«Ջերմաչափ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Ջերմաչափ''', ջերմաստիճանի չափման սարք։ Գործողության հիմքում ընկած...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Galileo Thermometer.jpg|մինի|90px]]
'''Ջերմաչափ''', [[ջերմաստիճան]]ի չափման սարք։ Գործողության հիմքում ընկած են ֆիզիկական այնպիսի երևույթներ, ինչպիսիք են հեղուկների, գազերի և պինդ մարմինների ջերմային ընդարձակումը, գազի կամ հագեցած գոլորշիների ճնշման, նյութերի էլեկտրական դիմադրության, ջերմաէլեկտրաշարժ ուժի, պարամագնիսի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը են։ Ջերմաչափի տարբերություն պիրոմետրի, անմիջականորեն հպվում է հետազոտվող միջավայրի հետ։ Ջերմաչափի կիրառությունները խիստ բազմազան են․ գոյություն ունեն կենցաղային (սենյակային՝ օդի և ջրի,), տեխնիկական գործածության ջերմաչափեր, բարձրահաճախային ջերմահետազոտական և օդերևութաբանական աշխատանքների համար են։
 
Տող 7.
 
== Կիրառում ==
Անմիջական հաշվարկի ջերմաչափ է, լայնորեն կիրառվում է տեխնիկայում և լաբորատոր աշխատանքներում՝ -200°C-ից մինչև 750°C տիրույթի [[ջերմաստիճան]]ներ չափելու համար։ Չափումների տիրույթից կախված՝ հեղուկային Ջերմաչափը կարող է լցվել պենտանով (-200°C-ից մինչև 20°C), էթիլ սպիրտով (—80-80°C-ից մինչև 70°C), կերոսինով (—20-20°C-ից մինչև 300°C), սնդիկով (-35°C-ից մինչև 750°C)։ Մանոմետրական ջերմաչափը, որի գործողության հիմքում ընկած է հետևյալ երեք սկզբունքներից մեկը, հեղուկի ջերմային ընդարձակումը, գազի ճնշման և հեղուկի հագեցած գոլորշիների ճնշման ջերմաստիճանային կախումները։ Տարբերում են գազային, հեղուկային և կոնդենսացիոն կամ շոգեհեղուկային մանոմետրական ջերմաչափեր։ Չափման տիրույթը 60°C-ից մինչև 550°C է։ Մազական խողովակի երկարության (մինչև 60 մ) շնորհիվ կարելի է չափումներ կատարել հեռավորությունից։ Դիմադրության ջերմաչափը , որի գործողության սկըզբունքը հիմնված է մաքուր մետաղների, համաձուլվածքների և կիսահաղորդիչների էլեկտրական դիմադրության ջերմաստիճանային փոփոխության վրա ([[մետաղներ]]ի էլեկտրական դիմադրությունը ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, իսկ կիսահաղորդիչներինը՝ փոքրանում)։ Առավել տարածված են պլատինային (-263°C-ից մինչև 1064°C) և պղնձե (—50-50°C-ից մինչև 180°C) ջերմաչափերը։ Ցածր (0,1°C-ից մինչև 100K) [[ջերմաստիճան]]ների չափման համար լայնորեն կիրառվում են բարձր զգայունության կիսահաղորդչային ջերմաչափերերը։ 4,2°C-13,8 К ջերմաստիճանային տիրույթում կիրառվում են գերմանիումային ճշգրիտ ջերմաչափերը։
[[Պատկեր:Clinical thermometer 38.7.JPG|մինի|ձախից]]
 
== Գազային ջերմաչափ ==
Գազային ջերմաչափը, որի գործողությունը հիմնված է իդեալական գազի ճնշման կամ ծավալի ջերմաստիճանային կախման վրա։ Առավել գործածական է հաստատուն ծավալի գազային ջերմաչափեր որի անոթում եղած գազի ջերմաստիճանային փոփոխությունը համեմատական է ճնշման փոփոխությանը։ Չափման տիրույթը 2°C-ից մինչև 1300 К է։ Հատուկ նշանակության ջերմաչափերից են օդերեութաբանական ջերմաչափերը (օդերեութաբանական չափումների համար նախատեսված հատուկ կառուցվածքի հեղուկային ջերմաջափեր, նաև օդերևութաբանական գործիքներ), որը ծառայում է եռացող հեղուկի ջերմաստիճանով մթնոլորտային ճնշումը չափելու համար (մթնոլորտային ճնշման նվազումով հեղուկի եռման ջերմաստիճանն իջնում է), խորջրյա շրջվող ջերմաչափը որը սնդիկային ջերմաստիճանը նախատեսված է ջրամբարների ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում չափելու համար։ Երբեմն կիրառում են նաե երկմետաղական ջերմաչափեր որի գործողության հիմքում ընկած է այն նյութերի ջերմային ընդարձակման տարբերությունը, որոնցից պատրաստված են ջերմաչափի զգայուն տարրերի թիթեղները, քվարցային ջերմաչափի՝ հիմնըված պիեգոքվարցի ռեզոնանսային հաճախականության ջերմաստիճանային կախման վրա, ունակային ջերմաչափեր որում օգտագործվում է սեգնետոէլեկտրիկների դիէլեկտրական ընկալունակության ջերմաստիճանային կախումը են։
 
== Գրականություն ==
* {{ռուսերեն գիրք|автор=Гельфер Я. М.|заглавие=История и методология термодинамики и статистической физики|издание=Изд. 2-е, перераб. и дополн.|издательство=Высшая школа|год=1981|место=М.|страниц=536|ref=Гельфер, История и методология термодинамики и статистической физики}}
* {{ռուսերեն գիրք|автор=Сивухин Д. В.|заглавие=Общий курс физики. — Т. II. Термодинамика и молекулярная физика|издание=5 изд., испр.|издательство=ФИЗМАТЛИТ|год=2005|место=М.|страниц=544|isbn=5-9221-0601-5|ref=Сивухин,
Т. II. Термодинамика и молекулярная физика}}
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջերմաչափ» էջից