«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (15), )Կ → ) կ (4)
Տող 1.
'''Ռուսաստանի պատմություն''', Ռուսաստանի պատմության ներկայացումն է հնագույն ժամանակներից սկսած:սկսած։ Վիքիպեդիայում կան նաև առանձին հոդվածներ [[Հին Ռուսիա]]յի ([[882]] թվականից մինչև թաթար-մոնղոլական արշավանքները), [[ԽՍՀՄ]] ([[1922]]-[[1991]]) և [[Ռուսաստանի Դաշնություն|Ռուսաստանի Դաշնության]] (սկսած [[1991]] թվականից) վերաբերյալ:վերաբերյալ։
 
== Անվան ստուգաբանություն ==
Տող 13.
| страницы = 134–155
| ref =
}}</ref>:։ Իսկ ավելի ուշ «Ռոսսիա» (հին ռուսական տարեգրության մեջ ''Россія'' կամ ''Россіа'') տերմինով ամրագրվում է Հյուսիսարևելյան Ռուսիան, այսինքն՝ արևելասլավոնական տարածքները, որոնք չեն մտել միջնադարյան Լեհաստանի և Լիտվական մեծ իշխանության կազմի մեջ, և միացվել են Ռուսաստանին Մոսկվայի մեծ իշխանության օրոք։ Ռուսաստանի հունական այս անվանումն օգտագործվում էր մինչև [[Իվան III Վասիլևիչ|Իվան III]] իշխանի օրոք ([[1462]] - [[1505]]), իսկ որպես պաշտոնական տերմին «Россия» (Ռուսաստան) է սկսում կոչվել [[Իվան IV Ահեղ]]-ի ([[1533]] - [[1584]]) թագադրոումից՝ [[1547]] թվականից <ref>Хорошкевич А. Л. Символы русской государственности. -М. :Изд-во МГУ,1993. ISBN 5-211-02521-0 — C.40</ref> սկսած։ [[Արևմտյան Եվրոպա]]յում [[16-րդ դար|16]]-[[17-րդ դար]]երում լատինականացված հունական անվան<ref>Milner-Gulland، R. R. (1997). The Russians: The People of Europe.</ref>՝ «Russia»-ին զուգահեռ օգտագործվում է նաև «Մոսկովիա»-ն։ Լատինական տարբերակը հնչում էր որպես «Ruthenia»՝ Ռուսենիա։
 
Ռուսաստանը հանրապետություն է հռչակվել [[1917]] թվականի [[սեպտեմբերի 1]]-ին, թեև փաստացի հանրապետություն է դարձել 1917 թվականի մարտի 3-ին՝ Փետրվարյան հեղափոխության արդյունքում:արդյունքում։ [[1918]] թվականի [[հունվարի 10]]-ից անվանվել է [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն]]:։ [[1922]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին մտել է [[ԽՍՀՄ]] կազմի մեջ:մեջ։
 
[[1990]] թվականի [[հունիսի 12]]-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական պատգամավորների I համագումարում ընդունվել է ՌԴ պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը:հռչակագիրը։ 1991 թվականի դեկտեմբերի 7-8-ին [[Բելովեժյան թավուտ]]ում տեղի ունեցավ [[Ռուսաստան]]ի, [[Ուկրաինա]]յի և [[Բելառուս]]ի ղեկավարների հանդիպումը, որտեղ հայտարարվեց ԽՍՀՄ լուծարման և [[ԱՊՀ]] ձևավորման մասին:մասին։ Դրանից հետո՝ [[1991]] թվականի [[դեկտեմբերի 25]]-ին, ՌԽՖՍՀ պաշտոնապես վերանվանվեց ՌԴ<ref>Այդ անվանումն օգտագործվում էր նաև խորհրդային ժամանակաշրջանում:</ref>:։ Այդ անվանումը հաստատվեց [[1993]] թվականի [[դեկտեմբերի 25]]-ին, երբ ուժի մեջ մտավ ՌԴ նոր [[Սահմանադրություն]]ը:ը։
 
== Նախապատմություն ==
Տող 62.
1805, 1806—1807 թվականներին Ռուսաստանը մասնակցեց նապոլեոնյան [[Ֆրանսիա]]յի դեմ կոալիցիոն պատերազմներին, որոնք Ռուսաստանի համար վերջացան [[1807]] թվականի [[Տիլզիտի հաշտություն|Տիլզիտի հաշտությամբ]]։
[[Պատկեր:Battle of Borodino.jpg|մինի|ձախից|[[Բորոդինոյի ճակատամարտ]] (Լույիս Լեժունի նկարը, [[1822]])]]
[[1812]] թվականին նապոլեոնյան զորքերը ներխուժեցին Ռուսաստան, սկսվեց Հայրենական պատերազմը։ [[1812]] թվականի օգոստոսի 26 (սեպտեմբերի 7)-ին [[Բորոդինո]]յի մոտ վճռական [[Բորոդինոյի ճակատամարտ|ճակատամարտ]]ում ֆրանսիական բանակը մեծ կորուստներ կրեց և չկարողացավ ճեղքել ռուսական բանակի պաշտպանությունը։ Բանակը պահպանելու և ժամանակ շահելու նպատակով գլխավոր զորահրամանատար [[Միխայիլ Կուտուզով]]ը շարունակեց նահանջը և թողեց [[Մոսկվա]]ն։ Ռուսական բանակի հմուտ գործողությունների և զավթիչների դեմ ժողովրդական պատերազմի շնորհիվ, ֆրանսիական բանակը շուտով դիմեց փախուստի և գլխովին ջախջախվեց։
 
