Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
*[https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%BB/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2 '''Ավազարկղ''']
{{Տեղեկաքարտ Միապետ
*[https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%BB/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2_%D4%B1 '''Ավազարկղ Ա''']
|անուն=Լյուդովիկ XV
*[https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%BB/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2_%D4%B2 '''Ավազարկղ Բ''']
|տիտղոս=
*[https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81:%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB_%D5%B4%D5%A5%D5%BB/%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2_%D4%B3 '''Ավազարկղ Գ''']
|պատկեր=[[Պատկեր:Louis XV; Buste.jpg|200px]]
|իշխանություն=[[1715, սեպտեմբերի 1]] - [[1774, մայիսի 10]]
|նախորդ=[[Լյուդովիկոս XIV]]
|հաջորդող=[[Լյուդովիկոս XVI]]
|տոհմ=[[Բուրբոններ]]
}}
 
'''Լյուդովիկոս XV'''({{lang-fr| Louis XV}})-պաշտոնական մականունը սիրված({{lang-fr|Le Bien Aimé}} [[1710 թվական|1710 թվականի]] [[փետրվարի 15]], [[Վերսալ]]-[[1774]] [[մայիսի 10]], Վերսալ)-[[Բուրբոն]]ների դինաստիայի ներկայացուցիչ [[Ֆրանսիա]]յի թագավոր [[1715 թվական|1715 թվականի]] [[սեպտեմբերի 1]]-ից։
== Մանկություն։ Երեխա-գահաժառանգ, որը կենդանի է մնացել ==
[[Լյուդովիկոս XIV]]-ի ծոռը, ապագա թագավոր (ծննդյան օրվանից կրում է [[Անժու]]ի դուքս տիտղոսը) սկզբում նա գահաժառանգների մեջ չորրորդն էր։ [[1712]]-ին իրար հետևից համապատասխանաբար [[փետրվարի 12]]-ին և [[Փետրվարի 16|16]]-ին մահացան հայրը և մայրը, ապա [[մարտի 12]]-ին՝ նրա 4-ամյա ավագ եղբայրը։ Նա միայն ողջ մնաց շնորհիվ իր դաստիարակի Վանտադուրի դքսուհու<ref>http://img139.imageshack.us/img139/6545/137vr.jpg</ref> ուշադրության։ Հոր և եղբոր մահվանից հետո դառնալով գահաժառանգ՝ որից հետո ստացավ [[Վիեն]]ի դոժ տիտղոսը։
[[1714 թվական|1714 թվականին]] մահացավ Բերիի դուքսը՝ Լյուդովիկոսի հորեղբայրը։ Սպասվում էր, որ նա կստանձներ [[ռեգենտ]]ությունը։ Լյուդովիկոսը մյուս հորեղբայրը, Ֆիլիպ V Իսպանացին, [[1713 թվական|1713 թվականի]] Ուտեխի հաշտության պայմանագրով, այլևս չէր կարող որևէ նկրտում ցուցաբերել ֆրանսիական գահի նկատմամբ։ Ամբողջ դինաստիայի ճակատագիրը մնաց փոքրիկ Լյուդովիկոսի ձեռքում՝ բոլորը սկսեցին անհանգստանալ Լյուդովիկոսի համար։
== Ռեգենտություն ==
Լյուդովիկոս XIV-ի մահից հետո [[1715 թվական|1715 թվականի]] [[սեպտեմբերի 1]]-ին Լյուդովիկսը գահ բարձրացավ 5 տարեկան հասակում,մահացած թագավորի բարեկամներից [[Ֆիլիպ Օռլեանցի|Ֆիլիպ Օռլեանցու]] հովանավորությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ պահապանվում էր Լյուդովիկոս XIV-ի գծած ուղենիշները հաշտություն էր կնքվել [[Անգլիա|Անգլիայի]] հետ շարունակվում էր պատերազմը [[Իսպանիա]]յի դեմ։ Ներքին