«Ֆրանչեսկո Պետրարկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (2)
Տող 3.
 
Նա [[Եվրոպա]]յում առաջիններից էր, որ իդեալականացրեց անտիկ աշխարհը։ Չկտրվելով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ Պետրարկան քննադատաբար է վերագնահատել միջնադարյան սքոլաստիկան և հաստատել մարդու անհատական ազատության գաղափարը։ Գրել է լատիներեն փիլիսոփայական
տրակտատներ, որոնցում արտահայտել է իր ապրած կրոն, ճգնաժամը։ Հոգևորի և մարմնականի հակադրության մեջ հակվել է գերադասելու երկրայինը, մարդկային հոգևոր-զգացական աշխարհը։ Նրա հումանիստական գաղափարները ուղեկցվել են ճգնավորական բարոյականության, աշխարհի ունայնության և անցողիկության քարոզով։
 
== Կենսագրություն ==
Ֆրանչեսկո Պետրարկան ծնվել է [[1304]] թվականի [[հուլիսի 20]]թվականին Արեցոյում:Արեցոյում։ Ֆլորենտացի նոտարի որդի է։ [[1312]] թվականին Պետրարկայի ընտանիքը տեղավոխվել է [[Պրովանս]]։ [[1316]] թվականին իրավունք է ուսումնասիրել [[Մոնպելիե]]ում, [[1320]] թվականին՝ [[Բոլոնիա]]յում։ [[1326]] թվականին ձեռնադրվել է հոգևորական։ Նա գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։ Համակրել է ապստամբ տրիբուն Կոլա դի Ռիենցոյին և վերջինիս պարտությունից հետո դարձել նրա դատապաշտպանը։ Իտալական արքունիքներում վարել է բարձր պաշտոններ։ Այս հակասականությունը որոշակի արտահայտություն է գտել նաև Պետրարկայի քնարերգության մեջ։ Պետրարկան փառքի է արժանացել «Աֆրիկա» ([[1339]]—[[1942]]) լատիներեն էպիկական պոեմով, որի համար ստացել է դափնեպսակ ([[1341]])։ «Աֆրիկա»-ում Վիրգիլիոսի «էնեականի» ոճով նա պատկերել է Պունիկյան երկրորդ պատերազմը, տարփողել [[Հին Հռոմ]]ի փառքը։
 
== Գործունեություն==
Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» ([[1346]]—[[1357]]) այլաբանական բովանդակությամբ հովվերգերը։ Պետրարկան ձգտել է վերականգնել դասական լատ․, այդ լեզվով գրել պատմագիտական, փիլիսոփայական, բանասիրական և գեղարվեստական գործեր։ Պատմագիտական երկերում և որոշ քաղաքական բանաստեղծություններում («Իմ Իտալիա» ևն) նա երագել է տեսնել օտար զավթիչներից ազատագրված ու հզորացած հայրենիքը։ Սակայն նրա քնարերգության պսակն են կազմում Լաուրային նվիրված իտալական քնարական սիրային բանաստեղծությունները, որոնք 1350-ական թվականներին վերջերին զետեղել է կանցիոներեի (երգերի ժողովածու) մեջ։ Այն բաղկացած է երկու բաժնից՝ «Բանաստեղծություններ գրված Լաուրայի կենդանության ժամանակ», «Բանաստեղծություններ գրված Լաուրայի մահից հետո» և բովանդակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ և 4 մադրիգալ։ Գիրքը ինքնատիպ պոետական օրագիր է, որ ներկայացնում է կնոջ և բնության գեղեցկությամբ արբած բանաստեղծի անհատական ապրումները։ Նրա պոեզիան եվրոպական նոր գրականության մեջ անհատական քնարերգության առաջին բարձրագույն օրինակն է։ Նա ոչ միայն փոխեց պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծեց երաժշտականությամբ ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր։ Լաուրային է նվիրել նաև տերցիններով գրված խրատական բնույթի «Հաղթանակներ» ([[1354]]) այլաբանական պոեմը, որը ներթափանցված է ճգնավորական բարոյախոսությամբ։ Պետրարկայի պոեզիան մեծ ազդեցություն է գործել եվրոպական քնարերգության (այսպես կոչված պետրարկիզմի) զարգացման վրա։ Պետրարկան ([[Դանթե Ալիգիերի|Դանթե]]ի և Բոկաչչոյի հետ) համարվում է գրական իտալերենի սկզբնավորողներից։
 
Մահացել է [[1374]] թվականի [[հուլիսի 17]] թվականին Արկուայում՝ Պաղուայի մոտ: մոտ։
 
== Պետրարկան հայերեն ==