1813—1814 թվականների ռուսական բանակի արտասահմանյան արշավանքների ժամանակ ազատագրվեցին [[Եվրոպա]]յի շատ ժողովուրդներ, բայց [[Նապոլեոն]]ի դեմ հաղթանակից օգտվեցին եվրոպական երկրների հետադիմական ուժերը։ 1814—1815 թվականների [[Վիեննա]]յի կոնգրեսից հետո ձևավորվեց հակահեղափոխական Սրբազան դաշինքը ցարական Ռուսաստանի գլխավորությամբ։ Ռուսական կայսրությանը միացավ [[Լեհական թագավորություն]]ը։ Պատերազմից հետո առաջավոր ազնվականության զինվորական երիտասարդության շրջանում առաջացան խմբակներ, որոնց նպատակն էր երկիրն ազատագրել ինքնակալական, ճորտատիրական լծից։ 1825 թվականիի դեկտեմբերի 14-ին [[դեկաբրիստներ]]ի ապստամբությունը սկիզբ դրեց Ռուսաստանում հեղափոխական-ազատագրական շարժման ազնվականական էտապին։ Ապստամբությունը, չնայած ճնշվեց, բայց նշանակալի ազդեցություն գործեց ռուսական ազատագրական շարժման զարգացման վրա։
Տող 108.
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը ([[1914]]—[[1918]]), որում ռուս բուրժուազիան [[Անտանտ]]ի մյուս երկրների բուրժուազիայի հետ դաշնակցած հետամուտ էր իր իմպերիալիստական նպատակներին, երկրում հեղափոխության հասունացման հզոր խթան հանդիսացավ։ 1916 թվականին առաջացած հեղափոխական իրադրությունը հանգեցրեց 1917 թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխության]]ը, որի հետևանքով տապալվեց ինքնակալությունը։ Ցարիզմի տապալումը չփոխեց երկրի ժողովուրդների ծանր վիճակը։ Սակայն այն բեկում առաջացրեց երկրի պատմության մեջ։ Ռուսաստանը դարձավ բուրժուա-դեմոկրատական հանրապետություն։
 
Ցարիզմի տապալումից հետո բուրժուադեմոկրատական հեղափոխության տնտեսական խնդիրները չիրականացան։ Ցուրահատուկ պայմանների հետևանքով երկրում հաստատվեց երկիշխանություն։ Բանվորների, զինվորների և գյուղացիների դեպուտատների սովետների կողքին, որոնք ստեղծվել էին [[1917]] թվականի փետրվար-մարտին և հանդիսանում էին բանվորների ու գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի մարմին, մարտի 2(15)-ին կազմվեց բուրժուական դիկտատուրայի մարմինը՝ [[ժամանակավոր կառավարություն]]ը։ Հեղափոխության հետագա զարգացումն անխուսափելի էր։ 1917 թվականի մարտին [[Լենին|Վ․ Ի․ Լենինի]] ղեկավարած բոլշևիկյան կուսակցությունը, որը դուրս էր եկել ընդհատակից և աշնանն արդեն դարձել էր ռուսական պրոլետարիատի մասսայական կուսակցություն, մշակեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից՝ սոցիալիստականին անցնելու պայքարի կոնկրետ, տեսականորեն հիմնավորված ծրագիր։
 
1917 թվականի աշնանը հասունացել էին բոլոր պայմանները սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար։ Բոլշևիկների կուսակցությունը կարողացավ իր կողմը գրավել աշխատավոր ժողովրդի մեծ մասին։ Այն մեկ միասնական հեղափոխական հոսանքի մեջ միավորեց բանվոր դասակարգի սոցիալիստական, խաղաղության համար համադեմոկրատական, հողի համար գյուղացիա-դեմոկրատական, ազգային իրավահավասարության համար ոչ ռուս ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումները։ Հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը Ռուսաստանի պրոլետարիատն էր։
Տող 115.
 
== Խորհրդային ժամանակաշրջան ==
Կենտրոնում սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո` 1917—1918 թվականներին, ամբողջ երկրով սկսվեց խորհրդային իշխանության հաղթական երթը, խորհրդային իշխանություն հաստատվեց [[Ուրալ]]ում, [[Պովոլժիե]]ում, [[Դոն]]ում, [[Սիբիր]]ում, [[Հեռավոր Արևելք]]ում և այլ շրջաններում։ Ռուսաստանի հանրապետության մեջ մտավ նախահեղափոխական Ռուսաստանի գրեթե ամբողջ տարածքը։
 
Խորհուրդների համառուսաստանյան II համագումարը, Համառուսաստանյան ԿԴԿ և ԺԿԽ հրապարակեցին մի շարք կարևոր հեղափոխական փաստաթղթեր` ''Դեկրետ հողի մասին'', ''Դեկրետ հաշտության մասին'', ''Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան'' և այլն։ Հողի մասին դեկրետով Ռուսաստանի բազմամիլիոն գյուղացիությունն ստացավ 150 միլիոն հա հողատարածություն։ Հաշտության դեկրետով Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը դիմեց բոլոր պատերազմող կողմերին՝ հաշտության բանակցություններ սկսելու մասին։ Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան հռչակեց Ռուսաստանի ժողովուրդների [[իրավահավասարություն]]ն ու [[սուվերենություն]]ը, նրանց ինքնորոշման իրավունքը։
 
Խորհրդային իշխանության հետագա ամրապնդման համար մեծ նշանակություն ունեցավ 1918 թվականի հունվարի 10-18 (23-31)-ին կայացած Խորհուրդների համառուսաստանյան III համագումարը, որն ընդունեց Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիան, այն հետագայում մտավ [[ՌԽՖՍՀ]] [[1918]] թվականի [[Սահմանադրություն|Սահմանադրության]] մեջ, և «Ռուսաստանի հանրապետության ֆեդերալ հիմունքների մասին» որոշումը, որով Ռուսաստանը հռչակվեց [[Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն]] (ՌԽՖՍՀ)։ [[1918]] թվականի [[մարտի 3]]-ին ՌԽՖՍՀ ԺԿԽ կնքեց հաշտություն [[Գերմանիա]]յի հետ։
 
Դուրս գալով իմպերիալիստական պատերազմից՝ ՌԽՖՍՀ բոլոր ուժերը կենտրոնացրեց սոցիալիստական հեղափոխության կազմակերպական-տնտեսական, ստեղծագործական խնդիրների վրա։ [[Հոկտեմբերյան մեծ հեղափոխություն|Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն]]ից հետո խորհրդային պետությանը որպես սեփականություն անցան բանկերը, պետական գործարանները, երկաթուղիները։ [[1917]] թվականի նոյեմբերից սկսվեց մոնոպոլիստական ձենարկությունների, տրանսպորտի, մասնավոր բանկերի ազգայնացումը։ 1918 թվականի հունիսի 28-ին ՌԽՖՍՀ ԺԿԽ ընդունեց դեկրետ խոշոր արդյունաբերության ազգայնացման մասին։ Խորհրդային իշխանությունը ձեռնամուխ եղավ պատերազմի հետևանքով քայքայված ժողտնտեսության վերականգնմանը։ Ռուսաստանի սոցիալիստական տնտեսության հիմքերի շինարարության պլանը և սոցիալիստական վերափոխման կոնկրետ ուղիներն ու մեթոդները մշակեց Վ․ Ի․ Լենինը։
 
1918 թվականի գարնանը [[Պետրոգրադ]]ում, [[Մոսկվա]]յում, բոլոր կենտրոնական արդյունաբերական նահանգներում սով սկսվեց։ ՌԽՖՍՀ ԺԿԽ հարկադրված երկրում պարենային դիկտատուրա մտցրեց, հացի սպեկուլյացիայով զբաղվողներն անխնա պատժվում էին։ Կուլակներից հացի ավելցուկը բռնագրավելու համար 1918 թվականի մայիսին ստեղծվեցին Պետրոգրադի, Մոսկվայի, [[Տուլա]]յի, Իվանովովոզնեսենսկի բանվորների զինված պարենային ջոկատներ։ Հունիսին սկսեցին կազմակերպվել չքավորական կոմիտեները, որոնք մեծ դեր խաղացին գյուղում սոցիալիստական հեղափոխության ծավալման և խորացման գործում։
 
Խորհուրդների համառուսաստանյան V համագումարը [[1918]] թվականի հուլիսին ընդունեց խորհրդային առաջին՝ ՌԽՖՍՀ սահմանադրությունը, որը օրինակ դարձավ խորհրդային մյուս հանրապետությունների ([[Ուկրաինա]], [[Բելոռուսիա]]) սահմանադրությունների համար։
 
1918 թվականի ամռանը սկսվեց քաղաքացիական պատերազմը և օտարերկրյա ռազմական ինտերվենցիան։ ՌԽՖՍՀ շրջապատվեց թշնամական ռազմաճակատների օղակով։ Հակահեղափոխական ուժերը ցարական գեներալներ Ա․ Կոլչակի, Ա․ Դենիկինի, Պ․ Վրանգելի գլխավորությամբ, հենվելով [[Անտանտ]]ի ֆինանսական, ռազմաքաղաքական օգնության վրա, կարողացան ստեղծել սպիտակգվարդիական բանակներ։ Նրանք գրավեցին [[Հյուսիսային Կովկաս]]ը, [[Դոն]]ը, [[Սիբիր]]ը, [[Ուրալ]]ը, [[Պովոլժիե]]ի մի մասը։ Հյուսիսում անգլո-ամերիկյան զորքերը օկուպացրին [[Մուրմանսկ]]ը և [[Արխանգելսկ]]ը։ [[Հեռավոր Արևելք]] և Սիբիր ներխուժեցին ամերիկյան, անգլիական, ֆրանսիական և ճապոնական զորքերը։ Գերմանական զորքերն օկուպացրին [[Բելառուսիա]]ն, [[Ուկրաինա]]ն, [[Ղրիմ]]ը, [[ՌԽՖՍՀ]] տարածքի մեծ մասն ընկավ սպիտակգվարդիականների և ինտերվենտների ձեռքը։
 
Կենտրոնական Ռուսաստանը կտրվեց սննդամթերքի, վառելիքի և հումքի հիմնական բազաներից։ Կոմունիստական կուսակցությունը ոտքի հանեց պրոլետարիատին և աշխատավոր գյուղացիությանը՝ օտարերկրյա զավթիչների և սպիտակգվարդիականների դեմ պայքարի համար։ Ստեղծվեց կանոնավոր կարմիր բանակ։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, բանվոր դասակարգի և աշխատավոր գյուղացիության ռազմական, նյութական և հոգևոր մեծ լարվածության շնորհիվ, երկրի մյուս ժողովուրդների օգնությամբ, ինտերվենտները ու ներքին հակահեղափոխության ուժերը ջախջախվեցին, ՌԽՖՍՀ ոչ միայն պաշտպանեց իր պետական անկախությունը, այլև օգնեց եղբայրական հանրապետություններին թշնամու դեմ նրանց ընդհանուր պայքարում։
 
Քաղաքացիական պատերազմի ընթացքում կարմիր բանակն օգնեց հայ ժողովրդին 1920 թվականի նոյեմբերի 29-ին [[Հայաստան]]ում սովետական կարգեր հաստատելու և [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն]] հռչակելու գործում։
 
