«Չինական ավանդական բժշկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
Չինաստանում այն դիտվում է, որպես գիտություն «կյանքի դաստիարակություն» գիտության մի մաս («յան շէն սյուե»-養生學), որի մեջ բացի բժշկությունից մտնում են նաև հոգեֆիզիոլոգիական պրակտիկայի զանազան մեթոդներ (ուշու, ցիգուն, դաո-ին և այլն), սննդագիտությունը և այլն: <br />
1950-ական թվականների կեսերին Չինաստանում վերածնվել է հնագույն գիտությունների և պրակտիկաների հանդեպ հետաքրքրությունը, այդ ժամանակ չինական ավանդական բժշկությունը վերջնականապես դարձել է բժշկության այլընտրանքային տեսակ և կառավարության կողմից սկսել է ներկայանալ որպես ազգային հարստություն, Չինաստանի խորհրդանիշ, որպես գիտական բնագավառ: 1972 թվականից հետո, երբ սահմանները ավելի հստակ են դարձել, չինական ավանդական բժշկությունը լայնորեն տարածվել է արևմտյան երկրներում:
Չինական ավանդական բժշկությունը համարվում է քննադատության օբյեկտ գիտական հիմքեր չունենալու, այն ավանդական բժշկության փոխարեն կիրառելու, հնարավոր կողմնակի ազդեցությունների, կենդանիների և բույսերի՝ այդ թվում նաև հազվագյուտ և անհետացող տեսակների ոչնչացման պատճառով բնապահպանական սպառնալիքների պատճառով, ինչը կարող է հանգեցնել կենդանիների օրգանների և դրանց վաճառքով զբաղվող ոչ լեգալ շուկաների զարգացմանը: