«Տրիխինալասկոպիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Սնունդ ՀոթՔաթ գործիքով
չ կետադրական
Տող 1.
'''Տրիխինալասկոպիա''', մսեղիքի հետազոտման եղանակ, որի նպատակն է հայտնաբերել տրիխինեչոզի հարուցիչների թրթուրներ։ Պարտադիր հետազոտվում է ընտանի և վայրի խոզերի, արջերի և այլ ամենակեր ու մսակեր կենդանիների մսեղիքը։ Մկանանմուշը վերցնում են մկանների շլային մասերից (ոսկրերի ամրաց ման տեղերից)։ Ցուրաքանչյուր մսեղիքից վերցնում են 2 նմուշ 60-ական գ., դրանք մկրատով կտրատում 12 մասի (յուրաքանչյուրը վարսակի հատիկի մեծության), շարքով դասավորում կոմպրեսորիումի (սարք) երկու ապակիների միջև, սեղմում մկանները և նայում տրիխինելասկոպի կամ մանրադիտակի փոքր (40-50 անգամ) խոշորացումով։ Վարակված [[կենդանիներ]]ի մկանների կտրվածքներում տրիխինելաների թրթուրները սովորաբար հայտնաբերվում են պատիճավորված վիճակում։ Հաճախ թրթուրները գտնվում են կրակալված պատիճներում։ Դրանք լուծելու համար կտրվածքները 1-2 ժամով տեղավորում են 10%-անոց աղաթթվի լուծույթում, իսկ այնուհետև հետազոտում գլիցերինի կաթիլների մեջ։ Նմուշում նույնիսկ մեկ տրիխինելա հայտնաբերելու դեպքում մսեղիքն ուտիլացվում է կամ դրանից պատրաստում են մսալյուր։ Կաշին օգտագործվում է առանց որևէ սահմանափակման։
 
 
{{ՀՍՀ}}