«Մորիս Ռավել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 33.
Ֆրանսիացի երգահան-իմպրեսիոնիստ, դիրիժոր Մորիս Ռավելը ծնվել է [[1875]] թ. [[մարտի 7]]-ին։ Նա 20-րդ դարի խոշորագույն արվեստագետներից է, դաշնամուրային նոր ոճի սկզբնավորողներից, երաժշտության մեջ զարգացրել է իմպրեսիոնիզմի սկզբունքները։ Մորիս Ռավելի հայրը շվեյցարացի էր, մայրը՝ բասկ։ [[1882]] թ. աշակերտել է Անրի Գիզին (դաշնամուր), 1887 թ.՝ [[Շառլ Ռենե]]ին (հարմոնիա)։ 1905 թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դաշնամուրի (դասատու՝ Շառլ Վիլֆրիդ դը Բերիո) և ստեղծագործական (դասատու՝ Գաբրիել Ֆորե) բաժինները։ Նրա վաղ շրջանի գործերը կրել են Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի ազդեցությունը<ref>{{harvnb|Nichols|2011|p=6}}</ref>։ [[1900]]-ական թվականներին ճանաչվել է երաժշտական փոքր ստեղծագործությունների վարպետ։ [[1905]]-[[1914]] թվականներին՝ ստեղծագործական առավել բեղուն շրջանում, հաստատվել են Ռավելի արվեստի սկզբունքները, բյուրեղացել է նրա ինքնատիպ, վառ ու գունեղ ոճը։[[1915]]–[[1917]] թթ. նա կամավոր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին ([[1914]]–[[1918]] թթ.)։ [[1917]] թվականին Ռավելը գրել է «Կուպերենի դամբարանը» դաշնամուրային շարքը, որը նվիրել է պատերազմում զոհված իր ընկերների հիշատակին։ Հետպատերազմյան տարիներին կոմպոզիտորն իր ստեղծագործության մեջ առավել կարևորել է դրամատիկական խստաշունչ կերպարների դերը, ավելի զուսպ դարձրել արտահայտման եղանակը։ Իբրև դաշնակահար և դիրիժոր՝ Ռավելը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Եվրոպայում, [[ԱՄՆ]]-ում և [[Կանադա]]յում։ Դաշնամուրային նոր՝ իմպրեսիոնիստական ոճի ստեղծագործություններից են «Ջրի խաղը» երաժշտական պիեսը, «Արտացոլումներ» և «Գիշերային տեսիլներ» շարքերը։ «Իսպանական ժամ», «Մանուկն ու հրաշքը» օպերաներում, «Բնական պատմություններ» վոկալ շարքում դրսևորվել են նրա նվաճումները երաժշտական դեկլամացիայի (արտասանության) ոլորտում։ «Դափնիս և Քլոե», «Վալս», «Բոլերո» բալետներով և նվագախմբային «Իսպանական ռապսոդիայով» Ռավելը ճանաչվել է տաղանդավոր սիմֆոնիստ և գործիքավորման չգերազանցված վարպետ (լավագույններից է նաև Մ. Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտների շարքի նվագախմբային փոխադրումը)։ [[1925]] թ. Ռավելն ավարտել է «Մանուկն ու հրաշքը» նորարարական օպերան, որտեղ առաջին անգամ օգտագործել է իր ստեղծած գործիքը՝ էլիոֆոնը (նմանակել է քամու ձայները)։ [[1932]] թ. նա անվանի դաշնակահարուհի [[Մարգարիտա Լոնգ]]ի հետ հյուրախաղերով շրջագայել է [[Եվրոպա]]յում։ Ավտովթարի պատճառով անավարտ է թողել «[[Ժաննա դ’Արկ]]» բալետը։ Կոմպոզիտորն իր վերջին՝ «Երեք երգ» ստեղծագործությունը գրել է «Դոն Կիխոտ» ֆիլմի ([[1933]] թ.) գլխավոր դերակատար, ռուս նշանավոր երգիչ [[Ֆեոդոր Շալյապին]]ի համար։ Ռավելի երկերի մեծ մասը սերտորեն առնչվում է իսպանական թեմատիկային և երաժշտությանը։ Նրա գործերին բնորոշ է պարային ժանրերի և ռիթմերի ուրույն վերաիմաստավորումը։ Ջազային երաժշտության տարրեր կան ձախ ձեռքի համար գրած դաշնամուրի կոնցերտում (նվիրել է պատերազմում աջ ձեռքը կորցրած ավստրիացի դաշնակահար Պաուլ Վիտգենշտայնին) և ջութակի ու դաշնամուրի սոնատում։ Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդության պատճառով գրեթե չի ստեղծագործել։ Ռավելը եղել է [[Օքսֆորդ]]ի համալսարանի պատվավոր դոկտոր (1928թ.)<ref>[http://books.google.fi/books/about/Ravel.html?id=qN8a8S9HuVQC&redir_esc=y Ravel]</ref><ref>{{harvnb|Orenstein|1991|p=11}}</ref>։
 
==.Հիմնական ստեղծագործությունները ==
* «Պավանա Ինֆանտայի մահվան կապակցությամբ» ([[1899]])
* «Ջրի խաղը» դաշնամուրի համար ([[1901]])