«Պրոֆեսիոնալ ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 27.
Ի տարբերություն [[ըմբշամարտ|սպորտային ըմբշամարտ]]ի, պրոֆեսիոնալ ըմբամարտը չունի վերահսկիչ մարմին։
 
Յուրաքանչյուր հանդիպման հանգուցալուծումը որոշված է նախօրոք։ Ցանկացած տեսակի հարձակվողական հնարքների ճիշտ կատարման և իրական վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է մասնակցող կողմերի սերտ համագործակցությունը<ref>[http://entertainment.howstuffworks.com/pro-wrestling.htm «Ինչպես է պրոֆըմբշամարտն աշխատում»], վերցված է դեկտեմբերի 20, 2014</ref>։
 
== Պատմություն ==
Տող 161.
Յուրաքանչյուր մարտի համար նշանակվում է մրցավար (ռեֆերի)։ [[Լուչա Լիվռե|Լուչա լիվռե]]ի բազմամարդ մարտերի համար նշանակվում են երկու մրցավարներ, որոնցից մեկը պարտավորվում է գտնվել ռինգում, իսկ մյուսը՝ ռինգից դուրս։
 
Մրցավարների՝ վերջնական արբիտր լինելը ցուցադրական է, քանի որ նրանց գլխավոր պատասխանատվությունը ըմբշամարտիկների և ետնաբեմում գտնվող սցենարիստների միջև կապ հաստատելն է։ Մրցավարները ներկա են նույնիսկ այն մարտերում, որոնցում նրանց կարիքն այդքան էլ չկա (օրինակ՝ սանդուղքային մարտեր)։ Չնայած մրցավարների գործողություններին երբեմն տրվում են դրամատիկական նրբերանգներ, այնուամենայնիվ, թատերական անկողմնապահ մարմնի տպավորություն թողնելու համար մրցավարները պարտավորվում են հավատարիմ մնալ որոշակի կանոնների ու պահանջների։ Միայն մրցավարներին է պատկանում ֆոլի կամ որակազրկման արձանագրումը, ուստի շատ հաճախ բացական կերպարով հանդես եկող ըմբիշները (հիլ) փորձում են շեղել կամ մեկուսացնել մրցավարներին, որպեսզի արգելված հնարքներ օգտագործեն մրցակցի վրա։
 
Ժամանակ առ ժամանակ օգտագործվում են հյուր մրցավարներ, ովքեր օգտագործելով իրենց հայտնիությունը, սովորաբար մարտը վարում են որոշակի կողմնապահությամբ։ Դրական կերպարում հանդես եկող հյուր մրցավարները ամեն ինչ անում են հիլ ըմբշամարտիկի զեղծարարությունները կանխելու համար։
Տող 179.
=== Թիմային կանոններ ===
[[Պատկեր:Jeff-Hardy-Dropkick,-RLA-Melb-10.11.2007 filtered.jpg|մինի|ձախից|220px|Ավանդական թիմային մարտ. [[Ջեֆ Հարդի]]ն օդային ոտնահարված է հացնում [[Էդդի Ֆաթու|Ումագա]]յին, իսկ համապատասխան թիմակիցներ [[Թրիփլ Էյչ]]ը և [[Ռենդի Օրտոն]]ը սպասում են փոխատեղվելուն]]
Ավանդական թիմային մարտերում յուրաքանչյուր խմբից ռինգում գնվելու իրավունք ունի այսպես կոչված «օրինական» կամ «ակտիվ» մասնակիցը։ Փոխատեղվելու համար նույն թիմը ներկայացնող ըմբիշները պետք է ֆիզիկապես դիպչեն միմյանց (սովորաբար կատարվում է [[ձեռք]]ի ափերով)։ Օրինական մասնակցի կարգավիճակը կորցրած մարզիկին ներասպարեզային տեղամասը լքելու համար հատկացվում է 5 վայրկյան։
 
