«Քամելեոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Էվոլյուցիա: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|nl}}, {{Link GA|no}}
Տող 6.
Այս տեսակի մեծամասնության մարմնի երկարությունը հասնում է 30 սմ-ի, ավելի խոշորները 50-60 սմ են, իսկ ամենափոքրերը՝ 3-5 սմ։ Նրա գլուխը ունի սաղավարտի տեսք և երբեմն զարդարված է լինում փոքրիկ պոզերով։
Նրա ոտքերը երկար են և հարմարված են մագլցելու համար։ Թաթերն ունեն ճանկերի տեսք, որոնք կարող են ամուր բռնել ծառի ճյուղերից։ Պոչը հաստ է հիմքի մոտ և աստիճանաբար նեղանում է։ Այն կարող է ոլորվել դեպի ներքև և կարող է կախվել ճյուղերից։
Քամելեոնները ունեն անսովոր տեսողական օրգաններ։ Նրա աչքըաչքերը դուրս եկած են և ունեն տեսողական անցք։ Քամելեոնը կարող է միևնույն ժամանակ նայել տարբեր ուղղություններով, ինչը շատ օգտակար է որսի համար։
 
Որսի ժամանակ քամելեոնները երկար նստում են ծառի ճյուղին։ Այդ ընթացքում նրա մարմինը մնում է անշարժ, իսկ աչքերը անընդհատ շարրժման մեջ են։ Միջատներին նա բռնում է լեզվով, որն ունի կպչուն նյութ իր ծայրին։ Քամելեոնը կարող է ճանաչել և բռնել չորս միջատ երեք վայրկյանում։ Երբ լեզուն «չի աշխատում» այն պահվում է ստորին ծնոտում գտնվող ոսկորի շնորհիվ։ Եթե զոհը լինում է շատ ծանր լեզվով բռնելու համար, նա այն միանգամից բռնում է բերանով։
 
== Գույնի փոփոխություն ==
Շատ հայտնի է քամելեոնների գույնը փոխելու հատկությունը, որը հատւկ է բոլոր տեսակներին։ Գույնի փոփոխությունը կախված է նրանց մաշկի յուրահատուկ կառուցվածքից։ Նրանց մաշկի ներքին շերտում կան հատուկ բջիջներ՝ քրոմատոֆորներ, որոնք իրենց մեջ պարունակում են տարբեր գույնի պիգմենտներ։ Հենց դրանց շնորհիվ էլ քամելեոնը կարողանում է փոխել իր մաշկի գույնը։ Նա կարողանում է փոխել ինչպես իր ամբողջ մարմնի գույնը, այնպես էլ մարմնի մի մասը, որը կարող է ուղեկցվել տարբեր զոլերով կամ պուտերով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քամելեոն» էջից