«Գրիգոր Խանջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 23.
== Կենսագրություն ==
 
Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին [[Երևան]]ում։ 1945 թվականին [[Փանոս Թերլեմեզյան]]ի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1945-1951թթ), որտեղ ուսանել է [[Արա Բեքարյան]]ի և [[Էդուարդ Իսաբեկյան]]ի մոտ։ 1951 թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է [[Հայկական ԽՍՀ]] նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ։ Գրիգոր Խանջյանն 1961թ արժանացել է [[ՀակականՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ|Հակական ԽՍՀ վաստակավոր նկարչի]] կոչման, իսկ 1962թ ընտրվել է [[ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիա]]յի թղթակից անդամ։ 1963թ ճանաչվել է Հակական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել [[ԽՍՀՄ նկարիչների միություն|ԽՍՀՄ նկարիչների միության]] ղեկավարման անդամ։ 1967 թ. արժանացել է [[Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարիչ|Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի]] կոչման, իսկ 1969թ [[Պարույր Սևակ]]ի «[[Անլռելի զանգակատուն]]» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է [[ԽՍՀՄ պետական մրցանակ]]ով։ Վաստակաշատ նկարիչն 1973թ ընտրվել է [[ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիա]]յի իսկական անդամ, իսկ 1975թ [[Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդ]]ի պատգամավոր և նախագահության անդամ։ 1982-ին ընտրվել է [[Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիա]]յի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս։ 1983թ արժանացել է [[ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ|Խորհրդային Միության ժողովրդական նկարչի]] պատվավոր կոչմանը, 1991 թ. [[Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա]]յի պատվավոր անդամ։ Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների։
[[Պատկեր:Գրիգոր Խանջյան.jpg|մինի|աջից|250px|Գրիգոր Խանջյանի հուշատախտակը Երևանի Կիևյան փողոցի 24 շենքի պատին]]
== Գործունեություն ==