«Լոզանի կոնֆերանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
Ազգային փոքրամասնությունների հարցի կապակցությամբ 1-ին հանձնաժողովն ու ենթահանձնաժողովը մի քանի նիստերում անդրադարձան Հայկական ազգային օջախին։ [[Դեկտեմբերի 12]]-ի նիստում նախագահողը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Քերզոնը, անդրադառնալով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների պաշտպանության հարցին, խոսքը մասնավորեցրեց հայերի վրա, որոնք «''արժանի են հատուկ ուշադրության՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն սերունդների կյանքի ընթացքում նրանց կրած դաժան տառապանքները, որոնք հարուցել են քաղաքակիրթ աշխարհի համակրանքն ու զարհուրանքը, այլև նկատի առնելով ապագայի վերաբերյալ նրանց տրված (դաշնակից տերությունների կողմից) հատուկ հավաստիացումները''», և [[Անկարա]]յի կառավարությանը խնդրեց այդպիսի «ազգային ոգի ունեցող ու վճռականությամբ լեցուն» ժողովրդի համար «ազգային տուն» (օջախ) հատկացնել Թուրքիայի հյուսիսարևելյան նահանգներում կամ Կիլիկիայի ու Սիրիայի հարավարևելյան սահմանագծի վրա <ref>«Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)», 1972, էջ 735-736</ref>։
[[Պատկեր:Turkey-Greece-Bulgaria on Treaty of Lausanne.png|մինի|Թուրքիայի սահմանները ըստ Լոզանի պայմանագրի]]
Նույն ոգով արտահայտվեցին նաև [[Անտանտ]]ի մյուս ներկայացուցիչները (Բարրեր, Գարրոնի, Մոնտանա, Վենիզելոս, Չայլդ և այլոքայլք), որոնք «մարդասիրական» ճառեր չխնայեցին ի պաշտպանություն հայոց դատի։ Բայց թուրքական պատվիրակությունը (Իսմեթ փաշա, Ռեզա Նուր բեյ) վճռականորեն մերժեց Թուրքիայի տարածքում որևէ հայկական ազգային օջախ ստեղծելու գաղափարը՝ պատճառաբանելով, թե Թուրքիան ոչ իր արևելյան նահանգներում, ոչ Կիլիկիայում չունի «տարածքի որևէ պատառ», որի բնակչության մեծ մասը թուրքեր չլինեն, և որը կարելի լիներ որևէ կերպ անջատել մայր հայրենիքից։ Եվ բացի այդ, Թուրքիան միջազգային իրավունքին համապատասխան պայմանագրեր է կնքել (նկատի ունեն [[Մոսկվայի պայմանագիր (1921)|Մոսկվայի]] և [[Կարսի պայմանագիր|Կարսի]] պայմանագրերը) և «բարիդրացիական հարաբերություններ» հաստատել ներկայումս գոյություն ունեցող «անկախ Հայաստանի», այսինքն՝ ՀԽԱՀ-ի հետ, և դրան հակառակ կլիներ պատկերացնել որևէ «այլ Հայաստանի գոյությունը»։
 
Հաղթանակած Թուրքիան այսպես իր կամքն էր պարտադրում Անտանտի պետություններին։ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, որոնք շահադիտական նպատակներ էին հետապնդում [[Թուրքիա]]յում ու [[Մերձավոր Արևելք]]ում, քայլ առ քայլ տեղի էին տալիս թուրքական պատվիրակության համառության առջև՝ զիջումների գնալով ի հաշիվ ազգ. փոքրամասնությունների (հայեր, հույներ, Թրակիայի բուլղարներ և այլն) օրինական շահերի։ Մի վերջին անգամ Հայկական հարցը շոշափվեց 1-ին հանձնաժողովի [[1923]] թվականի [[հուլիսի 17]]-ի նիստում և, վերածվելով «հայ գաղթականության» հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային (տե՛ս Ազգերի լիգան և Հայկական հարցը)։ Եվ արդեն կնքված պայմանագրում հիշատակություն անգամ չկար հայերի ու Հայաստանի մասին։ Այդպիսով Թուրքիան ոչ միայն յուրացրեց Արմ. Հայաստանն ու Կիլիկիան, այլև «ագիտատորներից» պաշտպանվելու պատրվակով մերժեց բազմահազար տարագիր արևմտահայերի վերադարձը հայրենի երկիր։ Պայմանագրի 42-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր «պաշտպանություն ցույց տալ» Թուրքիայի ազգ. փոքրամասնությունների աղոթարաններին, գերեզմանոցներին ու կրոնական մյուս հաստատություններին։ Լոզանի կոնֆերանսի խորհրդ. պատվիրակությունը (ղեկ. Գ. Չիչերին) մի հուշագրով պատրաստակամություն հայտնեց [[Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն|Ռուսաստան]]ում և [[Ուկրաինա]]յում ապաստան տալ հայ գաղթականներին։