«Գերճնշում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ծանոթագրությունների ամսաթվերի ձևաչափի ուղղում
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=2009-07-03 → accessdate=2009 թ․ հուլիսի 3, accessdate=2009-06-16 → accessdate=2009 թ․ հունիսի 16 ( oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 38.
 
===Հղիության ընթացքում===
Հղիների շուրջ 8–10%–ի մոտ հայտնաբերվում է ճնշման բարձրացում<ref name="ABC" />։ Հղիության ընթացքում գերճնշում ունեցող կանանց մեծ մասը մինչև հղիությունն ունենում է առաջնային գերճնշում, սակայն հղիության ընթացքում արյան բարձր ճնշումը կարող է լինել [[պրեէկլամպսիա]]յի առաջին նշանը, որն իրենից ներկայացնում է հղիության երկրորդ կեսի ընթացքում և հետծննդաբերական շրջանում հանդիպող բավականին լուրջ վիճակ<ref name="ABC" />։ Պրեէկլամպսիան բնութագրովում է արյան ճնշման բարձրացումով և մեզի մեջ սպիտակուցների առկայությամբ (պրոտեինուրիա)<ref name="ABC" />։ Այն հանդիպում է հղիությունների 5%–ի դեպքում և [[մայրական մահացություն|մայրական մահացության]] բոլոր դեպքերի շուրջ 16%–ի պատճառն է հանդիսանում<ref name="ABC" />։ Պրեէկլամպսիան նաև կրկնապատկում է [[շուրջծննդյան մահացություն|շուրջծննդյան (պերինատալ) մահացության]] վտանգը<ref name="ABC" />։ Սովորաբար պրեէկլամպսիան չի դրսևորվում որևէ ախտանիշով և այն հայտնաբերվում է ծրագրված հետազոտությունների միջոցով։ Եթե պրեէկլամպսիան ընթանում է ախտանիշերով, ապա ամենահաճախներից են՝ գլխացավը, տեսողական խանգարումները (հաճախ՝ «առկայծումների» ձևով), փսխումը, էպիգաստրալ շրջանի ցավը և այտուցների առաջացումը։ Պրեէկլամպսիան կարող է երբեմն անցնել կյանքի համար վտանգավոր վիճակի՝ [[էկլամպսիա]]յի, որը «գերճնշումային անհետաձգելի վիճակ» է և կարող է առաջացնել մի քանի լուրջ բարդություններ, որոնցից են՝ [[կուրություն|տեսողության կորուստը]], [[գլխուղեղի այտուց]]ը, ցնցումները, [[երիկամային անբավարարություն]]ը, [[թոքերի այտուց]]ը և [[տարածուն ներանոթային մակարդում]]ը (արյան մակարդման խանգարում)<ref name="ABC" /><ref name="urlHypertension and Pregnancy: eMedicine Obstetrics and Gynecology">{{cite web |url=http://emedicine.medscape.com/article/261435-overview |title=Hypertension and Pregnancy |author=Gibson, Paul |coauthors= |date=հուլիս 30, 2009 |work=eMedicine Obstetrics and Gynecology |publisher=Medscape |pages= |accessdate=2009-06- թ․ հունիսի 16}}</ref>։
 
===Նորածինների և երեխաների մոտ===
Աճի դանդաղեցումը, ցնցումները, դյուրագրգռությունը, աշխուժության բացակայությունը և [[նորածինների շնչառական–դիստրես համախտանիշ|շնչառության դժվարեցումը]]<ref name="urlHypertension: eMedicine Pediatrics: Cardiac Disease and Critical Care Medicine">{{cite web |url=http://emedicine.medscape.com/article/889877-overview |title=Hypertension |author=Rodriguez-Cruz, Edwin |coauthors=Ettinger, Leigh M |date=April 6, 2010 |work=eMedicine Pediatrics: Cardiac Disease and Critical Care Medicine |publisher=Medscape |pages= |accessdate=2009-06- թ․ հունիսի 16}}</ref> նորածինների և կրծքի տարիքի երեխաների մոտ կարող է կապված լինել ճնշման բարձրացման հետ։ Մանկահասակ և նախադպրոցական տարիքի երեխաների մոտ գերճնշումը կարող է լինել գլխացավի, անբացատրելի դյուրագրգռության, հոգնածության, աճի դանդաղեցման, տեսողության սրության իջեցման, քթային արյունահոսության և Բելի կաթվածի (դիմային նյարդի կաթվածի տարատեսակ) պատճառ<ref name="urlHypertension: eMedicine Pediatrics: Cardiac Disease and Critical Care Medicine"/><ref name=Dionne/>։
 
==Պատճառը==
===Առաջնային գերճնշում===
{{Հիմնական|Էսենցիալ գերճնշում}}
