«Ատարաքսիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
«Ատարաքսիա» գոյականն առաջինը շրջանառության մեջ մտցրել է Դեմոկրիտեսը։ [[Արիստոտել]]ը [[էթիկա]]յի մեջ կիրառել է որպես ածական՝ ներկայացնելու համար առաքինությունները՝ զսպվածությունն ու առնականությունը։ Լայնորեն կիրառվել է էպիկուրիզմի և սկեպտիցիզմի մեջ։
 
Ատարաքսիոն ուղին, ինչպես գտնում էին [[Դեմոկրիտես]]ը, [[Էպիկուրոս]]ը, [[Լուկրեցիոս]]ը, աշխարհի [[ճանաչողություն]]ն է, [[վախ]]ի հաղթահարումը, տագնապներից ազատագրվելը։ Էպիկուրոսի ատարաքսիան հաճույքի, բավականության հետ է կապված, մարմանական ցավի և հոգևոր տանջանքների բացակայության հետ։ Աստվածների և մահվան մասին կեղծ պատկերացումները հոգու ծնում են վախ։ այդ մասին սառը դատողությամբ հանգում ենք ատարաքսիայի միջոցով։ Ատարաքսիան ամենակարևորի ամենաընդհանուրի վրա կենտրոնանալն է։
 
Մինչդեռ [[սկեպտիցիզմ|սկեպտիկները]] ([[Պիռոն]]ը՝ հին հունարեն - Πύρρων նաև [[ակադեմիա պլատոնյան|Պլատոնական ակադեմիա]]յի սկեպտիկները) սովորեցնում էին, որ ատարաքսիան ձեռք է բերվում [[դատողություն]]ներից ձեռնպահ մնալով, տեղի ունեցողի նկատմամբ, [[ուրախություն|ուրախության]] ու [[վիշտ|վշտի]] նկատմամբ անտարբերությամբ ([[ապատիա]])։