«Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Մատթևոս Բ Կոստանդնուպոլսեցի''' (ավազանի անունը՝ Սիմեոն Մարտիրոսի Իզմիրլյան, 22 փետրվարի 1845թ., Կ. Պոլիս – 11 դեկտեմբերի 1910թ., Էջմիածին), Ամենայն հայոց կաթողիկոս 1908 թ-ից: Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ), նախորդել՝ Գևորգ Ե Սուրենյանցին: Ձեռնադրվել է սարկավագ 1864 թ-ին, վարդապետ՝ 1869 թ-ին՝ եղել է Մկրտիչ Խրիմյան պատրիարքի անձնական քարտուղարը: 1872 թ. մարտին ընտրվել է Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենադպիր, 1873 թ. ստացել ծայրագույն վարդապետի աստիճան, 1876 թ. ձեռնադրվել է եպիսկոպոս: 1886–90 թթ.՝ Եգիպտոսի թեմի առաջնորդ: 1894թ. ընտրվում է Կ. Պոլսի հայոց պատրիարք: Իր հաստատակամության, Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պայքարի, 1894–96-ի հայկական կոտորածների դեմ բողոքի ձայնը բարձրացնելու համար ստացել է «Երկաթյա պատրիարք» անունը: Օսմանյան իշխանությունները 1896թ. նրան պաշտոնաթող են անում և աքսորում Երուսաղեմ: 1908 թ-ին երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս և վերընտրվել պատրիարք, իսկ կարճ ժամանակ անց ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս:
 
 
== Աղբյուրներ ==
*[http://araratian-tem.am/media/Qrist.%20Hayast..pdf «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002]
 
{{Կաթողիկոս|