«Ձողաձուկազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ձկներ ՀոթՔաթ գործիքով
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ձողաձուկազգիներ''' (Gadidae), ձկների ընտանիք: Մանր, միջին և խոշոր չափերի ձկներ են: Մեջքի լողակները 2-3-ն են, [[անալային]]ը՝ 1-2: Հայտնի է 21 սեռ, 53 տեսակ: Մեծ մասը (39 տեսակ) տարածված են [[Ատլանտյան օվկիանոս]]ի բարեխառն ջրերում: [[ՍՍՀՄ]]-ում Ձողաձուկազգիներով հարուստ է [[Բարենցի ծով]]ը, կան նաև Սև, Բալթիկ, Սպիտակ, արկտիկական, հեռավորարևելյան ծովերում: Հիմնականում վտառային, մերձհատակային, համեմատաբար [[ծանծաղուտային ձուկ|ծանծաղուտային ձկ]]ներ են: Սնվում են [[պլանկտոն]]ով, [[բենթոս]]ով և [[նեկտոն]]ով: խոշոր տեսակները (ձողաձուկ) գիշատիչ են և [[ամենակեր]]: Որոշ ձողաձկներ սնման և ձվադրման համար միգրացիա են կատարում (մինչև մի քանի հզ. կմ), առանձին տեսակներ կուտակումներ են առաջացնում: Ձվադրում են հիմնականում ձմռանը և գարնան սկզբին, դնում մի քանի հզ-ից մինչև 60 մլնմիլիոն ձկնկիթ: Ունեն արդյունագործական խոշոր նշանակություն, միսը ճարպոտ չէ (մինչև 1% ճարպ): ճարպը կուտակվում է լյարդում և հարուստ է [[A վիտամին|A]] ու [[D վիտամին]]ներով:
 
{{ՀՍՀ}}