«Սմբատ Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցի '''Սմբատ Արծրունի՝ հայոց թագավորության վերջին...»:
(Տարբերություն չկա)

14:06, 27 Մայիսի 2015-ի տարբերակ

Սմբատ Արծրունի՝ հայոց թագավորության վերջին մոհիկանը, Կիլիկյան Հյակական թագավորության անկումից հետո(1375թ․) հայ ժողովրդի մեջ դեռ չեր մարել սեփական պետություն ունենալու գաղափարը։Վստահ չլինելով սեփական ուժերով հաջողության հասնելու գաղափարին հայ հոգևոր և աշխարհիկ գործիչները ուղիներ էին փնտրում դիվանագիտական ճանապարհով Եվրոպական երկրների օգնությամբ հասնել այդ բաղձալի նպատակի իրագործմանը։

Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցի

Ձեռնարկած քայլերը

Երբեմնի նշանավոր հայկակն իշխանական տների թուլացման, քայքայման պայմաններում թագավորության վերականգման գործը իր վրա է վերցնում հայոց եկեղեցին։Վասպուրականի Արծրունյաց տոհմից սերող Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ․ նման խնդրանքով դիմում է Հայաստանում իշխող քոչվոր Կարակոյունլու ցեղի առաջնորդ Ջահան շահին։Վրջինս մեղմ քաղաքականություն էր վարում քրիստոնեա ժողովուրդների նկատմամբ՝ ցանկանալով նրանց օգնությամբ վերականգնել ավերված տնտեսությունը, զարկ տալ առևտրին ու արհեստագործությանը։Փորձելով օգտվել այդ իրավիճակից հայոց կաթողիկոսը արքայի թեկնածու առաջադրում է իր եղբորորդուն՝ Սմբատ Արծրունուն։ Թագավորության վերականգնումը Ստանալով Ջահան շահի համաձայնությունը 1465թ․ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցում, մեծ հանդիսավորությամբ Սմբատ Արծրունին Ստեփանոս Դ Տղա կաթողիկոսի (քանի որ 1465թ․ մահացել էր Զաքարիա գ կաթողիկոսը)ձեռամբ օծվեց հայոց արքա։Ժամանակակիցները մեծ ոգևորությամբ են արձագանքել այս իրողությանը. «Եվ այնժամ պարոն Սմբատին օծեցին Հայոց թագավոր` իր նախնի Գագիկի օրինակով։ Եվ թո՛ղ Աստված զորացնի նրա թագավորությունը, բարձրացնի նրա աթոռը, քանզի վաղուց Հայոց ազգը թագավոր չէր տեսել»։ Անշուշտ, Սմբատի թագավորությունը ոչ միայն համահայկական չէր, այլև հեռու էր իսկական պետություն լինելուց։ Նրա իշխանությունը տարածվում էր Աղթամար կղզու և Վանա լճի առափնյա տարածքների վրա։Որպես հայոց թագավոր Սմբատ Արծրունին հիշատակվում է մինչև 1971թ․։

Սմբատի թագավորությունը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ազատագրական մտքի պատմության տեսակետից և ցույց է տալիս, որ հայկական պետականության վերականգնման գաղափարը մշտապես կենսունակ է եղել։Եվ այստեղ կարևորը ոչ թե թագավորության կարճաժամկետ, կամ երկարաժամկետ լինելն է, այլ հայ ժողովրդի հոգեբանության մեջ սեփական պետականության վերականգման գաղափարի կենսունակության առկայությունը։


՛