«Ալբանական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (23)
Տող 13.
 
«[[Մեշարի]]ն» ({{lang-sq|Meshari}}՝ ''Կարոտյալ'') ալբաներեն առաջին տպագիր գիրքն էր։ Այն գրել է Ջոն Բուզուկուն, և հրատարակել [[1555]] թվականին։ Գրված է գրական ալբաներենով։ Լեզուն հստակ կնոնակարգված է և ունի քերականական ստույգ կառուցվածք։ Դա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ալբաներենը ունեցել է վաղ գրավոր ավանդույթ, ինչը չի հասել մինչև մեր օրեր՝ ձեռագիր լինելու պատճառով։ Բացի այդ, կա մեկ այլ զուգադիպություն ևս, ինչը վկայում է այն մասին, որ ալբաներենը գրավոր լեզու է եղել նաև [[14-րդ դար]]ում։ Առաջին հայտնի գրությունը թվագրվում է [[1332]] թվականին։ Այն ստեղծվել էր [[Բար, Մոնտենեգրո|Անտիվարի]]ի [[արքեպիսկոպոս]], դոմինիկյան հայր ֆրանսիացի Գիլլելմուս Ադայի կողմից։ Վերջինս [[լատիներեն]]ով գրավոր տեղեկացնում է, որ ալբանացիները օգտագործում են [[լատինական այբուբեն]]ը՝ սեփական գրքերը գրելու համար։ Լեզուն էապես տարբերվում էր լատիներենից։ Հատուկ կարևորություն են ներկայացնում 1462 թվականին գրված եպիսկոպոսական գիրքը (Unte paghesont premenit Atit et Birit et spertit senit) և 1497 թվականին գրված ալբաներեն բառերի հանրագիտարան-ցանկը։ Դրանցից առաջինը հեղինակել էր Դուրրեսի [[եպիսկոպոս]] Պալ Էնգյելին, իսկ երկրորդը՝ [[գերմանացի]] Առնոլդ ֆոն Հարֆը, ով ճամփորդում էր [[Ալբանիա]]յով։ Հայտնի է նաև հունատառ ալբաներենով գրված [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթեոսի ավետարան]]ը, որը նույնպես թվագրվում է [[15-րդ դար]]ին։
 
Այս դարերի ալբանական գրությունները պետք է որ ունենային նաև ոչ կրոնական տեքստեր։ Նրանք հանդիպում են [[Մարին Բառլետի]]ի մոտ։ Վերջինս իր «Շկոդրայի նվաճում» ({{lang-sq|De Obsidione Scodrensi}}) գրքում (1504), հաստատել է, որ թողել է այսպիսի գրություններ՝ ժողովրդին հասկանալի լեզվով ({{lang-sq|in vernacula lingua}})։ Չնայած նրան, որ կրոնական տեքստերը գերիշխել են, այս գործընթացը չի ընդհատվել։ Դրանց օրինակներն են՝ [[16–րդ դար|16]]-[[17-րդ դար]]երում Լեկա Մատրանգայի ({{lang-sq|Lekë Matrënga}}) հեղինակած «Քրիստոնեության դասընթացներ» ({{lang-sq|E mbësuame krishterë}}) գիրքը (1592), Պյետար Բուդիի ({{lang-sq|Pjetër Budi}}) հեղինակած «Քրիստոնեական դոկտրինա» ({{lang-sq|Doktrina e krishterë}}, 1618) և «Հռոմի ռիտուալներ» ({{lang-sq|Rituale}}, 1621) գրքերը, որոնք ալբանական պոեզիայի ու արձակի առաջնեկներն էին, և Ֆրանգ Բարդհիի ({{lang-sq|Frang Bardhi}}) հեղինակած «Ջորջ Կաստրուա» ({{lang-sq|George Castriot}}, 1636) աշխատությունը։ Վերջինս հրատարակել է նաև ժողովրդական պատմություններ, բառարաններ և այլն։ Ավելի ուշ շրջանում, աստվածաբանական ու փիլիսոփայական թեմատիկայով ստեղծվել է «Մարգարեների խումբ» ({{lang-sq|Cuneus Prophetarum}}, 1685) աշխատությունը՝ [[Պյետար Բոգդանի]]ի կողմից ({{lang-sq|Pjetër Bogdani}})։
 
Բոգդանիի աշխատանքները ընդգծվում էին յուրահատուկ բնույթով. տվյալները նա վերցնում էր տարբեր աղբյուրներից, ոչ միայն կրոնական բնույթի, այլև [[Աստղագիտություն|աստղագիտական]], [[Պատմագիտություն|պատմական]], [[Տիեզերագիտություն|տիեզերագիտական]], [[սխոլաստիկա]]յի, [[Մանկավարժություն|մանկավարժական]] և այլ աշխատություններից։ Դրանով նա զարկ է տվել ալբանական գրականության ու մշակույթի զարգացմանը։
 
Մեկ այլ վաղ ալբանական գրական գոծիչ էր Յուլ Վարիբոբան ({{lang-sq|Jul Variboba}})<ref>[http://www.shqiperia.com/tr/letersia_shqiptare.php Ալբանական գրականության մասին]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==