Ռուս ժողովուրդը օգնություն ցույց տվեց ՌԽՖՍՀ կազմի մեջ մտած մյուս ժողովուրդներին իրենց պետականության կազմավորման գործում։ ՌԽՖՍՀ կազմում ստեղծվեցին․ Բաշկիրիական ԻԽՍՀ (1919, մարտի 23), Թաթարական ԻԽՍՀ (1920-ի մայիսի 27), Կարելական աշխատանքային կոմունան (1920, հունիսի 8, 1923 թվականի հուլիսի 25-ից՝ Կարելական ԻԽՍՀ), Չուվաշական ԻՄ (1920, հունիսի 24), Կիրգիզական ԻԽՍՀ (1920, օգոստոսի 26, 1925 թվականից՝ Ղազախական ԻԽՍՀ), Վոտյան (Ուդմուրտական) ԻՄ (1920, նոյեմբերի 4), Մարիական ԻՄ (1920, նոյեմբերի 4), Կալմիկական ԻՄ (1920, նոյեմբերի 4), Լեռնային ԻԽՍՀ (1921, հունվարի 20, վերակազմվել է 1924 թվականի հուլիսին), Դաղաոանի ԻԽՍՀ (1921, հունվարի 20), Կոմի (զիռյանների) ԻՄ (1921, օգոստոսի 22), Կաբարդինական ԻՄ (1921, սեպտեմբերի 1, 1922 թվականիի հունվարի 16-ին վերակազմվել է Կաբարդինա—Բալկարական ԻՄ-ի), Ղրիմի ԻԽՍՀ (1921, հոկտեմբերի 18), Բուրյաթ-Մոնղոլական ԻՄ (1922, հունվարի 9, 1923 թվականիի մայիսի 30-ից՝ ԻԽՍՀ), Ցակուտական ԻԽՍՀ (1922, ապրիլի 27), Օյրոթական ԻՄ (1922, նունիսի 1), Չերքեզական (Ադըղեական) ԻՄ (1922, հուլիսի 27), Չեչենական ԻՄ (1922, նոյեմբերի 30), Կարաչաևո—Չերքեզական ԻՄ (1922, հունվարի 12)։
 
Ազգային պետական շինարարության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ [[1919]] թվականի մարտին կուսակցության VIII համագումարում ընդունված ՌԿ(բ)Կ կ ծրագիրը և 1921-ի մարտին ՌԿ(բ)Կ կ X համագումարում ընդունված ազգային հարցում կուսակցության հերթական խնդիրների մասին որոշումը։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց մշակութային հեղափոխությունը։ Արդեն 1917—1921 թվականներին ժողովրդական կրթության համակարգում կատարվեցին հեղափոխական վերափոխումներ։ Գիտությունն ի սպաս դրվեց սոցիալիստական հասարակարգի կերտմանը։ ՌԽՖՍՀ ներքին վիճակը պատերազմից հետո ծանր էր։ Վառելիքի և հումքի բացակայության պատճառով չէր գործում ձեռնարկությունների մեծ մասը։ Ֆաբրիկա-գործարանային արդյունաբերությունը 1913 թվականի համեմատությամբ 1921 թվականին 4,6 անգամ պակաս արտադրանք տվեց։ Երկաթուղային տրանսպորտը կազմալուծված էր և զգալի չափով քայքայված։1921 թվականին գյուղատնտեսական արտադրանքը կազմում էր նախապատերազմյան մակարդակի մոտ 50%-ը։
 
1920 թվականի դեկտեմբերին Խորհուրդների համառուսաստանյան VIII Համագումարը հավանություն տվեց Ժողտնտեսության վերականգնման ուղղությամբ [[ՌԽՖՍՀ]] կառավարության ձեռնարկած միջոցառումներին և հաստատեց Ռուսաստանի Էլեկտրիֆիկացման լենինյան պլանը։ 1921 թվականի մարտին ՌԿ(բ)Կ կ X համագումարն ընդունեց պատմական որոշում՝ [[Լենին|Վ․ Ի․ Լենին]]ի մշակած նոր տնտեսական քաղաքականությանը՝ նէպին անցնելու մասին։ Այդ քաղաքականությունը պայմաններ ստեղծեց ժողտնտեսության և սոցիալիստական էկոնոմիկայի հիմքերի կառուցման համար։ ժողտնտեսության վերականգնումը կատարվում էր դժվարին պայմաններում։ 1921 թվականի ամռան երաշտի հետևանքով համատարած սով սկսվեց։ Երաշտն ընդգրկեց գյուղատնտեսական ցանքսերի 1/3-ը։ Չնայած ներքին դժվարություններին` ՌԽՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց խորհրդային մյուս հանրապետություններին ժողտնտեսության վերականգնման գործում։
 
Մինչև [[ԽՍՀՄ]] կազմավորվելը ՌԽՖՍՀ փաստորեն կատարում էր համաֆեդերատիվ կառավարության դեր։ Խորհրդային բոլոր հանրապետությունները ([[Ուկրաինական ԽՍՀ]], [[Բելառուսական ԽՍՀ|Բելոռուսական ԽՍՀ]], Վրացական ԽՍՀ, [[Հայկական ԽՍՀ]], [[Ադրբեջանական ԽՍՀ]]) իրենց ներկայացուցիչներն ունեին ՌԽՖՍՀ ԿԳԿ-ում և [[ԺԿԽ]]-ում և մասնակցում էին ՌԽՖՍՀ Խորհուրդների համագումարների աշխատանքներին։ Հանրապետությունները լիազորում էին ՌԽՖՍՀ կառավարությանը՝ ներկայացնել նրանց շահերն արտասահմանում։
[[Պատկեր:Soviet Union - Russian SFSR (1922).svg|մինի|ՌԽՖՍՀ (1922)]]
[[1922]] թվականի [[դեկտեմբերի 30]]-ին [[Մոսկվա]]յում կայացած [[ԽՍՀՄ]] Խորհուրդների I համագումարում հռչակվեց [[ԽՍՀՄ|Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության]] ստեղծումը։ 1924—1925 թվականներին կատարվեց [[Միջին Ասիա]]յի հանրապետությունների ([[Թուրքմենիա]]յի, [[Բուխարա]]յի, [[Խորեզմ]]ի) ազգային պետական բաժանումը, որի հետևանքով ստեղծվեցին [[Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ուզբեկական ԽՍՀ]], [[Թուրքմենական ԽՍՀ]], Տաջիկական ԻԽՍՀ ([[Ուզբեկական ԽՍՀ կազմում]]), ՌԽՖՍՀ կազմում Կարակիրգիզական ԻՄ (1925 թվականի մայիսի 25-ից՝ Կիրգիզական ԻՄ) և Կարակալպակյան ԻՄ (Ղազախական ԽՍՀ կազմում)։ Հյուսիսի ժողովուրդների տնտեսական և մշակութային մակարդակի բարձրացման նպատակով [[1924]] թվականի [[հունիսի 20]]-ին ստեղծվեց Հյուսիսի ծայրամասերի ժողովուրդներին աջակցող կոմիտե (Հյուսիսային կոմիտե)։ 1925 թվականի ապրիլի 21-ին կազմավորվեց Չուվաշական ԻԽՍՀ, 1924 թվականի հուլիսի 7-ին՝ Ինգուշական ԻՄ և Հյուսիս-Օսեթական ԻՄ, 1925 թվականի հունվարի 2-ին՝ Լեռնային Բադախշանի ԻՄ, 1926 թվականի փետրվարի 1-ին՝ Կիրգիզական ԻՄ վերակազմվեց Կիրգիզական ԻԽՍՀ-ի, 1925 թվականի սկզբին ՌԽՖՍՀ-ի մեջ նահանգներից բացի մտան 9 ինքնավար հանրապետություն և 15 ինքնավար մարզ։
 
