«Ռուսաստանի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
 
== Ռուսական թագավորություն ==
14-րդ դարում կազմավորվեց Մոսկվայի մեծ իշխանությունը` [[Մոսկվա]] մայրաքաղաքով, որը գլխավորեց ռուսական հողերի զինված պայքարը մոնղոլ-֊թաթարական լծի դեմ և աստիճանաբար դարձավ ռուսական հողերի միավորման կենտրոն։ Վճռական ճակատամարտում ([[ԿուչիկովյանԿուլիկովյան ճակատամարտ]], 1380) միացյալ ռուսական զորքերը Վլադիմիրի և Մոսկվայի իշխան [[Դմիտրի Իվանովիչ Դոնսկո]]յի գլխավորությամբ պարտության մատնեցին մոնղոլ-թաթարներին, որից հետո ավելի ամրապնդվեց Մոսկվայի ղեկավար դերը ռուսական հողերի պետական միավորման գործում։
 
15-րդ դարի վերջին և 16-րդ դարի սկզբին Մոսկվայի մեծ իշխանությունը հիմնականում ավարտեց ռուսական հողերի միավորումը․ 1478 թվականին միացավ [[Նովգորոդ]]ը, 1485 թվականին՝ [[Տվեր]]ը, 1510 թվականին՝ [[Պսկով]]ը, 1514 թվականին՝ [[Սմոլենսկ]]ը, 1521 թվականին՝ [[Ռյագան]]ը։ 1480 թվականին թոթափվեց մոնղոլ-թաթարական լուծը։ Ռուս ժողովուրդը կազմավորվեց [[վյասփչներ]]ի, [[կրիվիչներ]]ի, [[սլովեններ]]ի և [[սևերյաններ]]ի ցեղերի հնում բնակված տարածքում։ Նրա կազմավորմանը մասնակցեցին նաև ոչ սլավոն, աստիճանաբար ռուսացած այլ ցեղեր, պետության կազմի մեջ մտան Հյուսիսի և [[Պովոլժիե]]ի շատ ժողովուրդներ, հետագայում ռուսական պետության բազմազգ բնույթն ավելի խորացավ։ Ռուսական պետությունում զարգանում էր պետական իշխանության և կառավարման կենտրոնացումը։ Պետության ամբողջ տարածքում շարունակվում էր դեռևս Մոսկվայի մեծ իշխանությունում սկսված ճորտատիրական հարաբերությունների ձևավորումը։ Խոշոր ֆեոդալները ձգտում էին պահպանել իրենց անկախությունը պետության մեջ և ընդդիմանում էին քաղաքական կարգի կենտրոնացմանը։
Տող 37.
[[1613]] թվականին [[Ռուսաստան]]ում հաստատվեց [[Ռոմանովներ]]ի դինաստիայի իշխանությունը։ 1654 թվականին [[Ուկրաինա]]ն վերամիավորվեց Ռուսաստանի հետ։ 17-րդ դարից Ռուսաստանը թևակոխեց իր պատմության նոր շրջանը, որը բնութագրվում է բուրժուական հարաբերությունների և ազգային կապերի աստիճանական ձևավորմամբ։ Տեղի էր ունենում քաղաքային արհեստների զանգվածային անցումը մանրապրանքային արտադրության, սկսեց զարգանալ ազնվականական ձեռնարկատիրությունը, երևան եկան պետական [[մանուֆակտուրա]]ներ, որոնք զենք և մետաղ էին արտադրում պետական կարիքների համար, աճում էր ներքին և արտաքին [[առևտուր]]ը, ձևավորվում էր համառուսաստանյան շուկան։ Առևտրական կապերի խոշոր կենտրոն դարձավ մայրաքաղաք [[Մոսկվա]]ն։ Ազնվականության հզորացումը նպաստեց ֆեոդալ կալվածատերերի հողային սեփականության ամրապնդմանը և [[ճորտատիրություն|ճորտատիրության]] հետագա զարգացմանը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացումը 17-րդ դարի կեսին առաջացրեց քաղաքային ապստամբություններ (1648, 1662 թվականների Մոսկվայի, 1650 թվականի [[Նովգորոդ]]ի ապստամբություններ), գյուղացիական պատերազմ Ս․ Տ․ Ռազինի առաջնորդությամբ 1670—1677 թվականներին, 17-րդ դարի վերջի ստրելեցյան ապստամբությունները։
 
Ընդլայնվեց ժողովրդական զանգվածների վերաբնակեցումը պետության հարավային և արևելյան շրջաններ, ակտիվորեն յուրացվում էր [[Սիբիր]]ը։ Ռուս երկրագնացները հասան մինչև [[Խաղաղ օվկիանոս]]ի ափերը։ Ռուսական պետության մեջ մտան [[յակուտ]]ները, [[բուրյաթներ]]ը, [[խակասներ]]ը, [[ալթայցիներ]]ը, արևմտասիբիրական [[թաթարներ]]ը և այլք։ Ազնվականության ուժեղացումը և բոյարության դիրքերի թուլացումը, ապրանքադրամային հարաբերությունների զարգացումը և ֆեոդալական պետության տնտեսական դիրքերի ամրապնդումը պայմանավորեցին անցումը միապետության։
 
== Ռուսական կայսրություն ==