Առաջնային (էսենցիալ) գերճնշումը ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը կազմում է գերճնշման բոլոր դեպքերի 90–95%<ref name="pmid10645931"/>։ Գրեթե բոլոր ժամանակակից հասարակություններում տարիքի հետ արյան ճնշումը բարձրանում է, համապատասխանաբար բարձրանում է նաև գերճնշման զարգացման վտանգը<ref>{{cite journal|last=Vasan|first=RS|coauthors=Beiser, A, Seshadri, S, Larson, MG, Kannel, WB, D'Agostino, RB, Levy, D|title=Residual lifetime risk for developing hypertension in middle-aged women and men: The Framingham Heart Study|journal=JAMA: the Journal of the American Medical Association|date=2002-02-27|volume=287|issue=8|pages=1003–10|pmid=11866648|doi=10.1001/jama.287.8.1003}}</ref>։ Գերճնշումը գեներով պայմանավորված և արտաքին միջավայրում առկա գործոնների համալիր ազդեցության արդյունք է։ Հայտնաբերվել են մի շարք հաճախ հանդիպող [[գեն]]երի տեսակներ, որոնք ունեն թույլ ազդեցություն արյան ճնշման վրա<ref name="pmid21909115">{{cite journal|author=Ehret GB |title=Genetic variants in novel pathways influence blood pressure and cardiovascular disease risk |journal=Nature |volume=478 |issue=7367 |pages=103–9 |year=2011 |month=հոկտեմբեր|pmid=21909115 |doi=10.1038/nature10405 |author-separator=, |author2=Munroe PB |author3=Rice KM|display-authors=3 |last4=Bochud |first4=Murielle |last5=Johnson |first5=Andrew D. |last6=Chasman|first6=Daniel I. |last7=Smith |first7=Albert V. |last8=Tobin |first8=Martin D. |last9=Verwoert|first9=Germaine C. |pmc=3340926}}</ref>, ինչպես նաև որոշ հազվադեպ հանդիպող գեներ, որոնք արյան ճնշման վրա ունեն զգալի ազդեցություն<ref>{{cite journal|last=Lifton|first=RP|coauthors=Gharavi, AG, Geller, DS|title=Molecular mechanisms of human hypertension|journal=Cell|date=2001-02-23|volume=104|issue=4|pages=545–56|pmid=11239411|doi=10.1016/S0092-8674(01)00241-0}}</ref>։ սակայն գերճնշման գենետիկական հիմունքները դեռևս քիչ են պարզաբանված։ Կան մի քանի արտաքին գործոններ, որոնք ազդում են արյան ճնշման վրա։ Արյան ճնշումն իջեցնող կենսակերպի գործոններից են՝ [[կերակրի աղ]]ի քիչ օգտագործումը<ref>{{cite journal|last=He|first=FJ|coauthors=MacGregor, GA|title=A comprehensive review on salt and health and current experience of worldwide salt reduction programmes|journal=Journal of Human Hypertension|date=2009 Jun|volume=23|issue=6|pages=363–84|pmid=19110538|doi=10.1038/jhh.2008.144}}</ref>, մրգերի շատ և յուղալի սննդի քիչ օգտագործումը (գերճնշումը կանխող սննդակարգ), [[Ֆիզիկական վարժություն|ֆիզիկական վարժանքները]]<ref name="pmid16508562">{{cite journal |author=Dickinson HO |title=Lifestyle interventions to reduce raised blood pressure: a systematic review of randomized controlled trials |journal=J. Hypertens. |volume=24 |issue=2 |pages=215–33 |year=2006 |month=փետրվար |pmid=16508562|doi=10.1097/01.hjh.0000199800.72563.26 |author-separator=, |author2=Mason JM |author3=Nicolson DJ|display-authors=3 |last4=Campbell |first4=Fiona |last5=Beyer |first5=Fiona R |last6=Cook |first6=Julia V |last7=Williams |first7=Bryan |last8=Ford |first8=Gary A}}</ref>, քաշի նվազեցումը<ref name=HaslamJames>{{cite journal |author=Haslam DW, James WP |title=Obesity |journal=Lancet |volume=366|issue=9492 |pages=1197–209 |year=2005 |pmid=16198769 |doi=10.1016/S0140-6736(05)67483-1}}</ref> և [[ալկոհոլ]]ի օգտագործման սահմանափակումը<ref>{{cite journal | author = Whelton PK | year = 2002 |title = Primary prevention of hypertension:Clinical and public health advisory from The National High Blood