[[1925]] թվականի [[մայիսի 11]]-ին Խորհուրդների համառուսաստանյան XII համագումարն ընդունեց [[ՌԽՖՍՀ]] նոր [[սահմանադրություն]]։ ՌԽՖՍՀ իշխանության բարձրագույն մարմիններից հանվեցին և [[ԽՍՀՄ]]-ին տրվեցին արտաքին գործերի, երկաթուղիների, տրանսպորտի և կապի, ռազմական գործի, արտաքին առևտրի գերատեսչությունները, ինչպես նաև դրամական և վարկային իրավասությունները։
 
ՌԽՖՍՀ ժողտնտեսությունը 1925 թվական 27-ին հասավ նախապատերազմյան մակարդակին։ 1925 թվականի վերջին արդյունաբերության մեջ սոցիալիստական սեկտորը կազմեց 81%։ Իրականանում էր Վ․ Ի․ Լենինի մշակած կոոպերատիվ պլանը։ Իրականացնելով սոցիալիզմի կառուցման լենինյան պլանը` կոմունիստական կուսակցությունը 1925 թվականին ՀամԿ(բ)Կ կ XIV համագումարում վերցրեց ինդուստրացման, իսկ [[1927]] թվականին՝ XV համագումարում՝ գյուղատնտեսության կոլեկտիվացման կուրս, որոնց անցկացման գործում ՌԽՖՍՀ կատարեց որոշիչ և առաջատար դեր։ ՌԽՖՍՀ 1929—1932 թվականների ժողտնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը և սոցիալ-մշակութային շինարարությունը դարձան միութենական հնգամյակի կարևոր բաղադրամասը։ I հնգամյակի ընթացքում ՌԽՖՍՀ-ում շարք մտավ 1100 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն։ Ռուսական բանվոր դասակարգը ցույց տվեց աշխատանքային սխրանքների բազմաթիվ օրինակներ։
 
[[1929]]—[[1932]] թվականներին սկսվեց գյուղացիության զանգվածային մուտքը [[կոլտնտեսություն]]ները։ Համատարած կոլեկտիվացման հետևանքով կուլակությունը որպես դասակարգ վերացավ։ Առաջին հնգամյակի ընթացքում կառուցվեց սոցիալիզմի տնտեսական հիմքը։ Ռուսաստանյան ֆեդերացիան ագրարային երկրից վերածվեց ինդուստրիալ-ագրարային երկրի։ Արդյունաբերության մեջ սոցիալիստական համակարգը դարձավ միակը, իսկ գյուղատնտեսության մեջ՝ տիրապետող։
 
II հնգամյակում ([[1933]]—[[1937]]) հիմնականում ավարտվեց ժողտնտեսության բոլոր ոլորտների տեխնիկական վերակառուցումը։ ՌԽՖՍՀ-ում շարք մտան 2900 արդյունաբերական նոր խոշոր ձեռնարկություններ։ ՌԽՖՍՀ արդյունաբերական արտադրանքը 1913 թվականի համեմատությամբ ավելացավ ավելի քան 6 անգամ։ Ամբողջովին ամրապնդվեց կոլտնտեսային կարգը։ 1937 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կոլտնտեսությունների մեջ միավորվեց գյուղացիական տնտեսությունների 92,6 տոկոսը, ցանքատարածությունների 99,4 տոկոսը։ ՌԽՖՍՀ դարձավ ԽՍՀՄ հիմնական հացահատիկային բազան։ Սոցիալիստական շինարարության տարիներին ՌԽՖՍՀ տնտեսական, քաղաքական և մշակութային մեծ օգնություն ցույց տվեց միութենական հանրապետություններին, փոխադարձ օգնություն ստանալով նրանցից։
 
1930-ական թվականներին ՌԽՖՍՀ-ում, ինչպես և ամբողջ երկրում, հիմնականում կառուցվեց սոցիալիստական հասարակարգ։ ժողտնտեսության սոցիալիստական վերափոխությունը պահանջում էր [[Գիտություն|գիտության]], [[տեխնիկա]]յի, [[արվեստ]]ի արագ զարգացում։ Կարճ ժամկետում բոլոր մասնագիտությունների գծով պատրաստվեցին մեծ թվով ինժեներներ։ 1920 և հատկապես 1930-ական թվականներին ստեղծվում և զարգանում էր սովետական նոր բազմազգ գրականությունը։ ՌԽՖՍՀ շատ ժողովուրդներ իրենց գիրը ստեղծեցին խորհրդային իշխանության օրոք։ Սոցիալիստական ռեալիզմի ուղիով զարգացավ և ռուսական արվեստը։ Սոցիալիստական շինարարության ընթացքում հաջողությամբ իրականացավ մշակութային հեղափոխությունը, իրագործվեց ՌԽՖՍՀ հետագա ազգային-պետական շինարարությունը։
 
