«Կտավատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն, փոխարինվեց: ։Ի → ։ Ի, : → ։ (31)
չNo edit summary
Տող 33.
|grin = 70409
}}
'''Կտավատ''' ({{lang-la|''Línum usitatíssimum''}}), վուշ, [[կտավատազգիներ]]ի ([[վուշազգիներ]]) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 230 տեսակ (այլ տվյալներով՝ 200)։
 
== Ծագում ==
[[Պատկեր:Linum usitatissimum - Köhler–s Medizinal-Pflanzen-088.jpg|մինի|ձախից]]
Կտավատի սերմի ծննդավայրն է հին [[Հնդկաստան]]ը, հենց այնտեղ են մոտ 9000 տարի առաջ արտադրվել առաջին գործվածքները։ Մ.թ.ա. 4-5 հազար տարի այդ բույսը լավ հայտնի էր [[Միջագետք]]ի, [[Ասորեստան]]ի, [[Եգիպտոս]]ի բնակիչներին։ Կտավատը համարում էին պտղաբերության, բերրիության և մայրության եգիպտական աստվածուհի Իսիդայի բույսը։
Հին հույներին հայտնի էր կտավատի սերմի բուժիչ հատկությունները։ [[Հիպոկրատ]]ը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների համար։ Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը` որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք։ Ըստ Ավիցենայի նկարագրությունների` կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև` կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կտավատ» էջից