քաղաքականության մեջ հետևեցին Ջոնա Լոյի սիստեմին, ինչը հասցրեց Ֆրանսիայի տնտեսության քայքայմանը։ Այդ ժամանակ թագավորին դաստիարակությամբ զբաղվում էին եպիսկոպոս Ֆլյորին և մարշալ Վիլուրան, սրանք երկուսն էլ ձգտում էին իրենց մեթոդներով դաստիարակել թաավորին։ [[1723 թվական|1723 թվականի]] [[հոկտեմբերի 1]]-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին: Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշնալով սրանից Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը, ով ամուսնացավ Մարիա Լեշինսկու հետ, ով [[Լեհաստան]]ի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշինսկու դուստրն էր:
== Կարդինալ Ֆլյորիի կառավարումը ==
1726 թվականին թագավորը հայտարարեց, որ երկրի կառավարումը վեցնում է իր վրա, սակայն ամբողջ կառավարումն անցավ կարդինալ Ֆլյորիին, ով կառավարում էր մինչև իր մահը [[1743]]-ը, նա ամեն միջոց գործադրում էր Լյուդովիկոսին քաղաքականությունից հեռու պահելու համար:
Ֆլյորիի կառավարումը, զենք էր ծառայում հոգևորականության ձեռքում: Նրա կառավարման ժամանակաշրջանը կարելի է բնութագրել՝ երկրի ներքին քաղաքականություն-ոչ մի նորարություն և ռեֆորմներ, հոգևորականության ազատումը հարկերից, բռնաճնշումներ բողոքականների նկատմամբ, ֆինանսական քաղաքականության մեջ գերխնայողական քաղաքականություն էր ընտրել և ամեն անգամ ստուգում էր ֆինանսների նախարարության գործերը: Արտաքին քաղաքականությունը-գրագետորեն հեռանում էր արյունահեղ պատերազմներից, սակայն միևնույն ժամանակ նա ստեղծեց երկու բանակ, որոնք ուղղարկվեցին համապատասխանաբար [[Լեհաստան]] և [[Ավստրիա]]: Առաջինը Ֆրանսիային միացրեց [[Լոթարինգիա]]ն, որտեղ գահ բարձրացվեց Լյուդովիկոսի աներ Ստանիսլավ Լեշինսկին: Երկրորդը [[1741]]-ից հաջողությամբ պատերազմեց ավստրացիների հետ, սակայն հետագայում իրադրությունը փոխվեց: 1748-ին Ֆրանսիան ստիպված էր ընդունել [[Աախեն]]ի հաշտությանը, որի համաձայն Ֆրանսիան հրաժարվում էր [[Նիդեռլանդներ]]ում իր նվաճումներից փոխարենը ստանում էր Ֆիլիպ Իսպանացու նվաճած [[Պարմա]]ն և [[Պյաչենցա]]ն: Լյուդովիկոս թագավորը անձամբ մասնակցեց Ավստրիայի դեմ պատերազմին, սակայն Մեցայում ծանր հիվանդացավ: Ամբողջ Ֆրանսիան էր անհանգստանում, երբ Լյուդովիկոսը լավացավ ինքն իրեն կոչեց՝ սիրված:
== Ինքնուրույն կառավարում: Ռեֆորմներ անցկացնելու փորձ ==
Կարդինալ Ֆլյորին մահացավ պատերազմի սկզբում, Լյուդովիկոսն ամբողջ իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում՝ չնշանակելով առաջին նախարար: Հաշվի առնելով, որ Լյուդովիկոսը փորձ չուներ երկրի կառավարման գործում չէր կարող խնդիրներ չառաջանար՝ ամեն նախարար առաջնորդում էր իր նախարարությունը և հաշվետու չէր իր գործակիցների առջև, ինչը մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց կառավարությանը: Բացի այդ Լյուդովիկոսը վարում էր արևելյան բռնապետերին հարիր կյանք, ենթարկվելով այս կամ այն սիրուհուն, իսկ [[1745]]-ից թագավորն ընկավ մարկիզ Պոմպոդյուրի ազդեցության տակ, ով երկրի ամբողջ իշխանությունը ձգտում էր կենտրոնացնել իր ձեռքում: Փարիզյան կառավարությունը սկսեց ավելի վատ վերաբերվել թագավորին:
