«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 26.
 
Հայտնի են այդ շրջանի խեցեղեն իրերն ու կավե արձանիկները։ Ոսկերչական արվեստը ծաղկում է ապրել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, տարածում են գտել բրոնզե կերտվածքները՝ ձուլածո արձանիկներ, «կոլխյան» կացիններ, փորագրված գոտիներ։ Միաժամանակ տեղական առանձնահատկությունները արտահայտվել են բրոնզյա, այսպես կոչված, «կոլխյան վահանակածներում (մ.թ.ա. 3-րդ դար -մ. թ. 3-րդ դար)։ Հելլենիստական արվեստի հետ աղերսվում են նաև այնպիսի հուշարձաններ, ինչպես Վանիի (մ.թ.ա. 3-2-րդ դարեր), Սարկինայի (մ.թ.ա. 2-րդ դար) քանդակները, Զալիսի խճանկարները և այլն։
[[Պատկեր:Shota Rustaveli. Le Caucase pittoresque dessine d'apres nature par le prince Gregoire Gagarine. 1847.jpg|մինի|[[Շոթա Ռուսթավելի]], [[Ընձենավորը]]]]
 
Համաքրիստոնեական և իրանական մոտիվների ու թեմաների գծա-դեկորատիվ վերամշակումը առկա է նաև [[Քանդակագործություն|քանդակազարդումների]] (ճարտարապետական հարդարանք, ստելաներ), [[Խճանկարչություն|խճանկարչության]] մեջ (5-6-րդ դարեր)։ 7-րդ դարի կեսից նկատելի է այդ, այսպես կոչված, «դասական ոճի» (ՍամծևրիսիՍամծերիսի) ավարտունությունը, որ դրսևորվել է 8-րդ դար-10-րդ դարի առաջին կես։ Մի շարք տեղական դպրոցներում կատարվել են նոր «ճարտարապետական լեզվի» որոնումներ (Գուրջաանիի 8-րդ դար, Վաչ-նաձիանիի 9-րդ դար, գմբեթավոր տաճարները)։ Քանդակագործության ասպարեզում վերջնականորեն հաղթահարվել է հելլենիստական ժառանգությունը (Աշոտ Կյուրապաղատի պատկերով հարթաքանդակը, Օպիզա, 9-րդ դար, Զարզմայի Աստվածածնի վերափոխման սրբապատկերը, 886 և այլն)։ Նույնը առկա է գեղանկարչության մեջ ([[Դավիթ Գարեջայի վանքային համալիր|Դավիթ Գարեջայի]], Նեսգունի որմնանկարները, Ցիլկանի Աստվածածնի սրբապատկերը են), իսկ գրքի [[մանրանկարչություն]]ը կախման մեջ է հին նմուշներից («Ադիշի ավետարան», 897)։
 
10-րդ կեսին հիմնականում ավարտվել է այսպես կոչված «գեղանկարչական ոճ»-ի կոնստրուկտիվ և գեղարվեստական-դեկորատիվ միջոցների ձևավորումը։ 11-րդ դարի սկզբի երեք գմբեթավոր կաթողիկեներում՝ Քութայիս (1003), Աչավերդի, Սվետիցխովելի (1010- 1029), արդեն չկա 10-րդ դարի ճարտարապետության յուրահատուկ ճկունությունը, իսկ 1030-ական թվականներին տեղի է ունեցել հատակագծերի միասնականացում (երկսյուն «ներգծված խաչ» և դահլիճավոր եկեղեցի՝ վաղ շրջանի բազմազան տիպերի փոխարեն) և կազմավորվել է ճակատների հարուստ հարդարանքի ամբողջովին փոխկապակցված համակարգը (Սամթավիսի, 1030 և այլն)։