Pressure Education Program | url = | journal = JAMA | volume = 288 | issue = 15| pages = 1882–8 |doi = 10.1001/jama.288.15.1882 | pmid = 12377087 | author-separator = , | author2 = He J | author3 = Appel LJ | author4 = Cutler JA | author5 = Havas S | author6 = Kotchen TA | display-authors = 6 | last7 = Roccella | first7 = EJ | last8 = Stout | first8 = R | last9 = Vallbona | first9 = C }}</ref>։ Ըստ երևույթին սթրեսը համեմատաբար փոքր դեր է խաղում<ref name=Stress2012>{{cite journal|last=Marshall|first=IJ|coauthors=Wolfe, CD; McKevitt, C|title=Lay perspectives on hypertension and drug adherence: systematic review of qualitative research.|journal=BMJ (Clinical research ed.)|date=2012 հուլիս 9|volume=345|pages=e3953|pmid=22777025|pmc=3392078}}</ref> հատուկ հանգստացնող մեթոդների կիրառման դեպքում, որոնց արդյունավետությունը սակայն ապացուցված չէ<ref name=Relax2006>{{cite journal|last=Dickinson|first=HO|coauthors=Mason, JM; Nicolson, DJ; Campbell, F; Beyer, FR; Cook, JV; Williams, B; Ford, GA|title=Lifestyle interventions to reduce raised blood pressure: a systematic review of randomized controlled trials.|journal=Journal of hypertension|date=2006 Feb|volume=24|issue=2|pages=215-33|pmid=16508562|doi=10.1097/01.hjh.0000199800.72563.26}}</ref>։ Այլ գործոնների հնարավոր դերը, ինչպիսիք են՝ [[կոֆեին]]ի օգտագործումը<ref>{{cite journal|last=Mesas|first=AE|coauthors=Leon-Muñoz, LM; Rodriguez-Artalejo, F; Lopez-Garcia, E|title=The effect of coffee on blood pressure and cardiovascular disease in hypertensive individuals: a systematic review and meta-analysis.|journal=The American journal of clinical nutrition|date=2011 Oct|volume=94|issue=4|pages=1113-26|pmid=21880846|doi=10.3945/ajcn.111.016667}}</ref> և [[Վիտամին D|D վիտամինի պակասը]]<ref>{{cite journal |author=Vaidya A, Forman JP |title=Vitamin D and hypertension: current evidence and future directions |journal=Hypertension |volume=56 |issue=5 |pages=774–9 |year=2010|month=նոյեմբեր |pmid=20937970 |doi=10.1161/HYPERTENSIONAHA.109.140160 |url=}}</ref>, հստակ չէ։ Համարվում է, որ [[ինսուլին]]ի հանդեպ կայունությունը, որը հաճախ է հանդիպում ավելորդ քաշի դեպքում և [[նյութափոխանակային համախտանիշ|X համախտանիշի]] (կամ [[նյութափոխանակային համախտանիշ]]) մաս է կազմում, նույնպես նպաստում է գերճնշման զարգացմանը<ref name="pmid12364344">{{cite journal |author=Sorof J, Daniels S |title=Obesity hypertension in children: a problem of epidemic proportions |journal=Hypertension |volume=40 |issue=4|pages=441–447 |year=2002 |month=հոկտեմբեր|pmid=12364344 |doi= 10.1161/01.HYP.0000032940.33466.12|url=http://hyper.ahajournals.org/cgi/pmidlookup?view=long&pmid=12364344 |accessdate=2009-06-03 թ․ հունիսի 3}}</ref>։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները նաև ցույց տվեցին, որ կյանքի վաղ ժամանակաշրջանում ազդած գործոնները (օրինակ՝ ցածր քաշը ծնվելու ժամանակ, հղիության ընթացքում մոր ծխելը և կրծքով հազվադեպ սնվելը) կարող են լինել ռիսկի գործոն՝ հասուն տարիքում էսենցիալ գերճնշման համար<ref name = "Lawlor 2005">{{cite journal|last=Lawlor|first=DA|coauthors=Smith, GD|title=Early life determinants of adult blood pressure|journal=Current opinion in nephrology and hypertension|date=2005 May|volume=14|issue=3|pages=259–64|pmid=15821420|doi=10.1097/01.mnh.0000165893.13620.2b}}</ref>, սակայն այս ամենը բացատրող մեխանիզմը դեռևս պարզաբանված չէ<ref name = "Lawlor 2005"/>։
 
===Երկրորդային գերճնշում===
Տող 157.
