀ բնակչությունը [[1940 թվական|1940]]-[[1985 թվական|1985]] թվականին աճել է մոտ 2.5, իսկ քաղաքային բնակչությունը՝ 5,8 անգամ։ Ուրբանիզացումի տեմպերով ՀՍՍՀ–ն առաջինն է ԽՍՀՄ–ում, իսկ Երևանում կենտրոնացված է ՀՍՍՀ բնակչության 35%-ը (առաջին ցուցանիշը Միության մյուս հանրապետությունների մեջ)։ Մինչև [[1960 թվական|1960]]-ական թվականներին ՀՍՍՀ քաղաքները զարգանում էին գերազանցապես դաշտավայրային շրջաններում և տրանսպորտային մայրուղիների մոտակայքում (Երևան, Լենինական, Կիրովական), որի հետևանքով մեծացել է հարաբերական խզումը դրանց ու հեռավոր լեռնային շրջանների միջև։ Ներկայումս Հայկական ԽՍՀ–ում ուրբանիզացումը թևակոխել է նոր փուլ, որի բնորոշ առանձնահատկությունը քաղաքաստեղծ գործոնների ավելի համաչափ տարածական տեղաբաշխումն է, փոքր քաղաքների ու գյուղական բնակավայրերի պլանաչափ զարգացումը։
 
 
 
{{ՀՍՀ}}