«Կոքսաքիմիական արդյունաբերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Կոքսաքիմիական արդյունաբերություն''', ծանր [[արդյունաբերություն|արդյունաբերության]] ճյուղ, [[կոքսացում|կոքսացման]] մեթոդով [[քարածուխ]] է մշակում։ Արտադրում է [[կոքս]], [[կոքսագազ]] և քիմիական նյութեր։ Կոքսի օգտագործմամբ [[թուջ]]ի առաջին հալվածքը (առանց փայտածխի ավելացման) ստացվել է [[1735]]թ.-ին, [[Մեծ Բրիտանիա]]յում։ Կոքսաքիմիական արդյունաբերությունը, որպես ինքնուրույն ճյուղ, ձևավորվել է XIX դ. վերջին։ [[Ռուսաստան]]ում կոքսի արդյունաբերական թողարկումը սկսվել է XIX դ. 80-ական թթ., [[Դոնբաս]]ում։ Կոքսաքիմիական արդյունաբերությունը թույլ էր զարգացած, կոքսի պահանջարկի 20% ֊ը ներմուծվում էր։ [[ԽՍՀՄ]]-ում գործում էին կոքսաքիմիական խոշոր ձեռնարկություններ ([[Մագնիտագորսկ]]ի, [[Կուզնեցկ]]ի, [[Նիժնի Տագիլ]]ի, [[Չելյաբինսկ]]ի, [[Կարագանդայ]]ի և այլն), ընդլայնվել է հումքի բազան։ (Յուրացվել են կոքսացման համար ածուխ արդյունահանող նոր հանքավայրեր. Կուզնեցկի, Կարագանդայի, Պեչորայի ածխավազանները, [[Տղվարչել]]ի և [[Տղիբուլ]]ի ածխահանքերը։ Կոքսի արտադրությամբ և զարգացման մակարդակով ԽՍՀՄ Կոքսաքիմիական արդյունաբերությամբ առաջինն էր աշխարհում ([[1974]]թ.-ին՝ 82, 6 մլնմիլիոն տոննա)։ Կոքսը ստացվում է հորիզոնական և ուղղահայաց վառարաններում, հիմնական արտադրական պրոցեսները լրիվ մեքենայացված են։ Մետալուրգիական և քիմիական ձեռնարկությունների հետ կոքսաքիմիական գործարանների զուգակցումն ապահովում է կոքսացման բոլոր նյութերի համալիր օգտագործումը։ Կոքսաքիմիական արդյունաբերությունը զարգացած է նաև [[Լեհաստան]]ում, [[Չեխիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Գերմանիա]]յում, [[Ճապոնիա]]յում, Մեծ Բրիտանիայում և [[Ֆրանսիա]]յում։
 
{{ՀՍՀ}}