Հոգեբանական սթրեսի նվազեցմանն ուղղված տարբեր ծրագրեր կան, օրինակ՝ կենսաբանական հետադարձ կապի մեթոդը ({{lang-en|Biofeedback}}), լարվածության թուլացումը (ռելաքսացիա) կամ [[մեդիտացիա]]ն գովազդվում են որպես ճնշումն իջեցնող միջոցներ։ Սակայն արդյունավետության ընդհանուր պահանջների տեսանկյունից չեն հաստատվել գիտական հետազոտություններով, որոնք, ընդհանուր առմամբ, կատարվել են ցածր որակով<ref name="pmid19822104">{{cite journal |author=Greenhalgh J, Dickson R, Dundar Y |title=The effects of biofeedback for the treatment of essential hypertension: a systematic review |journal=Health Technol Assess |volume=13 |issue=46 |pages=1–104 |year=2009 |month=հոկտեմբեր |pmid=19822104 |doi=10.3310/hta13460 |url= }}</ref><ref name="pmid18350109">{{cite journal |author=Rainforth MV, Schneider RH, Nidich SI, Gaylord-King C, Salerno JW, Anderson JW |title=Stress Reduction Programs in Patients with Elevated Blood Pressure: A Systematic Review and Meta-analysis |journal=Curr. Hypertens. Rep. |volume=9 |issue=6 |pages=520–8 |year=2007 |month=դեկտեմբեր|pmid=18350109 |pmc=2268875 |doi= 10.1007/s11906-007-0094-3|url=}}</ref><ref>{{cite journal |author=Ospina MB |title=Meditation practices for health: state of the research |journal=Evid Rep Technol Assess (Full Rep) |volume= |issue=155 |pages=1–263 |year=2007 |month=հունիս |pmid=17764203 |doi= |url= |author-separator=, |author2=Bond K |author3=Karkhaneh M |display-authors=3 |last4=Tjosvold |first4=L |last5=Vandermeer |first5=B |last6=Liang |first6=Y |last7=Bialy |first7=L |last8=Hooton |first8=N |last9=Buscemi |first9=N}}</ref>։
 
Սննդակարգի փոփոխությունները, օրինակ՝ կերակրի աղի ցածր պարունակությամբ սննդակարգը ({{lang-en|low sodium diet}}), շատ օգտակար են։ Կերակրի աղի ցածր պարունակությամբ սննդակարգի երկարաժամկետ կիրառումը (ավելի քան 4 շաբաթ) եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ շատ արդյունավետ է արյան ճնշման նվազեցման նպատակով և գերճնշում ունեցողների, և արյան նորմալ ճնշում ունեցողների մոտ<ref name=cochrane2008>{{cite journal|last=He|first=FJ|coauthors=MacGregor, GA|title=Effect of longer-term modest salt reduction on blood pressure|journal=Cochrane database of systematic reviews (Online)|year=2004|issue=3|pages=CD004937|pmid=15266549|url=http://onlinelibrary.wiley.com/o/cochrane/clsysrev/articles/CD004937/frame.html|doi=10.1002/14651858.CD004937|editor1-last=MacGregor|editor1-first=Graham A}}</ref>։ Ընկուզեղենով, ամբողջական հատիկներով, ձկով, թռչնամսով, մրգերով և բանջարեղեններով հարուստ սննդակարգը, որը խրախուսվում է ԱՄՆ սրտի, թոքի և արյան ազգային ինստիտուտի կողմից, նույնպես նվազեցնում է արյան ճնշումը։ Այս ծրագրի հիմնական ուղեգիծը կերակրի աղի օգտագործման սահմանափակումն է, սննդակարգը նաև պետք է հարուստ լինի [[կալիում]]ով, [[մագնեզիում]]ով, [[կալցիում]]ով, ինչպես նաև [[սպիտակուց]]ներով<ref name="dashguide">{{cite web|url=http://www.nhlbi.nih.gov/health/public/heart/hbp/dash/new_dash.pdf|title=Your Guide To Lowering Your Blood Pressure With DASH|format=PDF|accessdate=2009-06-08 թ․ հունիսի 8}}</ref>։
 
===Դեղորայքային բուժում===