Ոչ օրինական մասնակիցը պետք է ռինգային գոտուց դուրս կանգնի և խուսափի հակառակորդ խմբի ոչ օրինական մրցակցի և/կամ մրցավարի հետ ընդհարվելուց։ Գրեթե բոլոր կազմակերպություններում ոչ օրինական մասնակիցը պարտավորվում է դիպչել ռինգային կցորդին կամ առնվազն բռնվել դրան կցված ճոպանից։
 
Որոշ բազմամարդ թիմային մրցույթներում սահմանվում է օրինական մասնակիցների որոշակի քանակ։
 
Սցենարից զատ, ըմբիշների փոխատեղումը վերջիններիս հնարավորություն է տալիս հանգստանալու, քանզի թիմային մարտերը երբեմն աչքի են ընկնում տևականությամբ։
 
Տեխասյան տորնադո թիմային մարտերում օրինական մասնակից են համարվում բոլոր մարտիկներ, ովքեր բոլորն էլ կարող են միաժամանակ մարտադաշտում գտնվել։ Այս տարատեսակում չի գործում որակազրկումը։
 
Նույն թիմում հանդես եկող ըմբիշը չի կարող փինի ենթարկել թիմակցին։
Տող 196.
Փինֆոլը պրոֆեսիոնալ ըմբշամարտում հաղթանակ տանելու ամենատարածված ձևն է։ Իր հաշվին փինֆոլ գրանցելու համար ըմբիշը պետք է հակառակորդի ուսերը սեղմի ներքնակին, իսկ այդ ժամանակ հանդիպման մրցավարը [[ձեռք]]ի ափով պետք է երեք անգամ հարվածի նույն ներքնակին (եռահաշվարկ)։ Պարտվող մարզիկի՝ մեջքի վրա գտնվելը պարտադիր պայման է։ Մրցավարի կողմից եռահաշվարկն սկսվում է այն ժամանակ, երբ ըմբշամարտիկի ուսերը դիպչում են ներքնակին, իսկ հակառակորդը մարմնի ցանկացած մասով ֆիքսում է տվյալ դիրքը։ Փինֆոլից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև եռահաշվարկի կայանալը դուրս պրծնել ֆիքսված վիճակից (ինչը կոչվում է «քիքաուտ»)։
 
Փինֆոլը չի արձանագրում այն դեպքում, երբ հարձակվող մարզիկը որպես լծակ օգտագործում է ռինգային լարերը կամ բռնվում է պաշտպանվողի շորից (եթե տվյալ մարտի պայմաններն այլ բան չեն թելադրում)։
 
Երբեմն հնարավոր է, որ երկու մրցակիցների ուսերը նույնապես գտնվեն ներքնակի վրա։ Հիմնականում նման իրադրություններն ավարտվում են ոչ-ոքի արդյունքով։
Տող 220.
==== Քաունթաուտ ====
 
Ըմբշամարտիկի՝ նշված ժամանակահատվածում ռինգային հատված չվերադառնալու երևույթը կոչվում է քաունթաուտ ({{lang-en|''countout''}})։ Սովորաբար քաունթաուտն արձանագրվում է մինչև 10-ը երկար հաշվարկից հետո («[[Ring of Honor|ROH]]»-ում՝ մինչև 20-ը)։ Քաունթաուտի ենթարկված մարզիկը համարվում է պարտված։ Հաշվարկն սկսվում է ռինգում գտնվող մարզիկի՝ ռինգը լքելուց հետո։
 
