«Ռեզերվացիա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Ռեզերվացիաներ''', '''ռեզերվատներ''' ([[լատիներեն]]՝ reservare — պահպանել), որոշ արևմտյան երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։
Ռեզերվացիաները գոյություն ունեն [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և [[Բրազիլիա]]յում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ [[Ավստրալիա]]յի բնիկների, [[Հարավաֆրիկյան Հանրապետություն]]ում՝ սևամորթ աֆրիկացիների համար։
== Ռեզերվացիաները ԱՄՆ-ում ==
{{հիմնական|Հնդկացիների ռեզերվացիաները ԱՄՆ-ում}}
ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է [[1842]] թվականին ստեղծված՝ [[Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրո]]ն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը ([[1887]]-[[1961]] թվականների ընթացքում 138 մլն ակրից հասել է 43 մլն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ [[1950]]-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։
== Ռեզերվացիաները Կանադայում ==
{{հիմնական|Հնդկացիների ռեզերվացիաները Կանադայում}}
Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է [[1860]] թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ [[1966]] թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 մլն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ [[1969]] թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։
== Ռեզերվացիաները ԱԱվստրալիայում ==
Ավստրալիայում ռեզերվացիաներ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ ռեզերվացիաները գտնվում են Արևմտյան Ավստրալիայում, [[Քվինսլենդ]]ում և Հյուսիսային հողերում։ Որոշ ռեզերվացիաներում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ ռեզերվացիաներում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։
== Ռեզերվացիաները Հարավաֆրիկյան Հանրապետությունում ==
ՀԱՀ-ում ռեզերվացիաների տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը ([[1983]] թվականին)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ-ում ռեզերվացիաներն էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։ Ռեզերվացիաներ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։
{{ՀՍՀ}}
|