[[1931]] թվականի սկզբին [[ՌԽՖՍՀ]]-ի մեջ մտնում էին 14 երկրամաս և մարզ, 11 ինքնավար հանրապետություն, 14 ինքնավար մարզ, 2085 շրջան։ Կազմվեցին Մորդվական ԻՄ ([[1930]], [[հունվարի 10]]), Խակասական ԻՄ ([[1930]], [[հոկտեմբերի 20]]), Հյուսիսի փոքր ժողովուրդների 8 ազգային օկրուգներ ([[1930]], դեկտեմբեր)։ Կարակալպակյան ([[1932]], [[մարտի 20]]), Մորդվական (1934, դեկտեմբերի 20) և Ուդմուրտական (Վոտյան, 1934, դեկտեմբերի 28) ԻՄ-երը վերակազմվեցին ինքնավար հանրապետությունների։ [[1934]] թվականի [[մայիսի 7]]-ին ստեղծվեց Հրեական ԻՄ, [[1936]] թվականի [[դեկտեմբերի 5]]-ին՝ Կոմի, Մարիական, Հյուսիս-Օսեթական, Կաբարդինա—Բալկարական և Չեչենա—Ինգուշական ինքնավար հանրապետությունները։
Տող 157.
Սոցիալիստական շինարարության ընթացքում վերացավ ՌԽՖՍՀ ժողովուրդների տնտեսության և մշակույթի զարգացման փաստական անհավասարությունը։ Ռուս ժողովրդի օգնությամբ 1930-ական թվականներին ազգային բոլոր հանրապետություններում և մարզերում արմատական փոփոխություններ կատարվեցին տնտեսության և մշակույթի բնագավառներում։ Թաթարական ԻԽՍՀ համախառն արտադրանքը 1937 թվականին 1913 թվականի համեմատությամբ աճեց 8,2, Բաշկիրական ԻԽՍՀ-ում՝ 7,3, Ուդմուրտական ԻԽՍՀ-ում՝ 12, Ցակուտական ԻԽՍՀ-ում՝ 15, Դաղստանի ԻԽՍՀ-ում՝ 7 անգամ։ Սոցիալիստական շինարարության շնորհիվ ՌԽՖՍՀ ժողովուրդները՝ [[ռուսներ]]ը, [[թաթարներ]]ը, [[բաշկիրներ]]ը, [[չուվաշներ]]ը, [[չեչեններ]]ը, [[կաբարդիններ]]ը, [[մորդվաներ]]ը, [[մարիներ]]ը, [[ուդմուրտներ]]ը, [[կոմիներ]]ը, [[յակուտներ]]ը և ուրիշներ համախմբվեցին որպես սոցիալիստական ազգեր։ Հանրապետության ժողտնտեսության սոցիալիստական վերափոխման ընթացքում բանվոր դասակարգի, գյուղացիության և մտավորականության սոցիալական բնույթի փոփոխման շնորհիվ ստեղծվեց խորհրդային ժողովրդի բարոյաքաղաքական միասնությունը։
 
Խորհուրդների համառուսաստանյան XVII արտակարգ համագումարը [[1937]] թվականի [[հունվարի 21]]-ին հաստատեց ՌՍՖՍՀ նոր սահմանադրությունը, որը մշակվել էր ԽՍՀՄ սահմանադրության (ընդունվել էր 1936 թվականի դեկտեմբերի 5-ին) համապատասխան։ ՌԽՖՍՀ-ից դուրս եկան և որպես միութենական հանրապետություններ ԽՍՀՄ-ի մեջ մտան Ղազախական և Կիրգիզական ԻԽՍՀ-ները։
 
ԽՍՀՄ և [[Ֆինլանդիա]]յի միջև 1940 թվականին կնքված պայմանագրով, որով ավարտվեց խորհրդա-ֆիննական 1939—1940 թվականների պատերազմը, հաստատվեց ՌԽՖՍՀ հյուսիսարևմտյան մարզերի անվտանգությունն ապահովող նոր սահմանագիծ։ [[Կարելական պարանոց]]ը [[Վիբորգ]] քաղաքով մտավ [[Լենինգրադի մարզ]]ի մեջ։ Հեղափոխական վերափոխությունների շնորհիվ 1940 թվականի կեսին ՌԽՖՍՀ հյուսիս-արևմուտքում առաջացան [[Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Լատվիական]], [[Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Լիտվական]], [[Էստոնական ԽՍՀ]]-ները, որոնք իրենց խնդրանքով [[1940]] թվականի օգոստոսին մտան ԽՍՀՄ կազմի մեջ։
 
1940 թվականին ժողտնտեսության զարգացման գործում ՌԽՖՍՀ ձեռք բերեց մեծ նվաճումներ։ Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը 1940 թվականին, 1913 թվականի համեմատությամբ, ավելացավ 8,7 անգամ, երկաթուղիների երկարությունը 39000 կիլոմետրից հասավ 59000 կիլոմետրի։ ԽՍՀՄ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ ՌԽՖՍՀ-ին բաժին էր ընկնում [[թուջ]]ի արտադրության 35%-ը, [[պողպատ]]ի՝ ավելի քան 50%-ը, [[Քարածուխ|քարածխի]] հանույթի՝ 44%-ը։
 
3-րդ հնգամյակի 3,5 տարում ՌԽՖՍՀ-ում շարք մտան 1700 խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։ ՌԽՖՍՀ արդյունաբերությունը նշանակալի դեր խաղաց ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման գործում։
[[Պատկեր:Second world war europe 1941-1942 map de.png|մինի|1941-1942 թվականների ռազմական գործողությունների քարտեզը]]
[[1941]] թվականի [[հունիսի 22]]-ին սկսվեց Խորհրդային Միության [[Հայրենական մեծ պատերազմ]]ը [[ֆաշիստական Գերմանիա]]յի դեմ։ Մինչև 1941 թվականի աշուն թշնամուն հաջողվեց գրավել [[Բելոռուսիա]]ն, [[Մերձբալթիկա]]ն, [[Ուկրաինա]]յի զգալի մասը, շրջապատեց [[Լենինգրադ]]ը, դուրս եկավ [[Մոսկվա]]յի, [[Դոնի Ռոստով]]ի մատույցները։ [[Սմոլենսկ]]ի, մերձմոսկովյան դաշտերում, Լենինգրադի, [[Տուլա]]յի մոտ, [[Սևաստոպոլ]]ում թշնամու դեմ մղվեցին ծանր մարտեր։ [[Մոսկվայի ճակատամարտ]]ում թշնամին կրեց [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում ([[1939]]—[[1945]]) առաջին խոշոր պարտությունը։ Օկուպացված տարածքներում սկսվեց զանգվածային պարտիզանական շարժում։
 
