«Կորիոլիսի ուժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ կետադրական
Տող 1.
'''Կորիլիոսի ուժ''', [[իներցիա]]յի ուժերից, որոնք մուծվում են նյութական կետի հարաբերական շարժման վրա հաշվարկման շարժական համակարգի պտույտի ազդեցությունը հաշվի առնելու համար։
 
Կորիլիոսի ուժը հավասար է կետի զանգվածի և Կորիոլիսի արագացման արտադրյալին և ուղղված է այդ արագացման հակառակ ուղղությամբ։ Կորիլիոսի ուժով հաշվի առնվող էֆեկտն այն է, որ հաշվարկի պտտվող համակարգում պտտման առանցքին ոչ զուգահեռ շարժվող [[նյութական կետ]]ն իր հարաբերական արագությանն ուղղահայաց ուղղությունից շեղվում է կամ ճնշում այդ շեղումն արգելող մարմնի վրա։
 
[[Երկիր|Երկրի]] վրա այդ էֆեկտը պայմանավորված է Երկրի օրական պտույտով, ազատ ընկնող մարմիններն ուղղաձիգից շեղվում են արևելք (առաջին մոտարկումով), իսկ Երկրի մակերևույթի վրա [[Միջօրեական|միջօրեականներմիջօրեական]]ովներով շարժվող մարմիններն իրենց շարժման ուղղությունից [[հյուսիսային կիսագունդ|հյուսիսային կիսագնդում]] շեղվում են աջ, իսկ [[հարավային կիսագունդ|հարավային կիսագնդում]]՝ ձախ։ Այս շեղումները Երկրի դանդաղ պտույտի հետևանքով բավական փոքր են և նշանակալի են կամ շատ մեծ արագությունների, կամ էլ երկարատև շարժումների դեպքում։
 
[[Տեխնիկա]]յում կորիլիոսի ուժը հաշվի է առնվում [[գիրոսկոպ]]ների, [[տուրբին]]ների և այլ տեսություններում։