«Բազմատոմ սպիրտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 8.
Էթիլենգլիկոլը տոքսիկ հեղուկ է, օգտագործվում է որպես անտիֆրիզ։
 
[[Գլիցերին]]ը լայն կիրառում ունի քսուկների պատրաստման համար, մտնում է մի շարք կենսաբանական կարևոր նշանակություն ունեցող միացությունների՝ օճառացվող լիպիդների (ճարպերի, ֆոսֆոլիպիդների, գլիկոլիպիդների և այլն) կազմի մեջ։ Բազմատոմ սպիրտները համեմատ միատոմ սպիրտների ցուցաբերում են ավելի բարձր թթայնություն, ինչը պայմանավորված է հիդրօքսիլ խմբերի միմյանց հանդեպ դրսևորվող բացասական ինդուկտիվ էֆեկտով։
 
Քիմիական հատկություններով բազմատոմ սպիրտները նման են միատոմ սպիրտներին։ Սպիրտային խմբերը կարող են լինել առաջնային, երկրորդային, երրորդային և ռեակցիային կարող են մասնակցել միաժամանակ մեկ կամ մի քանի սպիրտային խումբ։ Այդ հատկության վրա է հիմնված դիոլային ֆրագմենտի հայտնաբերման ռեակցիան։ Բազմատոմ սպիրտները որոշ ծանր [[մետաղ]]ների հիդրօքսիդների հետ հիմնային միջավայրում առաջացնում են գունավոր ներկոմպլեքսային (խելատային) միացություններ։ Մասնավորապես, պղնձի (II) հիդրօքսիդի հետ առաջանում է վառ կապույտ գույնի կոմպլեքս։