Եթե ռինգում գտնվող բոլոր մրցակիցները գտնվում են հորիզոնական վիճակում, մրցավարը սկում է հաշվել (սովորաբար մինչև [[տասը]] [[վայրկյան]], բացառությամբ [[Ճապոնիա|ճապոնական]] առաջնությունների, որոնցում հաշվարկը քսան վայրկյան է)։ Եթե մինչև հաշվարկի ավարտը մրցակիցներից որևէ մեկը ոտքի չի կանգնում, ապա մարտը դադարեցվում է և արձանագրվում ոչ-ոքի արդյունք։ Մրցակիցներից որևէ մեկի ոտքի կանգնելու դեպքում հաշվարկն անմիջապես դադարեցվում է։ «Վերջին մարդը կանգնած» ({{lang-en|''Last Man Standing''}}) կոչվող մարտատեսակներում հաղթանակ է տանում այն մարզիկը, ով գտնվում է ոտքի վրա, իսկ մրցակցին կամ մրցակիցներին նշված ժամանակահատվածում չի հաջողվել ոտքի կանգնել։
 
Ըմբշամարտի հանդիպումներ անցկացնող կազմակերպությունների մեծ մասում տիտղոսային մենամարտերի ժամանակ գործող չեմպիոնը չի կարող կորցնել իր գոտին քաունթաուտի արդյունքում (եթե մարտում չկա այլ նախապայման)։ Այս առավելությունից հիմնականում օգտվում են հիլ ըմբշամարտիկները։
Տող 228.
==== Որակազրկում ====
 
Մարտում արգելված գործողությունների կիրառման և/կամ որոշակի կանոնների խախտման պատճառով պարտություն կրելու երևույթը կոչվում է որակազրկում։ Որակազրկված ըմբիշն անմիջապես համարվում է պարտված։ Չնայած քաունթաուտը տեխնիկապես նույնպես որակազրկում է համարվում, այնուամենայնիվ ռեստլինգում տվյալ եզրույթներն առանձին են հանդես գալիս, քանի որ երբեմն առանց որակազրկման մարտերում կիրառվում է քաունթաուտի կանոնը։
 
Անցկացվող մարտի ժամանակ որակազրկման հայտարարումը կարող է տարբեր պատրվակներով պայմանավորված լինել, ինչպիսիք են՝
Տող 234.
* Արգելված բռնվածքների կամ հնարքների կիրառում, ինչպիսիք են մրցակցի՝ ռինգային լարերի տեղամասում գտնվելու դեպքում բռնվածքի բացթողումից հրաժարվելը, մրցակցի [[մազեր]]ից քաշելը, մրցակցին խեղդելը, կծելը կամ փակ բռունցքով շարունակաբար հարվածներ տեղալը։ Նման խախտումները դադարեցնելու համար մրցավարը հաշվում է մինչև հինգը և պահվածքը չդադարեցնելու դեպքում որակազրկում է մարզիկին։
 
* Մրցակցի [[աչքեր]]ին որևէ տեսակի վնասի պատճառում, մասնավորապես՝ բռունքի, մատների կամ այլ միջոցների կիրառմամբ։
 
* Ցանկացած տեսակի արտաքին ներխուժում, որի ժամանակ մարտի մասնակից չհանդիսացող անձը (անձինք) մրցակիցներից որևէ մեկի նկատմամբ կիրառում է (են) որևէ տեսակի հարձակում։ Նման դեպքերում մարտն ավարտվում է որակազրկմամբ իսկ երրորդ անձի կամ անձնաց կողմից հարձակման ենթարկված մարտիկը հայտարարվում է որպես հաղթող։
Տող 240.
* Մրցակցի վրա [[Պրոֆեսիոնալ ըմբշամարտի եզրութաբանություն#արտաքին առարկա|արտաքին առարկայի]] կիրառում (օրենքը չի գործում առանց որակազրկման մարտերում, տե՛ս նաև [[հարդքոր ռեստլինգ]])։
 
* Ցանկացած տեսակի «արգելված հնարքների» օգտագործում (մանրամասները ստորև)։
 
* Հարված մրցակցի գոտկատեղից ներքևի հատվածին։
 
* Մրցավարի հանդեպ ցանկացած տեսակի բռնության կիրառում։
 
* Մրցակցի դիմակավորված լինելու դեպքում [[դիմակ]]ը դուրս քաշելու փորձ (կիրառվում է [[մեքսիկա]]կան [[Լուչա Լիվռե|լուչա լիվռե]]ում և երբեմն [[Ճապոնիա]]յում)։
Տող 254.
* Խառը թիմային մարտում հակառակ սեռին հարվածելու դեպքում։
 
