«Գրիգոր Հախինյան (երգահան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 29.
}}
 
'''Գրիգոր Մուշեղի Հախինյան''' ([[1926]], [[ապրիլի 20]], [[Ղարաքիլիսա]] (այժմ՝ Վանաձոր) - [[1991]], [[մարտի 6]], [[Երևան]]), կոմպոզիտոր։ [[ՀԽՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ ([[1972]]), ժողովրդական արտիստ (1990)։
 
== Կենսագրություն ==
Ավարտել է [[Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա]]յի ստեղծագործական բաժինը (1957, դասատու՝ [[Գրիգոր Եղիազարյան]])։ 1961-1976 թվականներին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1970 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի դասատու ([[պրոֆեսոր]] 1989), 1974 թվականից, միաժամանակ՝ Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։
 
Գրել է օպերաներ («Լեգենդի մարդը», 1970, «Ծովինար», 1973), բալետներ («Ախթամար», 1961, «Լոռեցի Սաքոն», 1961, «Ուռենի», 1963), կանտատներ («Սայաթ-Նովա», 1963, «Հայաստան», 1983, «Մեծ հաղթանակ», 1985), օրատորիա («Թոնդրակեցիներ», 1966), 4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983), ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի (1957), տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի (1977), քանոնի և ժողգործիքների նվագախմբի (1987), դուդուկի և ժողգործիքների նվագախմբի (1988) կոնցերտներ, գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։