Գերճնշումը բուժելու համար ներկայումս առկա են դեղամիջոցների մի քանի խմբեր, որոնք միասին հայտնի են որպես [[հակագերճնշումային դեղեր]]։ Դեղերի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել անձի մոտ սիրտանոթային ռիսկի չափը (ներառյալ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի վտանգը), ինչպես նաև արյան ճնշման չափումների տվյալները, որպեսզի պարզ լինի հիվանդի մոտ սիրտանոթային համակարգի վիճակի նկարագիրը<ref name=nps01>{{cite journal |url=http://www.australianprescriber.com/magazine/33/4/108/12 |title=Drug treatment of elevated blood pressure |author=Nelson, Mark |journal=Australian Prescriber |issue=33 |pages=108–112 |accessdate=11.08.2010}}</ref> Առողջական այլ խնդիրների բացակայության պայմաններում չափավոր գերճնշում (արյան սիստոլիկ ճնշումը ցածր 160 մմ ս․ս․ և/կամ դիաստոլիկ ճնշումը ցածր 100 մմ ս․ս․) ունեցողների մոտ դեղորայքային բուժման արդյունքում մահացության կամ բարդությունների առաջացման վտանգի իջեցման մասին վկայող ապացույցներ չկան<ref>{{cite journal|last=Diao|first=Diana|title=Pharmacotherapy for mild hypertension|journal=The Cochrane Collaboration|year=2012|issue=8|doi=10.1002/14651858.CD006742.pub2}}</ref>։
 
Դեղորայքային բուժման դեպքում JNC-7-ի հանձնարարականները խորհուրդ են տալիս<ref name="JNC7"/> բժշկին ոչ միայն հետևել բուժման արդյունքներին, այլ նաև գնահատել դեղամիջոցներից առաջացած կողմնակի ազդեցությունները։ Արյան ճնշման իջեցումը 5 մմ ս․ս․-ով նվազեցնում է ինսուլտի առաջացման վտանգը 34%-ով, սրտի իշեմիկ հիվանդությանը՝ 21%-ով, նվազում է նաև թուլամտության (դեմենցիա) զարգացման, [[սրտային անբավարարություն|սրտային անբավարարության]] և սիրտ-անոթային հիվանդություններից մահացության հավանականությունը<ref>{{cite journal |author=Law M, Wald N, Morris J |title=Lowering blood pressure to prevent myocardial infarction and stroke: a new preventive strategy |journal=Health Technol Assess |volume=7 |issue=31 |pages=1–94 |year=2003 |pmid=14604498 |url=http://www.hta.ac.uk/fullmono/mon731.pdf}}</ref>։ Բուժման նպատակը պետք է լինի արյան ճնշման իջեցումը 140/90 մմ ս․ս․-ից ցածր հիվանդների մեծ մասի համար և ավելի ցածր՝ շաքարային դիաբետով կամ երիկամների հիվանդություններով տառապողների համար (որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ճնշման մակարդակը պահել 120/80 Մմ ս․ս․-ից ցածր)<ref name=nps01 /><ref>{{cite web|first=Gina |last=Shaw |url=http://www.webmd.com/content/article/73/88927.htm |title=Prehypertension: Early-stage High Blood Pressure |publisher=WebMD |date=2009-03-07 |accessdate=2009-07-03 թ․ հուլիսի 3}}</ref>։ Եթե արյան ճնշումը նպատակային մակարդակին չի հասնում, պետք է կատարել փոփոխություններ բուժման մեջ, քանի որ «թերապևտիկ իներցիան» (բուժական միջոցառումների նկատմամբ կայունությունը) արյան ճնշման վերահսկման համար հստակ արտահայտված խոչընդոտ է<ref>{{cite journal|doi=10.1161/01.HYP.0000200702.76436.4b|url=http://hyper.ahajournals.org/cgi/content/abstract/47/3/345|title=Therapeutic Inertia Is an Impediment to Achieving the Healthy People 2010 Blood Pressure Control Goals|author=Eni C. Okonofua; Kit N. Simpson; Ammar Jesri; Shakaib U. Rehman; Valerie L. Durkalski; Brent M. Egan|journal=Hypertension|volume=47|issue=2006;47:345|pages=345–51|date=23.01.2006|accessdate=2009 թ․ նոյեմբերի 22–ին|pmid=16432045}}</ref>։
 
