«Ալբանական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
Մշակութային ազդեցությունը առաջին հերթին իր հետքն է թողնում ալբաներեն լեզվի և ալբանական եկեղեցու, այնտեղ իրականացվող ծիսակատարությունների ու աղոթքների վրա: Դա վերաբերում էր ոչ միայն երկրի հյուսիսում ապրող [[Կաթոլիկություն|կաթոլիկներին]], այլև հարավում ապրող [[Ուղղափառություն|ուղղափառներին]]: Բողոքականության գաղափարների տարածքումը կապված է կղերայական Ջոն Բուզուկուի անվան հետ, ով ալբաներեն լեզուն բերում է կաթոլիկ լիտուրգիային: Դրանով նա փորձում էր անել [[ալբաներեն]]ի համար այն, ինչ արել էր ժամանակին [[Մարտին Լյութեր]]ը [[գերմաներեն]]ի համար:
 
«[[Մեշարի]]ն» ({{lang-sq|Meshari}}՝ ''Կարոտյալ'') ալբաներեն առաջին տպագիր գիրքն էր: Այն գրել է Ջոն Բուզուկուն, և հրատարակել [[1555]] թվականին: Գրված է գրական ալբաներենով: Լեզուն հստակ կնոնակարգված է և ունի քերականական ստույգ կառուցվածք: Դա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ ալբաներենը ունեցել է վաղ գրավոր ավանդույթ, ինչը չի հասել մինչև մեր օրեր՝ ձեռագիր լինելու պատճառով: Բացի այդ, կա մեկ այլ զուգադիպություն ևս, ինչը վկայում է այն մասին, որ ալբաներենը գրավոր լեզու է եղել նաև [[14-րդ դար]]ում: Առաջին հայտնի գրությունը թվագրվում է [[1332]] թվականին: Այն ստեղծվել էր [[Բար, Մոնտենեգրո|Անտիվարի]]ի [[արքեպիսկոպոս]], դոմինիկյան հայր ֆրանսիացի Գիլլելմուս Ադայի կողմից: Վերջինս [[լատիներեն]]ով գրավոր տեղեկացնում է, որ ալբանացիները օգտագործում են [[լատինական այբուբեն]]ը՝ սեփական գրքերը գրելու համար: Լեզուն էապես տարբերվում էր լատիներենից: Հատուկ կարևորություն են ներկայացնում 1462 թվականին գրված եպիսկոպոսական գիրքը (Unte paghesont premenit Atit et Birit et spertit senit) և 1497 թվականին գրված ալբաներեն բառերի հանրագիտարան-ցանկը: Դրանցից առաջինը հեղինակել էր Դուրրեսի [[եպիսկոպոս]] Պալ Էնգյելին, իսկ երկրորդը՝ [[գերմանացի]] Առնոլդ ֆոն Հարֆը, ով ճամփորդում էր [[Ալբանիա]]յով: Հայտնի է նաև հունատառ ալբաներենով գրված [[Ավետարան ըստ Մատթեոսի|Մատթեոսի ավետարան]]ը, որը նույնպես թվագրվում է [[15-րդ դար]]ին:
 
== Ծանոթագրություններ ==