«Պահպանման օրենքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Տարածության մեջ և ժամանակի ընթացքում ֆիզիկական համակարգերի զարգացումը նկարագրող հավասարումներն օժտված են որոշակի [[Սիմետրիա (ֆիզիկա)|սիմետրիայի հատկությամբ]]։ Այսպես, հորիզոնի նկատմամբ անկյունով նետված մարմնի շարժման բնույթը չի փոխվում, եթե հաշվարկման համակարգի սկզբնակետը տեղափոխվում է հաստատուն մեծությամբ։ Շարժման օրենքների նշված սիմետրիան (տարածության համասեռությունը) հանգեցնում է որոշակի ֆիզիկական մեծության՝ [[իմպուլս (շարժման քանակ)|իմպուլսի]] պահպանմանը (տես [[իմպուլսի պահպանման օրենք]])։ Նման ձևով [[էներգիայի պահպանման օրենք|էներգիայի պահպանման օրենքը]] հետևում է ժամանակի համասեռությունից, իսկ շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքը՝ տարածության [[իզոտրոպություն]]ից։
 
Բերված օրինակները XX դ․ սկզբին Դ․[[Դավիթ ՀիլբերտիՀիլբերտ]]ի, Ֆ․[[Ֆելիքս ԿլայնիԿլայն]]ի, է․[[էմմի ՆյոթերիՆյոթեր]]ի աշխատանքներում սահմանված թեորեմի մասնավոր դեպքերն են։ Այդ թեորեմը ([[Նյոթերի թեորեմ]]) պնդում է, որ ֆիզիկական համակարգի որոշակի սիմետրիայի առկայությունը միշտ հանգեցնում է որոշակի պահպանման օրենքի։ Այն դեպքերում, երբ ուսումնասիրվող սիմետրիան մոտավոր է, այսինքն՝ խախտվում է այս կամ այն լրացուցիչ փոխազդեցությունների կամ պայմանների առկայությամբ, պահպանման օրենքն էլ է մոտավոր։ Այդպիսի մոտավոր պահպանման օրենքներ հաճախ են հանդիպում [[տարրական մասնիկների ֆիզիկա|տարրական մասնիկների ֆիզիկայում]]։ Օրինակ, [[ատոմի միջուկ|ատոմի միջուկում]] պրոտոնի և նեյտրոնի միջև գործող միջուկային ուժերը ([[ուժեղ փոխազդեցություններ]]) չեն փոխվում հայելային անդրադարձման ժամանակ, այսինքն՝ ձախ կոորդինատական համակարգից աջին անցնելիս։ Սակայն թույլ փոխազդեցությամբ պայմանավորված նեյտրոնի [[բետա-տրոհում]]ն արդեն այդ հատկությամբ օժտված չէ։ Համապատասխանաբար, առաջին դեպքում տեղի ունի համակարգի տարածական զույգության պահպանման օրենքը, իսկ մյուս դեպքում արդեն այդ մեծությունը չի պահպանվում (տես [[Լյոնդերս-Պաուլիի թեորեմ]])։
 
Այսպիսով, պահպանման այս կամ այն օրենքի բացարձակ կամ հարաբերական լինելը կապված է համապատասխան սիմետրիայի բացարձակության կամ հարաբերականության հետ։ Պահպանման օրենքների, մասնավորապես, [[էներգիայի պահպանման օրենք]]<nowiki/>ի փորձնական ստուգումը ֆիզիկայի պատմության ընթացքում եղել է կենտրոնական խնդիր։ Մինչև այժմ ստացված փորձնական տվյալների ամբողջությունն ապացուցում է այդ օրենքի բացարձակ բնույթը։ Ի տարբերություն բացարձակ (համընդհանուր) պահպանման օրենքի (էներգիայի, շարժման քանակի, շարժման քանակի մոմենտի, լիցքի պահպանման օրենքի), հարաբերական (մասնակի) պահպանման օրենքները (զույգության, իզոտոպ սպինի պահպանման օրենքները և այլն) իրականանում են միայն որոշակի պայմաններում։