Տարբեր ենթախմբերի համար դեղամիջոցների լավագույն ընտրությունը կատարելուն ուղղված ուղեցույցները ժամանակի ընթացքում անընդհատ փոխվում են և տարբեր երկրներում տարբեր են։ Առաջին ընտրության լավագույն դեղամիջոցը դեռևս վիճարկվում է<ref name=Compare10>{{cite journal|last=Klarenbach|first=SW|coauthors=McAlister, FA, Johansen, H, Tu, K, Hazel, M, Walker, R, Zarnke, KB, Campbell, NR, Canadian Hypertension Education, Program|title=Identification of factors driving differences in cost effectiveness of first-line pharmacological therapy for uncomplicated hypertension|journal=The Canadian journal of cardiology|date=2010 May|volume=26|issue=5|pages=e158–63|pmid=20485695|doi=10.1016/S0828-282X(10)70383-4|pmc=2886561}}</ref>։ Քոքրանյան համագործակցությունը ({{lang-en|Cochrane collaboration}}), [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն]]ը և Միացյալ Նահանգների ուղեցույցները առաջարկում են ցածր դեղաչափերով [[թիազիդային միզամուղներ]]ը որպես առաջին ընտրության միջոցներ<ref name=Compare10/><ref>{{cite journal |author=Wright JM, Musini VM |title=First-line drugs for hypertension |journal=Cochrane Database Syst Rev |volume= |issue=3 |pages=CD001841 |year=2009 |pmid=19588327 |doi=10.1002/14651858.CD001841.pub2 |url= |editor1-last=Wright |editor1-first=James M}}</ref>։ Միացյալ Թագավորության ուղեցույցները 55-ից բարձր տարիքի անձանց և աֆրիկական կամ կարիբյան ծագում ունեցողների համար նախընտրելի են համարում կալցիումական անցուղիների պաշարիչների օգտագործումը, իսկ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների կիրառումը որպես առաջին ընտրության միջոց՝ խորհուրդ է տրվում ավելի երիտասարդ անձանց համար<ref name="NICE127-drug"/>։ Ճապոնիայում դեղամիջոցների վեց խմբից (կալցիումական անցուղիների պաշարիչներ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ կամ անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ, թիազիդային միզամուղներ, բետա պաշարիչներ և ալֆա պաշարիչներ) որևէ մեկով բուժումն սկսելը համարվում է հիմնավորված, իսկ Կանադայում խորհուրդ է տրվում բոլոր այս տարբերակները, բացի ալֆա պաշարիչներից<ref name=Compare10/>։
Տող 177.
 
===Դիմակայուն գերճնշում===
Դիմակայուն (ռեզիստենտ) գերճնշումը սահմանվում է որպես տարբեր խմբերի պատկանող երեք հակագերճնշումային միջոցների միաժամանակյա օգտագործման դեպքում ցանկալի մակարդակից բարձր արյան ճնշման առկայությունը։ Դիմակայուն գերճնշման բուժման ուղեցույցներ հրատարակվել են Միացյալ Թագավորությունում<ref name="NICE-BP">{{cite web| title=CG34 Hypertension - quick reference guide |publisher=National Institute for Health and Clinical Excellence |date=28 June 2006 |url=http://www.nice.org.uk/nicemedia/pdf/cg034quickrefguide.pdf |format=PDF |accessdate=2009-03-04 թ․ մարտի 4}}</ref> և ԱՄՆ-ում<ref name="pmid18391085">{{cite journal |author=Calhoun DA |title=Resistant hypertension: diagnosis, evaluation, and treatment. A scientific statement from the American Heart Association Professional Education Committee of the Council for High Blood Pressure Research |journal=Hypertension |volume=51 |issue=6 |pages=1403–19 |year=2008 |month=June |pmid=18391085 |doi=10.1161/HYPERTENSIONAHA.108.189141 |author-separator=, |author2=Jones D |author3=Textor S |display-authors=3 |last4=Goff |first4=D. C. |last5=Murphy |first5=T. P. |last6=Toto |first6=R. D. |last7=White |first7=A. |last8=Cushman |first8=W. C. |last9=White |first9=W.}}</ref>։
 
==Տարածվածություն==
Տող 199.