Պրակտիկայում ոչ բոլոր խախտումներն են հանգեցնում որակազրկման, քանի որ մրցավարը որոշումներ կատարելիս կարող է օգտագործել սեփական դատողությունը։ Սովորաբար այն խախտումները, որոնք անմիջապես ենթակա են արձանագրման, և այդ կերպ՝ տանում են մարտի դադարեցմանը, հանդիսանում են գոտկատեղից ներքև հարվածը, առարկաների կիրառումը, ներխուժումը կամ մրցավարի վրա հարձակումը։ «[[WWE]]»-ում մրցավարը պետք է անձամբ տեսնի խախտումները, հակառակ դեպքում մարտը չի դադարեցվում։ Հնարավոր մարտադաշտի վտանգավոր հատվածում գտնվելու պատճառով հենց մրցավարները ենթարկվեն նոկաուտի։ Մինչև տապալված մրցավարի վերականգնումը կամ փոխարինումը ըմբիշները կարող են օգտվել ազատությունից և կիրառել ցանկացած տեսակի արգելված հնարք։ Մրցավարի անկումը ձեռնտու չէ այն մարտիկին, ով հակառակորդին պահել է ներքնակի վրա և սպասում է եռահաշվարկին, ինչը կատարելու լիազորություն ունի միմիայն մրցավարը։
 
Որակազրկումը կարող է լինել երկկողմանի, եթե մրցակցող կողմերը միաժամանակ հրաժարվում են կատարել մրցավարի հորդորները կամ միաժամանակ օգտագործում են արգելված հնարքներ։
Տող 269.
=== Կերպար/գիմիկ ===
[[Պատկեր:The Wyatt Family.jpg|մինի|250px|«Ուայաթների ընտանիքը» (ձախից աջ՝ [[Էրիկ Ռոուեն]], [[Բրեյ Ուայաթ]], [[Լյուք Հարփեր]])]]
[[Պատկեր:Miz and Mizdow.jpg|մինի|[[Մայք Միզանին|Միզ]]ը և [[Դեմիեն Սենդոու|Միզդոու]]ն՝ կինոդերասանի և վերջինիս [[Կասկադյոր|կասկադյոր]]ի կերպարներում]]
[[Լատինական Ամերիկա]]յում և անգլախոս երկրներում ռեստլերները (ինչպես նաև ելույթ ունեցող այլ օժանդակ անձինք) ռինգում մարմնավորում են կերպարների (գիմիկ)։ Կերպարները կոչված են մարզիկի անձի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու։ Չնայած որոշ կերպարներ կարող են ունենալ մուլտֆիլմանման նրբերանգներ (օրինակ՝ [[:en:Doink the Clown|Ծաղրածու Դոյնք]]ը), այնուամենայնիվ կերպարների մեծ մասն աչքի էընկնում ճշմարտանմանությամբ (օրինակ [[Քրիս Ջերիքո]], [[Դուեյն Ջոնսոն|Ռոք]], [[Ջոն Սինա]], [[Սթիվ Օսթին]], [[Սի Էմ Փանք]])։ [[Լուչա Լիվռե|Լուչա լիվռե]]ում հանդես եկող լուչադորները, որպես ավանդույթ, ելույթ են ունենում դիմակներով<ref name="SS1">{{cite web| last=Լանդին|first=Լի |title=Մատանիների տիրակալները| url=http://www.sleuthsayers.org/2013/04/lord-of-rings.html |publisher=«Սլութսեյերս»| location=Օռլանդո| date=2013-04-14}}</ref>։
 