1942 թվականի աշնանը նոր հարձակման հետևանքով թշնամին հասավ մինչև [[Վոլգա]] և գրավեց [[Հյուսիսային Կովկաս]]ի մի մասը։ Թշնամու ջախջախումը [[Ստալինգրադ]]ի մոտ, Հյուսիսային Կովկասում, [[Կուրսկ]]ի մոտ արմատական բեկում մտցրեց Հայրենական մեծ պատերազմի և երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի մեջ։ Սկսվեց ֆաշիստական բանակների վտարումը ԽՍՀՄ սահմաններից։ [[1945]] թվականի [[մայիսի 8]]-ին ֆաշիստական Գերմանիան ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի ակտը։
 
Ռուսաստանի բանվոր դասակարգը, գյուղացիությունը, մտավորականությունը՝ ՍՄԿԿ գլխավորությամբ վճռական ներդրում կատարեցին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում։ Մարտի դաշտում ցուցաբերած հերոսության համար ՌԽՖՍՀ-ից ավելի քան 2373 հազար զինվոր պարգևատրվեց շքանշաններով և մեդալներով։ Խորհրդային Միության 11000 հերոսներից 7000 ռուսներ են (1945 թվականի տվյալներով)։ Ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պայքարի ծանրությունը հիմնականում ընկավ ռուս ժողովրդի ուսերին։ ԽՍՀՄ Զինված ուժերում ռուսական զինվորներն ու սպաները կազմում էին մեծ մասը։ [[Ֆաշիզմ]]ի դեմ պայքարում ռուս ժողովուրդը, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, պաշտպանեց սոցիալիզմի նվաճումները։
 
Հայրենական մեծ պատերազմից հետո ԽՍՀՄ-ին անցան և ՌԽՖՍՀ-ի կազմի մեջ մտան [[Ֆինլանդիա]]յի հետ 1944 թվականի հաշտության պայմանագրով՝ [[Պեչենգայի մարզ]]ը, [[1945]] թվականի [[Ղրիմի կոնֆերանս]]ի որոշումով՝ Հարավային [[Սախալին]]ը և [[Կուրիլյան կղզիներ]]ը, 1945 թվականի [[Պոտսդամի կոնֆերանս]]ի որոշմամբ՝ Արևելյան [[Պրուսիա]]յի հյուսիսային մասը (ներկայիս [[Կալինինգրադի մարզ]]ը)։
 
ՌԽՖՍՀ օկուպացված տարածքներում թշնամին ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերեց 12150 արդյունաբերական ձեռնարկություն, 13000 կմ երկաթուղի, կողոպտեց և քայքայեց ավելի քան 52800 կոլտնտեսություն, 860 սովետական տնտեսություն, 1330 ՄՏԿ-ներ։ Գերմանիա քշվեց 16 միլիոն անասուն, այրվեց և ավերվեց 2977 հազար շենք (11 մլն մարդ մնաց անօթևան)։ ՌԽՖՍՀ-ի ուղղակի վնասը կազմեց 249 մլրդ ռուբլի (1940-ական թվականների գներով)։
 
1950-ական թվականների սկզբին ՌԽՖՍՀ-ում վերականգնվեց պատերազմի հետևանքով քայքայված արդյունաբերությունը։ Փլատակներից բարձրացվեց 3700 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն։ Խորհրդային կառավարության որոշմամբ առաջին հերթին վերականգնվեցին հնագույն ռուսական 15 քաղաքները՝ [[Սմոլենսկ]]ը, [[Վյազմա]]ն, [[Պսկով]]ը, [[Նովգորոդ]]ը, [[Կալինին]]ը, [[Օրյոլ]]ը, [[Բրյանսկ]]ը, [[Կուրսկ]]ը, [[Վորոնեժ]]ը, [[Դոնի Ռոստով]]ը, [[Նովոռոսիսկ]]ը, [[Սևաստոպոլ]]ը և այլն։ ՌԽՖՍՀ մեծ օգնություն ցույց տվեց [[Ուկրաինա]]յին, [[Բելառուսիա]]յին, [[Մոլդավիա]]յին, Մերձբալթյան հանրապետություններին նրանց տնտեսության վերականգնման և զարգացման գործում։
 
1950-ական թվականներին շարունակվեց ՌԽՖՍՀ սոցիալիստական տնտեսության վերելքը, բարելավվեց ժողովրդի նյութական վիճակը, բարձրացավ ՌԽՖՍՀ ժողովուրդների մշակութային մակարդակը։ 1954 թվականի մայիսի 29-ին, Ռուսաստանի հետ Ուկրաինայի վերամիավորման 300-ամյակի կապակցությամբ, ՌԽՖՍՀ-ից [[Ուկրաինական ԽՍՀ]]-ին անցավ Ղրիմը։ ՌԽՖՍՀ-ում, ինչպես և ամբողջ ԽՍՀՄ-ում, լիովին և վերջնականապես հաղթանակեց սոցիալիզմը։
 
