«Դիսախարիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Երկու մոնոսախարիդներից կազմված գլիկոզիդները կոչվում են դիսախարիդներ։Դիսախարիդների գլիկոզիդայ...»:
 
No edit summary
Տող 1.
Երկու մոնոսախարիդներից կազմված գլիկոզիդները կոչվում են դիսախարիդներ։Դիսախարիդների գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու OH-խմբեր՝ մոնոսախարիդներից մեկի կիսաացետալայինը և մյուսի՝ ցանկացածը։Եթե երկրորդ հիդրօքսիլ խումբը սպիրտային է,ապա նման միացության մեջ պահպանվում է կիսաացետալային խումբը և այդպիսի դիսախարիդները կոչվում են վերականգնող (լակտոզ,մալթոզ,ցելոբիոզ) կամ մալթոզային տիպի։Եթե գլիկոզիդային կապի առաջացմանը մասնակցում են երկու մոնոսախարիդների կիսաացետալային խմբերը,ապա այդպիսի դիսախարիդները կոչվում են տրեգալոզային կամ չվերականգնող տիպի։Դիսախարիդների հիդրոլիզի արդյունքում առաջանում են մոնոսախարիդներ։
 
[[Պատկեր:Amylopektin Sessel.svg|thumb|Օսլա]]
 
սախարոզ+H<sub>2</sub>O=D-գլյուկոպիրանոզ+D-ֆրուկտոֆուրանոզ