Բազմաթիվ ըմբիշներ մասնագիտական կարիերայում օգտագործել կամ օգտագործում են իրենց իրական անուն-ազգանունները (կամ դրանց աննշանորեն փոփոխված տարբերակները)։ Առավել տարածված օրինակներից են [[Բրետ Հարթ]]ը, [[Ջոն Սինա]]ն, [[Ռենդի Օրտոն]]ը և այլք։ Որոշ մարզիկներ էլ իրենց ողջ կարիերայի ընթացքում հանդես են գալիս միայն մեկ ռինգային անվան ներքո (օրինակ՝ [[Շոն Մայքլզ]], [[Ռիկի Ստիմբոտ]] և այլն)։ Երբեմն ռեստլերի ռինգային կերպարի [[հեղինակային իրավունքներ]]ը պատկանում են կազմակերպությանը, և նոր աշտանքի վայր գտնելիս ռեստլերն իրավունք չունի նախկին կազմակերպությունում օգտագործած անվամբ հանդես գալ։ Որոշ ըմբիշներ օրինական կերպով անվանափոխվում են որպեսզի ցանկացած առաջնությունում ամբողջապես լիազորված լինեն օգտագործելու տվյալ անունը (օրինակ՝ [[Վերջին մարտիկ]])։ Որոշ ըմբիշներ իրենց ռինգային կերպարի հանրաճանաչության շնորհիվ ունեցել են զգալի հաջողությունների շոուբիզնեսի այլ ասպարեզներում (օրինակ՝ [[Հալկ Հոգան]], [[Էլ Սանտո]], [[Դուեյն Ջոնսոն|Ռոք]] և այլք)։ Որոշ նախկին ըմբշամարտիկներ նույնիսկ իրենց ուժերն են փորձել քաղաքական հարթակում (օրինակ՝ [[Անտոնիո Ինոկի]], [[Ջեսի Վենտուրա]] և այլք)
 
Որպես կանոն, ռեստլինգի հանդիպումներն անցկացվում են պրոտագոնիստի (դրական կերպար կամ «բեյբիֆեյս») և անտոգոնիստի (բացասական կերպար կամ «հիլ») միջև։ Այնուամենայնիվ, վերջին ժամանակներում մեծ տարածում ունեն նաև չեզոք կերպարները («թվիներ»), որոնք ո՛չ լիարժեքորեն դրական են, և ո՛չ էլ բացասական։
Տող 282.
=== Սյուժե (պատմություն) ===
[[Պատկեր:TNA Fortune.jpg|մինի|260px|Ընթացքի մեջ գտնվող ռինգային սյուժե]]
Անցկացվող մարտերի մեծ մասում ներկայացվում է որոշակի սյուժե կամ պատմություն՝ համանման թատերական ներկայացման, [[ֆիլմ]]ի, կամ հեռուստասերիալի էպիզոդի. երբեմն ֆեյսը հաղթում է (տրիումֆ) և երբեմն պարտություն կրում ([[տրագեդիա]])։ Առավել երկար [[սյուժետային կամար]]ները ժամանակի ընթացքում հանգեցնում են նույն մարտիկների մասնակցությամբ մի քանի շարունական մարտերի։ Քանի որ պրոմոշենների մեծ մասում գործում են առաջնային և երկրորդական կարգի չեմպիոնական տիտղոսներ, ապա առավել հավանական է, որ սցենարային պատմությունները կծավալվեն տիտղոսային մրցակցության շուրջ։
 
Որոշ մարտեր անցկացվում են միայն մեկ մասնակցի կերպարային զարգացումն ապահովելու համար։ Երբեմն կերպարի հատկանիշները հանրությանը բացահայտելու համար ցուցադրվում են հոլովակներ։
Տող 290.
Տեսականորեն, որքան երկար կառուցվի հակամարտությունը, այնքան հանդիսատեսի հետաքրքրությունը կաճի։ Ռեստլինգ շոուների գլխավոր իրադարձության շրջանակներում ցուցադրվում են այն մենամարտերը, որոնք առավել մեծ հետաքրքրություն ունեն։
 