Ռուսաստանյան ֆեդերացիան և ԽՍՀՄ բոլոր ժողովուրդները 1960-ական թվականներին թևակոխեցին զարգացած [[սոցիալիզմ]]ի փուլը։ Սկսվեց կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծումը։ 1967 թվականին ՌԽՖՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքը 1913 թվականի համեմատությամբ աճեց 74 անգամ և 1940 թվականի մակարդակը գերազանցեց 8,5 անգամ։ 1967 թվականին 3 օրվա ընթացքում ՌԽՖՍՀ արդյունաբերությունը այնքան արտադրանք էր տալիս, որքան նախահեղափոխական Ռուսաստանը մեկ տարում։ Սոցիալիզմը արմատապես փոխեց Ռուսաստանի դեմքը, այն դարձավ ԽՍՀՄ խոշորագույն ինդուստրիալ հանրապետությունը։
 
1960—1980-ական թվականներին շարունակվեց հանրապետության ժողտնտեսության ինտենսիվ զարգացումը։ [[Վոլգա]]յի, [[Կամա]]յի, [[Օբ]]ի, [[Ենիսեյ]]ի, [[Անգարա]]յի, [[Իրտիշ]]ի վրա կառուցվեցին աշխարհի խոշորագույն [[ՀԷԿ]]-երը։ Սկսվեց [[Տյումենի մարզ]]ի նավթի արդյունահանումը։ Նավթային շրջաններից անցկացվեց նավթագազամուղ։ Վոլգայի վրա ստեղծվեց խոշորագույն ավտոմոբիլային գործարան ([[Տոլյատի]]), Կամայի վրա հիմնադրվեց ավտոմոբիլային կոմբինատ ([[Նաբերեժնիե Չելնի]]), կառուցվեց Բայկալ-Ամուր մայրուղին (ԲԱՄ), յուրացվում էին [[Սիբիր]]ի և [[Հեռավոր Արևելք]]ի բնական հարստությունները։ ՌԽՖՍՀ գյուղատնտեսությունը վերածվել է մեքենայական տեխնիկայով հագեցած սոցիալիստական խոշոր արտադրության։
 
ՌԽՖՍՀ ցանքատարածությունների ավելացման գործում շոշափելի նշանակություն ունեցավ խամ ու խոպան հողերի յուրացումը (1954—1960 թվականներին յուրացվեց 16,3 միլիոն հա)։ Հանրապետության գյուղատնտեսության արագ զարգացման համար մեծ նշանակություն ունեցան ՍՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1974 թվականի ՌԽՖՍՀ ոչսևահողային գոտու գյուղատնտեսության հետագա զարգացման միջոցառումների, ինչպես նաև ՌԽՖՍՀ սևահողային գոտու զարգացման մասին որոշումները։ Զարգացած սոցիալիստական հասարակարգի ժամանակաշրջանում, ղեկավարվելով ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումներով, ՌԽՖՍՀ աշխատավորներն իրենց հերոսական աշխատանքով ծանրակշիռ ներդրում են կատարել կոմունիստական շինարարության ընդհանուր գործում։ ՌԽՖՍՀ պարգևատրվել է Լենինի 2 ([[1954]], [[1958]]), [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] ([[1967]]), ժողովուրդների բարեկամության ([[1972]]) շքանշաններով։
Տող 197.
* С. М. Соловьёв. История России с древнейших времён [http://runivers.ru/lib/detail.php?ID=60694] [http://www.magister.msk.ru/library/history/solov/index.htm], [http://web-local.rudn.ru/web-local/uem/autor/hist/his/SOLOV/SOLOVLEC.HTM]
* В. Н. Татищев. История Российская [http://www.magister.msk.ru/library/history/tatisch/tatis000.htm]
* «Россия — священная наша держава»:։ прошлое с нами. Учебное пособие в 5 книгах. Горожанин А. В., Рыбников В. В., Ипполитов Г. М., Ефремов В. Я., Алексушин Г.В. Самара, 2003—2005.
* «Русь — Россия — СССР — Россия: этапы большого пу-ти». Учебное пособие в 2-х т. Т.1. От Руси изначальной к году 1917:1917։ «Из мрачной глу-бины веков ты поднималась исполином…». Горожанин А. В., Рыбников В. В., Ипполитов Г. М., Ефремов В. Я., Алексушин Г.В., Самара, 2004—2006.
* М. Д. Хмыров]]. Алфавитно-справочный перечень государей российских и замечательнейших особ их крови. [http://a-nomalia.narod.ru/hmyrov/]
 
Տող 207.
* Платонов С. Ф., [http://runivers.ru/lib/detail.php?ID=60676 Полный курс лекций по русской истории на сайте «Руниверс»]
* В. О. Ключевский, [http://runivers.ru/lib/detail.php?ID=60654 Курс русской истории на сайте «Руниверс»]
* [http://www.rusempire.ru/ Российская империя]:։ История России с Древнейших времён, История Новой России.
* [http://web-local.rudn.ru/web-local/uem/autor/hist/his/ История России] в библиотеке Университета дружбы народов.
* [http://www.gumer.info/bibliotek_Buks/History/History_Russia.php электронные книги по Истории России в библиотека Гумер].
Տող 229.
* [http://www.histerl.ru/ ИСТОРИЯ РОССИИ — материалы, лекции, конспекты, аудиолекции, курсы, схемы, таблицы, тесты, книги, статьи (ЛУЧШИЕ)]
* [http://rusjoom.ru История России c древнейших времён до наших дней]
* [http://kremlion.ru/ Кремлион]:։ История Руси в биографиях правителей
* [http://kratkijkursistoriirossiihhwekawwyskazywanijaheepoliticheskihrukowoditelej.shtml Краткий курс истории России XX века в высказываниях её политических руководителей]
* [http://www.istmira.com/istoriya-rossii/ История России]:։ Краткий курс истории России.
* [http://msk-slovar16-17v.slovo-spb.ru Словарь обиходного русского языка Московской Руси XVI—XVII вв.]
* [http://admw.ru/books/2/V-YA--Petrukhin--D-S--Raevskiy_Ocherki-istorii-narodov-Rossii-v-drevnosti-i-rannem-Srednevekove/ В. Я. Петрухин, Д. С. Раевский. Очерки истории народов России в древности и раннем Средневековье]