[[1757]]-ին ոմն Դամյեն մահափորձ կատարեց Լյուդովիկոս թագավորի դեմ: Երկրի աղքատ վիճակը Ֆրանսիայի ֆինանսների գլխավոր կառավարիչ Մաշոյին բերեց այն մտքին, որ երկիրը ռեֆորմների կարիք ունի: Վերջինս առաջարկում էր երկրի բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ արտոնյալ դասակարգը և եկեղեցական ամբողջ հողերը ենթարկել հարկերի, ինչը թույլ կտար ամբողջ հարկային բեռը հանել գյուղացիների և քաղաքացիների վրայից, սակայն սրա դեմ ապստամբեց եկեղեցին, ինչից օգտվեցին բողոքականները և իրենց ուսմունքը տարածեցին Ֆրանսիայում: Վերջի վերջո Մաշոն ընկավ՝ նրա ծրագիրը մնաց չիրագործված:
== 7-ամյա պատերազմը: Քաղաքական և ֆինանսական ճգնաժամերը ==
[[1756]]-ին սկսվեց 7-ամյա պատերազմը, որի ընթացքում Լյուդովիկոսը դաշնակցեց Ավստրիային Ֆրանսիայի ավանդական թշնամուն, չնայած մարշալ Ռիշելյեյի տարած հաղթանակին Ֆրանսիացիները ստիպված էին [[1763]]-ին [[Փարիզ]]ում հաշտություն կնքել Անգլիայի հետ: Բանն այն է, որ անգլիացիները օգտվելով ֆրանսիացիների մի շարք սխալներից ոչնչացրել էին վերջիններիս նավատորմը, ինչի արդյունքում վերոնշյալ հաշտությամբ Ֆրանսիան մի շարք գաղութներ զիջեց մի շարք գաղութներ՝ այդ թվում Հնդկաստանը և Կանադան:
Պոմպադյուրը, փոխելով իր կարծիքով վատ նախարարներին և հրամանատարներին, նրանց առաջնորդ նշանակեց հերցոգ [[Շուազել]]ին: Նա կապեր հաստատեց Եվրոպայի տարբեր պետություններում գահ բարձրացած Բուրբոների միջև: Երկրի ֆինանսական իրադրությունը ողբալի էր, բյուջեի դիֆցիտը հասնում էր աննկարագրելի չափերի: Դիֆիցիտը փակելու համար անհրաժեշտ էին բարեփոխումներ և նոր հարկեր, սակայն [[1763]]-ին Փարիզյան պառլամենտը մերժեց ներկայացված ծրագիրը: Արքան ստիպեց նրան, որպեսզի Շուազելը կրկին անգամ դիմի պառլամենտ, բայց այս անգամ պառլամենտը պետք է որոշում կայացներ արքայի անունից lit de justice (սա մի ավանդույթ էր, որը հիմնվում էր՝ արքայի ներկայությամբ ցանկացած դատավոր պետք է լռի կարգախոսի վրա) Լյուդովիկոսը կազմակերպեց երկրորդ lit de justice-ը, որի ժամանակ նա պառլամենտը հայտարարեց սովորական դատարան, որը պետք է մեծ պատիվ համարի արքայի ներկայությունը: Սակայն թե՛ փարիզյան, թե՛ տեղական պառլամենտները շարունակեցին չենթարկվել:
[[1764]]-ին Պոմպոդյուրի մահից հետո թագավորի սիրուհին դարձավ Դյուբարին, ով Շուզելին հեռացրեց իր տեղից և դը Էգիլիոնը գրավեց նրա տեղը, ի տարբերություն Շուազելի Էգիլիոնը պառլամենտների ոխերիմ թշնամիներից մեկն էր:
