«Վեստ Ինդիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Երկրներ ՀոթՔաթ գործիքով
չ կետադրական
Տող 1.
'''Վեստ Ինդիա''' ( {{lang-en|Wes Indies}}, բառացի՝ Արևմտյան [[Հնդկաստան]]), [[Ատլանտյան օվկիանոս]]ի կղզիների ընդհանուր անվանումը [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Հարավային Ամերիկա]] մայրցամաքների միջև։ Ձգվում է աղեղնաձև մոտ 3 հազար կմ երկարությամբ։ Ընդգրկում է [[Բահամյան Կղզիներ|Բահամյան]], Մեծ Անտիլյան և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք պատկանում են Հյուսիսային Ամերիկային։ Կղզիների ընդհանուր տարածությունը մոտ 240 հազար կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 29 մլն ([[1980]])։ Կղզիների մեծ մասը հայտնագործել է [[Քրիստափոր Կոլումբոս]]ը իր նավարկությունների ժամանակ ([[1492]]-[[1502]]) և սխալմամբ դրանք ընդունել որպես Հնդկաստանի մի մասը։ Ի տարբերություն Հնդկաստանի (Օստ Ինդիա), այդ կղզիներն ավելի ուշ սկսեցին անվանել Վեստ Ինդիա։ [[Կղզի|Կղզիներ]]իների ռելիեֆը լեռնային է, մասնատված։ Առավելագույն բարձրությունը 3176 մ է (Դուարտե լեռ, [[Հայիթի կղզի|Հայիթի կղզում]])։ Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ։ Հաճախակի են [[երկրաշարժ|երկրաշարժեր]]ը։ երը։
 
== Օգտակար հանածոները ==
 
Տարածված է [[կարստ]]ը։ Հայտնի են [[մանգան]]ի, քրոմիտների, [[նիկել]] պարունակող [[երկաթ]]ի հանքանյութերի (Կուբայում), ասֆալտի, [[նավթ]]ի (Տրինիդադ կղզում), բոքսիտների ([[Ճամայկա|Ճամայկայում]]յում), ֆոսֆորիտների ([[Արուբա]] և [[Կյուրասաո]] կղզիներում) հանքավայրեր։
 
== Կլիման ==
 
Կլիման արևադարձային պասսատային է։ [[Հունվար]]ի միջին [[ջերմաստիճան]]ը 21-26&nbsp;°C է, [[հուլիս]]ինը՝ մոտ 28&nbsp;°C։ Տեղումների տարեկան քանակը տարածքի մեծ մասում 1000-1500 մմ է։ Վեստ Ինդիան արևադարձային փոթորիկների (80% ը [[օգոստոս]]-[[հոկտեմբեր]]ին) սաղմնավորման մարզ է։
 
== Հողածածկույթը ==
 
Հողածածկույթում գերակշռում են բարձրախոտային սավաննաների [[կարմրահողեր]]ը (գլխավորապես Կուբայում) և արևադարձային տերևաթափ չոր [[անտառ]]ների [[կարմրադարչնագույն հողեր]]ը (գլխավորապես Հայիթիում)։ Դաշտավայրերում գերակշռում է կուլտուրական բուսականությունը։ Լեռները հիմնականում ծածկված են դափնու և փշատերև անտառներով։
 
== Բնակչությունը ==
 
Վեստ Ինդիայի ժամանակակից բնակչության հիմնական զանգվածը կազմում են նեգրերը ([[Հայիթի]]ում՝ 90%, [[Բարբադոս]]ում՝ մոտ 90%, [[Ճամայկա]]յում՝ 80%) և մուլատները ՝([[Դոմինիկյան Հանրապետություն]]ում՝ 75%)։ Եվրոպացիների (գլխավորապես իսպանացիների) հետնորդները շատ են [[Պուերտո Ռիկո]]յում (73%), Կուբայում (մոտ 50%)։ Գաղութացման ժամանակ գրեթե ամբողջապես բնաջնջված հնդկացի բնիկ բնակչության սակավաթիվ հետնորդներ պահպանվել են միայն Դոմինիկա, Կուբա, Տրինիդադ կղզիներում։ Վեստ Ինդիայում են գտնվում Կուբա, Բահամյան կղզիներ, Հայիթի, Դոմինիկյան Հանրապետություն, [[Գրենադա]], Տրինիդադ և Տոբագո, Բարբադոս, Ճամայկա, Դոմինիկա, [[Սենտ Վինսենտ և Գրենադիններ]], [[Սենտ Լյուսիա]], Անտիգուա և Բարբուդա պետությունները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, [[Նիդերլանդներ]]ի, [[Ֆրանսիա]]յի և [[ԱՄՆ]]-ի մի շարք տիրույթները։
 
{{ՀՍՀ}}