Պրոֆեսիոնալ ըմբշամարտի պատմության ընթացքում պատմասության համար օգտագործվել և օգտագործվում են բազմաթիվ մեդիա միջոցներ, մասնավորապես՝ հարցազրույցներ մենամարտերից առաջ և/կամ հետո, կոմիկական պրեսներ ետնաբեմում, հեղինակության դրսևորումներ, ետնաբեմային հակամարտություններ, դիվիզիոն դասակարգումներ (սովորաբար՝ #1 հավակնորդության տեղեր), պայմնագրերի ստորագրումներ, վիճակահանություններ, կայքերում տեղ գտած նորություններ, ինչպես նաև վերջին տարիներին՝ [[սոցիալական ցանց]]ի օգտագործում։
 
Պատմություններում կարող են օգտագործվել նաև բազմաթիվ դրամատիկական տարրեր, օրինակ՝ ռոմանտիկ հարաբերություններ (այդ թվում՝ [[Սեր|սիրային]] եռանկյունիներ և [[ամուսնություն]]ներ), [[Ցեղապաշտություն|ռասիզմ]], [[Դասակարգային պայքար|դասակարգային խտրականություն]], [[հովանավորչություն]], [[ընտանեվարություն]], կորպորատիվ [[կաշառակերություն]], [[Ընտանիք|ընտանեկան կապեր]], անձնական տարաձայնություններ, [[ոխակալություն]], գողություն, խարդախություն, դավաճանություն, կաշառատվություն, գայթակղում, հետապնդում, շորթում, նենգաշորթում, [[Ալկոհոլիզմ|ալկոհոլի չարաշահում]], ինքնակառավարման կասկածում և այլն։ Սցենարներում կարող են ընդգրկվել նաև հայտնի անձնավորություններ։
Տող 317.
=== Ռինգային մուտք ===
[[Պատկեր:The Rock 2012.jpg|220px|մինի|աջից|[[Դուեյն Ջոնսոն|Դուեյն «Ժայռ» Ջոնսոն]]ի ռինգային մուտքը «[[WWE Raw]]» հեռուստաշոուի ժամանակ ([[2012]])]]
Պրոֆեսիոնալ ըմբշամարտի շոուների առանցքային թատերական տարրերից է ռինգային մուտքը։ Որոշ ըմբշամարտիկների համար առավել բնորոշ է իրենց ռինգային մուտքով ուշադրության արժանանալը, քան բուն մարտաոճով, հատկապես երբ երկար բացակայությունից հետո ռինգ են վերադառնում նախկին առաջնային մարզիկները։
 
Ըմբշամարտիկների բացարձակ մեծամասնությունը ռինգ է մտնում թեմատիկ երաժշտության ներքո։ Թեմատիկ երաժշտական կատարումը սովորաբար արտացոլում է մարզիկի կերպարի ինքնությունը։ Բազմաթիվ ըմբիշների (հատկապես [[Միացյալ Նահանգներ]]ում հանդես եկող) համար օգտագործվող կատարումների խոսքերը և երաժշտությունը գրված են հատուկ վերջիններիս ռինգային մուտքի համար։ Երաժշտական ուղեկցման պրակտիկաներն առավել լայն տարածում են ստացել 1980-ականների ժամանակ։ Թեմատիկ երաժշտությունն հնչեցվում է նաև մարտի ավարտից հետո։
Տող 326.
=== Անկախ ըմբշամարտիկներ ===
[[Պատկեր:Ricochet over the ropes.jpg|մինի|Փոքրամասշտաբ ռեստլինգ շոու]]
Ի տարբերություն բազմաթիվ [[սպորտ]]աձևերի, պրոֆեսիոնալ ըմբշամարտի մանր կազմակերպություններ կարելի գտնել [[Միացյալ Նահանգներ]]ի գրեթե բոլոր համայնքերում։ Տվյալ կազմակերպությունները սովորաբար իրենց շոուներն անցկացնում են ռազմաբազաներում, հանգստի կենտրոններում, միջնակարգ [[դպրոց]]ների մարզադահլիճներում, առևտրի կենտրոններում, [[Եկեղեցի (շինություն)|եկեղեցի]]ներում, [[Բար|բար]]երում և նույնիսկ կայանատեղերում։ Նման շոուներն ունեն արտադրական ցածր արժեք, [[գովազդ]]ն իրականացվում է բերանացի կամ [[թռուցիկ]]ների, հանրային [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]] և [[համացանց]]ի միջոցով։ Անկախ ռեստլինգը ներկայացնող ըմբշամարտիկները հանդես են գալիս որպես անկախ կապալառուներ և կարող են աշխատել տարբեր կազմակերպություններում՝ սովորաբար [[Փող|գումար]] ստանալով կատարած յուրաքանչյուր ելույթի համար։
 