[[1771]]-ի [[հունվարի 19]]-ի լույս 20-ի գիշերը զինվորները [[պառլամենտ]]ների անդամների ստիպեցին ասել իրենց վերջնական խոսքը, սակայն վերջիններիս մեծամասնությունը մնաց անդրդվելի: Հաջորդ օրը բոլոր հրաժարվողներին արքայի հատուկ հրամանով ազատեցին իրենց զբաղեցրած պաշտոններից և աքսորեցին, չնայածնրան, որ վերջիններս իրենց տեղերը պառլամենտում գնել էին շատ բարձր գնով: Պառլամենտների տեղը կազմվեցին նոր դատարաններ,սակայն փաստաբանները հրաժարվեցին ներակայանալ այս դատարաններին, սրանց նկատմամբ անվստահություն հայտնեց նաև ժողովուրդը: Սակայն Լյուդովիկոսը ուշադրություն չէր դարձնում ժողովրդի ձայնին: Նա փակված էր Վերսալում և շարունակ տարված էր իր հագուկապով և որսորդությամբ: Նա մահացավ ծաղիկ կոչվող հիվանդությունից, որով վարակվել էր մի երիտասարդ աղջկանից, ում ուղղարկել էր Դյուբարին:
== Գրականություն ==
* Voltaire, «Siècle de L. XV» (П. 1768);
* «Mémoires de Saint-Simon»;
* «Mémoires d’Argenson»;
* «Journal de Barbier»;
* Duc de Luynes, «Mémoires sur la cour de Louis XV» (П., 1860—1865);
* Lemontey, «Histoire de la Régence et de la minorité de Louis XV» (П., 1832);
* Tocqueville, «Histoire philosophique du règne de Louis XV» (П., 1847);
* Capefigue, «Louis XV et la société du XVIII s.» (П., 1854);
* Boutaric, «Etude sur le caractère et la politique personnelle de L. XV» (П., 1866);
* Jobez, «La France sous L. XV» (П., 1869);
* Bonhomme, «L. XV et sa famille» (П., 1873);
* Rousset, «Correspondance de L. XV et du maréchal de Noailles» (П., 1865);
* duc de Broglie, «Le Secret du roi» (П., 1879);
* его же, «Frédéric II et L. XV» (П., 1884);
* Vandal, «L. XV et Elisabeth de Russie» (П., 1882);
* Mouffle d’Angerville, «Vie privée de Louis XV».
* [http://www.memoirs.ru/rarhtml/Dunaie.htm Дюнуайе А.-М. Пребывание имп. Петра Великого в Париже // Маяк современного просвещения и образованности, 1840. — Ч. 6. — С. 77-81.]
* [http://mikv1.narod.ru/text/Journal1976.htm Журнал его императорского величества государя Петра Первого / Публ., коммент. С. И. Коткова // Источники по истории русского языка. — М.: Наука, 1976. — С. 167—205. — В ст.: Дневник участника русского посольства в страны Западной Европы в конце XVII в.]
* [http://memoirs.ru/texts/Journal1822.htm Журнал путешествия во Францию и пребывания в Париже Петра Великого в 1716 году // Отечественные записки, 1822. — Т. 12. — № 21. — С. 145—166; № 32. — С. 312—326.]
* [http://www.memoirs.ru/rarhtml/1143KNVImpEliz.htm К. Н. В. Императрица Елизавета Петровна и король Людовик XV // Исторический вестник, 1884. — Т. 16. — № 8. — С. 346—365.]
* [http://memoirs.ru/texts/Rish_Telesk.htm Ришелье де. Пребывание Петра Великого в Париже. Из записок герцога де Ришелье / Пер. П. Ар-в // Телескоп, 1831. — Ч. 2. — № 5. — С. 3-23.]
* [http://memoirs.ru/texts/SenSimon.htm Сен-Симон Л. де. О пребывании Петра Великого в Париже в 1717 году. Из записок герцога де Сен-Симона // Журнал Министерства народного просвещения, 1856. — Ч. 89. — № 1. — Отд. 2. — С. 1-24.]
[[Կատեգորիա:Ֆրանսիա]]