«Պսակագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պսակագիր''', արևապսակը դիտելու աստղագիտական սարք։ Քանի որ Արեգակի լուսոլորտը շատ ավելի պայծառ...»:
(Տարբերություն չկա)

17:54, 30 Մարտի 2015-ի տարբերակ

Պսակագիր, արևապսակը դիտելու աստղագիտական սարք։ Քանի որ Արեգակի լուսոլորտը շատ ավելի պայծառ է, քան արևապսակը, ապա վերջինիս դիտումները հնարավոր էին միայն Արեգակի լրիվ խավարումների հազվադեպ պահերին։ խավարումներից անկախ արևապսակի դիտումների առաջին Պսակագիրը առաջարկել է ֆրանսիացի աստղագետ Բ․ Լիոն (1931, B․ Lyot)։ Պսակագիրի դիտափողում գլխավոր օբյեկտիվից հետո տեղադրվում է մետաղե սկավառակ («Լուսին»)՝ արհեստական խավարում առաջացնելու համար։ Պսակագիրները տեղադրում են բարձրադիր աստղադիտարաններում, ինչպես նաև դուրս են բերվում վերին, մթնոլորտ և տիեզերք՝ հրթիռների և տիեզերանավերի միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։