«Լիկկայան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
'''Լիկկայան''', անգրագիտության վերացման կայան: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո [[ՍՍՀՄ]]-ում մասսայական աշխատանք է ծավալել աշխատավորներին գրագիտություն սովորեցնելու ուղղությամբ: [[1919]]-թվականի դեկտեմբերի 26-ին Լենինի ստորագրությամբ հրապարակվեց դեկրետ [[ՌՍՖՍՀ]]-ում 8-50 տարեկան բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: [[1920]]թվականի հունիսի 19-ին ստեղծվեց Անգրագիտության վերացման համառուսաստանյան արտակարգ ժողով և տեղական արտակարգ հանձնաժողովներ: [[1920]]-[[1940]]թվականներին [[ՍՍՀՄ]]-ում գրագիտություն սովորեց 60 մլն մարդ: [[ՀՍՍՀ]]-ում անգրագիտության վերացման կայաններ և մեծահասակների հատուկ դպրոցներ ստեղծվեցին [[1921]]-թվականին: [[1922]] ուսումնական տարում հանրապետությունում գործել է 344 լիկկայան (630 սովորող): [[1923|[[1923]]-ին ստեղծվեց «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը: [[1935]]-թվականին գրագետ էր Հայաստանի բնակչության 93,7%֊ը: Կուլտուրական հեղափոխության ընթացքում հանրապետությունում անգրագիտությունը վերջնականապես վերացավ:
 
[[Կատեգորիա:Անգրագիտություն]]