[[2000]] թվականի դրությամբ շուրջ մեկ միլիարդ մարդ կամ մեծահասակ բնակչության մոտավորապես 26% գերճնշում ունի<ref name="pmid15652604">{{cite journal |author=Kearney PM, Whelton M, Reynolds K, Muntner P, Whelton PK, He J |title=Global burden of hypertension: analysis of worldwide data |journal=[[The Lancet|Lancet]] |volume=365 |issue=9455 |pages=217–23 |year=2005 |pmid=15652604 |doi=10.1016/S0140-6736(05)17741-1}}</ref>։ Այն տարածված է և զարգացած (333 միլիոն), և զարգացող (639 միլիոն) երկրներում<ref name="pmid15652604"/>։ Հանդիպման հաճախականությունն էականորեն տարբերվում է տարբեր տարածաշրջաններում՝ շատ ցածրից, ինչպես օրինակ Հնդկաստանի գյուղաբնակ վայրերում 3.4% (տղամարդկանց մոտ) և 6.8% (կանանց մոտ), մինչև բարձր՝ Լեհաստանում, 68.9% (տղամարդկանց մոտ) և 72.5% (կանանց մոտ)<ref>{{cite journal |author=Kearney PM, Whelton M, Reynolds K, Whelton PK, He J |title=Worldwide prevalence of hypertension: a systematic review |journal=J. Hypertens. |volume=22 |issue=1 |pages=11–9 |year=2004 |month=հունվար|pmid=15106785 |doi= 10.1097/00004872-200401000-00003|url=}}</ref>։
 
[[1995]] թվականին [[Միացյալ Նահանգներ]]ում 43 միլիոն մարդ ուներ գերճնշում կամ օգտագործում էր հակագերճնշումային միջոցներ (ԱՄՆ չափահաս բնակչության շուրջ 24%-ը)<ref name="pmid7875754">{{cite journal |author=Burt VL |title=Prevalence of hypertension in the US adult population. Results from the Third National Health and Nutrition Examination Survey, 1988–1991 |journal=Hypertension |volume=25 |issue=3 |pages=305–13 |year=1995 |month=March |pmid=7875754 |doi= 10.1161/01.HYP.25.3.305|url=http://hyper.ahajournals.org/cgi/pmidlookup?view=long&pmid=7875754 |accessdate=2009-06-05 թ․ հունիսի 5 |author-separator=, |author2=Whelton P |author3=Roccella EJ |display-authors=3 |last4=Brown |first4=C |last5=Cutler |first5=JA |last6=Higgins |first6=M |last7=Horan |first7=MJ |last8=Labarthe |first8=D}}</ref>։ ԱՄՆ-ում գերճնշման տարածվածությունն աճել է և [[2004]] թվականին այն կազմել է 29%<ref name="pmid7607734"/><ref name="pmid17608879">{{cite journal |author=Ostchega Y, Dillon CF, Hughes JP, Carroll M, Yoon S |title=Trends in hypertension prevalence, awareness, treatment, and control in older U.S. adults: data from the National Health and Nutrition Examination Survey 1988 to 2004 |journal=Journal of the American Geriatrics Society |volume=55 |issue=7 |pages=1056–65 |year=2007 |month=July |pmid=17608879 |doi=10.1111/j.1532-5415.2007.01215.x}}</ref>։ [[2006]] թվականի տվյալներով ԱՄՆ-ում գերճնշում ունի 76 Միլիոն չափահաս բնակիչ (բնակչության 34%-ը), աֆրոամերիկացիներն աշխարհում ունեն գերճնշման տարածվածության ամենաբարձր ցուցանիշը՝ 44%<ref name = AHA2010 />։ Այն ավելի տարածված է սևամորթների և բնիկ ամերիկացիների մոտ և ավելի քիչ՝ սպիտակամորթների և մեքսիակական ամերիկացիների մոտ, հանդիպման հաճախականությունն աճում է տարիքի հետ և ավելի մեծ է Միացյալ Նահանգների հարավ-արևելյան շրջաններում։ Գերճնշումն ավելի տարածված է տղամարդկանց մոտ (դաշտանադադարը նվազեցնում է այս տարբերությունը) և ցածր սոցիալ–տնտեսական կարգավիճակ ունեցողների մոտ<ref name="pmid10645931"/>։
 
===Երեխաների մոտ===
Տող 220.