Բազմաթիվ շոշափելի կարիերա ունեցած ըմբշամարտիկներ իրենց մասնագիտական նորամուտը կատարել են անկախ մրցասպարեզներում։
Տող 336.
=== Գաճաճների ըմբշամարտ ===
 
Գաճաճների ըմբշամարտը ծագել է դեռ սպորտաձևի [[կառնավալ]]ային և [[վոդևիլ]]յան ժամանակաշրջանից։ Այնուամենայնիվ գաճաճ ըմբշամարտիկների ժողովրդականությունն ու տարածվածությունը վերջին տարիներին մեծապես անկում է ապրել՝ համապատասխան մինի-դիվիզիաների փակման պատճառով։
 
Որոշ ըմբշամարտիկներ նույնիսկ ունեն իրենց կերպարների մինի տարբերակները, որոնք մարմնավորվում են գաճաճների կողմից։ Առավել հանարահայտ մինիռեստլերնեից են [[Մասկարիտա Սագրադան]], Կուիժեն և այլք։ Գաճաճները կարող են նաև հանդես գալ որպես կամերդիներներ կամ թալիսմաններ՝ ըմբիշին կամ ըմբշուհուն ուղեկցելով դեպի ռինգ։
Տող 343.
[[ԱՄՆ]]-ն, [[Մեքսիկա]]ն և [[Ճապոնիա]]ն հանդիսանում են այն երեք երկրները, որոնցում պրոֆեսիոնալ ըմբշամարտն ունի առավել խոշոր շուկա և վայելում է մեծ հանրաճանաչություն։ Ժամանակի ընթացքում մշակվել և զարգացվել են ռեստլինգի բազմաթիվ ենթատեսակներ։
[[Պատկեր:Lucha Libre... (3315380998).jpg|240px|մինի|ձախից|Լուչա լիվրեի դիմակներ]]
Ամերիկյան ռեստլինգում շեշտը դրվում է պատմասության և մարզիկներին որոշակի կերպարով ներկայացնելու վրա։
 
