«Ուղտասար (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 5.
'''Ուղտասարը''' [[լեռ]] է [[ՀՀ]] [[Սյունիքի բարձրավանդակ]]ի կենտրոնական հատվածում, 3000-3300 մ ծովի մակերևույթից բարձրությամբ, որտեղ 1968 թվականին հայտնաբերվել է [[ժայռապատկեր]]ներով հարուստ հնավայր։<ref>[http://www.welcomearmenia.com/main.php?lang=arm&page=attractionsinarmenia&sid=204 Հիմնական տեսարժան վայրերը - Ուղտասար]</ref>
 
Ժողովուրդն վայրն անվանել է Ուղտասար՝ [[Սև լիճ|Սև]] և [[Ալ լիճ|Ալ լճերի]] միջև ընկած լեռնային տեղանքը սապատավոր ուղտի նմանեցնելու պատճառով: Պատմում են նաև, որ ժամանակին լեռան լանջին ուղտավորները զոհաբերել են իրենց որսը, ապա այն պատկերել քարերի վրա, իսկ նախքան զոհաբերության արարողությունը երկար եւև դժվարին ճանապարհ անցել, մինչև զոհ մատուցելը՝ մարմնով մաքրվել Ուղտասարի լճերում: Իրականում Ուղտասարը ոչ միայն զոհատեղի է, այլ նաև նախնադարյան ժամանակների մարդկանց ասոցիատիվ, պատկերավոր և գեղարվեստական մտածողության արգասիգն է, նրանց աշխարհընկալման, հոգեբանության, հավատալիքների և հմայությունների սրբատեղի ''քարեդարանն'' է բաց երկնքի տակ:
 
Ուղտասարի ժայռապատկերների գերիշղող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված է '''այծքարեր''' կամ '''իծագրեր''' անվանումները: Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր: Այն ունի նաև իր ստամոքսում բուժական բեզոարներ ստեղծելու ունակություն: Նախամարդը հասցրել է նկատել հոտի մեջ եղած այծերի վարքի դրսևորման զարմանալի այն առանձնահատկությունը, որ ուժգին կայծակի ու անձրեւների ժամանակ, երբ հոտի մեջ խուճապ է առաջանում, այծը բարձրանում է ժայռի ամենաբարձր գագաթը, պարզում եղջյուրներն ու քարանում, այսպիսով իր վրա կրելով հարվածը՝ իբրև բնական շանթարգել: Այծերը հատկապես տարածված են որսի տեսարաններում և հանդիսանում են մանր եղջերավոր անասունների հավաքական սիմվոլները: Այծը ժայռապատկերներում հանդես է քալիս նաև որպես Աստծո-աստվածային Ոգու կենդանական խորհրդանշան և Աստված գաղափարի արտահայտիչ: Հետևաբար այծագրերը մեկնաբանվում են նաև որպես աստվածային զորաց պատկերագրեր: Այսօր, իմանալով հայ եւ համաշխարհային առասպելաբանությունը, փորձ է արվում դրանց միջոցով գալ սկզբին, այսինքն ընթերցել և մեկնաբանել ժայռապատկերները, հասկանալ նախնադարյան մարդկանց աշխարհընկալումը:
 
Եթե ժայռապատկերներն ավելի մանրակրկիտ ուսումնասիրվեն, ապա գիտական մոտեցումները կարող են նաև ցույց տալ, որ այծքարերը զուտ որսորդական մոգության պատկերներ չեն: