«Կատեգորիայի քննարկում:Գրավիտացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Մասնակից:Ahaik|Հայկ]], [[Մասնակից:Hayk Sargsyan physicist|Հայկ]], [[Մասնակից:ԱշոտՏՆՂ|Աշոտ]], [[Մասնակից:Vahe Gharakhanyan|Վահե]] և ֆիզիկայի մյուս խմբագիրներ, ի՞նչ եք կարծում, չպե՞տք է արդյոք <nowiki>[[Կատեգորիա:Գրավիտացիա]]-ն</nowiki> դարձնենք հիմնական կատեգորիա, իսկ <nowiki>[[Կատեգորիա:Ձգողականություն]]-ը</nowiki> վերահղենք նրան (կամ ջնջենք)։ Բայց այն, որ գրավիտացիա միջազգային տերմինը ընդունված է հայերենում և հավանաբար ձգողականությունից ավելի շատ է գործածվում մասնագիտական շրջանակներում, գրավիտացիան նաև ավելի լայն հասկացություն է, քան ձգողականությունը։ (Օրինակ՝ «գրավիտացիոն ձգողություն», «հայտնի է, որ գրավիտացիան չի կարող լինել վանողական» և այլն)։ --[[Մասնակից:Albero|Albero]] ([[Մասնակցի քննարկում:Albero|քննարկում]]) 11:12, 24 Ապրիլի 2015 (UTC)
 
Ձգողականություն տերմինը կարծեք թե հայերեն տարբերակում հայտնվել է ռուսերեն всеми́рное тяготе́ние -ի համանմանությամբ, սակայն մասնագիտական կիրառություն չունի. համենայն դեպս ես չեմ առնչվել: Ընդունված տերմինը գրավիտացիան է: Հայերենում միայն ձգողականություն տերմինը օգտագործելը նաև միանշանակությունից է զուրկ՝ ձգողականությունը կարող է լինել օրինակ նաև էլեկտրական, ի տարբերություն ռուսերենի, որտեղ всеми́рное тяготе́ние -ն միայն գրավիտացիային կարող է վերաբերվել: Հայերեն ձգողականություն բառում կարծեք թե ծանրություն (тяжесть) արմատը չկա :) : Ես միանշանակ համաձայն եմ, որ գրավիտացիան պետք է լինի կատեգորիա, իսկ ձգողականությունը հեռացվի: --[[Մասնակից:Hayk Sargsyan physicist|Hayk Sargsyan physicist]] ([[Մասնակցի քննարկում:Hayk Sargsyan physicist|քննարկում]]) 11:59, 24 Ապրիլի 2015 (UTC)
Return to "Գրավիտացիա" page.