==Հասարակություն և մշակույթ==
===Իրազեկվածություն===
[[Պատկեր:HTNStudy2 hy.svg|մինի|աջից|Գրաֆիկը ցույց է տալիս գերճնշման իրազեկվածության, բուժման և վերահսկողության տարածվածությունը ԱՄՆ առողջության և սննդի ուսումնասիրման չորս տարբեր հարցումների (NHANES) արդյունքում<ref name="pmid7607734">{{cite journal |author=Burt VL |title=Trends in the prevalence, awareness, treatment, and control of hypertension in the adult US population. Data from the health examination surveys, 1960 to 1991 |journal=Hypertension |volume=26 |issue=1 |pages=60–9|year=1995 |month=July |pmid=7607734 |doi= 10.1161/01.HYP.26.1.60|url=http://hyper.ahajournals.org/cgi/pmidlookup?view=long&pmid=7607734|accessdate=2009-06-05 թ․ հունիսի 5 |author-separator=, |author2=Cutler JA |author3=Higgins M |display-authors=3 |last4=Horan |first4=MJ|last5=Labarthe |first5=D |last6=Whelton |first6=P |last7=Brown |first7=C |last8=Roccella |first8=EJ}}</ref>]]
[[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն]]ը գերճնշումը կամ արյան բարձր ճնշումը համարում է սիրտ-անոթային մահացության հիմնական պատճառը։ Գերճնշման համաշխարհային լիգան (ԳՀԼ, {{lang-en|The World Hypertension League}}), որը 85 գերճնշման ազգային միավորումները և լիգաները միավորող կազմակերպություն է, պարզել է, որ ամբողջ աշխարհում գերճնշում ունեցող բնակչության 50% տեղյակ չէ իր վիճակի մասին<ref name="pmid17534457">{{cite journal|author=Chockalingam A |title=Impact of World Hypertension Day |journal=Canadian Journal of Cardiology |volume=23 |issue=7|pages=517–9 |year=2007 |month=May |pmid=17534457 |pmc=2650754 |doi= 10.1016/S0828-282X(07)70795-X|url= }}</ref>։ Այս խնդրի լուծման համար ԳՀԼ-ն [[2005]] թվականին ձեռնարկեց գերճնշման դեմ ուղղված համընդհանուր արշավ և ամեն տարվա [[մայիսի 17]]-ը համարեց '''գերճնշման համաշխարհային օր''' (ԳՀՕ)։ Անցած երեք տարիների ընթացքում նոր ազգային միություններ են անդամակցել ԳՀԼ-ին և այս միտքը հանրությանը հասցնելու գործում եղան բավականին նորարար։ [[2007]] թվականին եղավ ռեկորդային մասնակցություն՝ 47 անդամ երկրներից։ Գերճնշման համաշխարհային օրն ընդգրկող շաբաթվա ընթացքում բոլոր այս երկրները՝ տեղական կառավարությունների, մասնագիտական միությունների, ոչ պետական կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկությունների հետ համագործակցելով ԶԼՄ-ների և հանրային ակցիաների միջոցով նպաստում են բնակչության շրջանում գերճնշման վերաբերյալ իրազեկվածության տարածմանը։ Այս եղանակով իրազեկումը հասել է ավելի քան 250 միլիոն մարդու։ Քանի որ տարեց տարի այս ամենն ավելի մեծ թափ է ստանում, ԳՀԼ-ում վստահ են, որ իրենք «կհասնեն» արյան բարձր ճնշում ունեցող 1,5 միլիարդ անձանցից գրեթե բոլորին<ref name="pmid18548140">{{cite journal |author=Chockalingam A |title=World Hypertension Day and global awareness|journal=Canadian Journal of Cardiology |volume=24 |issue=6 |pages=441–4 |year=2008 |month=հունիս |pmid=18548140 |pmc=2643187|doi= 10.1016/S0828-282X(08)70617-2|url= }}</ref>։