Չնայած մեքսիկական ռեստլինգը կամ [[լուչա լիվրե]]ն նույնպես իր ձևաչափում ունի պատմություններ և կերպարներ, սակայն դրանց առավել քիչ ուշադրություն է հատկացվում։ Լուչադորներն աչքի են ընկնում արագաշարժությամբ ու ճարպկությամբ՝ կատարելով բազմապիսի օդային ակրոբատիկ հնարքներ։ Մեքսիկական և ամերիկյան ենթատեսակների շոշափելի տարբերությունը բացատրվում է դրանց անջատ էվոլյուցիայով։ Ոճի տարածումը Մեքսիկայում սկսվել է 1930-ական թվականներից։ Լուչա լիվրեում ավելի մեծ ճանաչում ունեն առաջին ծանրքաշային կարգում ([[Իսպաներեն|իսպ]].՝ peso semicompleto, [[Անգլերեն|անգլ]].՝ cruiserweight) հանդես եկող լուչադորները։ Մարզիկները միմյանց վրա հարձակում իրականացնելու համար հաճախ օգտագործում են ռինգային պարանները՝ ինքնանետման սկզբունքով կատարելով ակրոբատիկ հնարքներ, ինչպես նաև կատարելով տարբեր հարձակվողական համադրություններ<ref>{{cite web|url= http://slam.canoe.ca/Slam/Wrestling/2006/06/17/1638198.html|title=ՍԼԵՄ ՍՊՈՐՏՍ՝ ռեստլինգ՝ լուչա լիվրե 101|publisher=«Slam.canoe.ca»|accessdate=2012-06-10}}</ref>։ Լուչա լիվրեն հայտնի է նաև թիմային մարտերով, որոնց ժամանակ մրցակից խմբերում երկուսի փոխարեն կարելի է հանդիպել երեք ըմբիշի<ref>{{cite web|first=Ստաս|last=Բեքման|url=http://stason.org/TULARC/sports/pro-wrestling/8-6-Lucha-Libre-confuses-me-what-are-the-rules.html|title=8.6. Լուչա լիվրեն շփոթեցնում է ինձ. որո՞նք են կանոնները|publisher=«Stason.org»|accessdate=2012-06-10}}</ref>։
Տող 361.
Առաջին անգամ աշխարի տիտղոս նվաճելուց ի վեր առաջնակարգ ըմբիշները ձեռք են բերում հանրաճանաչելիության որոշակի համբավ։ Ռեստլինգի բոլոր [[սերունդ]]ներում հանդես են եկել ըմբիշներ, որոնց հաջողվել է կարիերաներն ընդլայնել [[Երաժշտություն|երաժշտության]], [[կինո]]յի, [[թատրոն]]ի, [[Հեռուստատեսություն|հեռուստատեսության]], բիզնեսի, [[Քաղաքականություն|քաղաքականության]] կամ [[հանրային ելույթ]]ի ոլորտներում՝ այդ կերպ ճանաչում ձեռք բերելով ռեստլինգով չհետաքրքրվող զանգվածների շրջանում։ Նույն կերպ [[սպորտ]]ի կամ [[զանգվածային մշակույթ]]ի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ հակիրճ ելույթներ են ունեցել պրոֆեսիոնալ ըմբշամարտի ասպարեզում։
 
Երբեմն պրոֆեսիոնալ ըմբշամարտը ներկայացվում է որպես որևէ երևույթի ծաղրերգություն։ Հետագայում ծաղրական բազմաթիվ տարրեր, հայտնի [[այլաբերություն]]ների և [[մեմ]]երի տեսքով տեղ են գտել [[ամերիկյան մշակույթ]]ում։
 
Պրոֆեսիոնալ ըմբշամարտից սկզբնավորված որոշ եզրույթներ նույնիսկ տեղ են գտել անգլախոսների մայրենի լեզվում։ «Body slam» (մարմնի տապալում), «sleeper hold» (քնեցնող բռնվածք), «tag team» (մարտական թիմ) և մի շարք այլ օրիգինալ բառեր և բառակապակցություններ օգտագործվում են նույնիսկ ըմբշամարտով չհետաքրքրվողների շրջանում։ Մեկ այլ հայտնի եզր է «smackdown» (կործանում, տապալում) բարդ բառը, որը ճանաչվածության էր հասել 1990-ականներին՝ [[Դուեյն Ջոնսոն]]ի և [[WWE SmackDown|համանուն հեռուստաշոուի]] շնորհիվ, [[2007]] թվականից ընդգրված է [[Մերիամ-Ուեբստեր|«Մերիամ-Ուեբստեր» բառարան]]ում։
Տող 389.
* [http://www.onlineworldofwrestling.com Ռեստլինգի առցանց աշխարհ]{{ref-en}}
* [http://www.profightdb.com/ Ռեստլինգի համացանցային բազա]{{ref-en}}
 
 
 
{{Քոմմոնս|Professional_wrestling|Պրոֆեսիոնալ ըմբշամարտ}}