'''Պորֆիր''' (հունարեն лорфирцπορφύρεος [[ծիրան]]ագույն), հրաբխածին ապար՝ կազմված խոշոր [[բյուրեղ]]ներից, որոնք ներփակված են մանրահատիկ կամ ապակենման նյութով։ Ապարի նման կառուցվածքը կոչվում է պորֆիրային կառուցվածք։ Պորֆիրի բաղադրության մեջ գերակշռում են դաշտային սպաթները, առկա են ամֆիբոլի, պիրոքսենի կամ փայլարի խմբերի գունավոր միներալներ։