«Էդուարդ Աղայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 60.
Էդուարդ Աղայանը մեծ ավանդ ունի նաև հայ բառարանագրության բնագավառում. «Արդի հայերենի բացատրական բառարան» (Ե., 1976) երկհատոր գիրքը` հայերենի բառապաշարի ընդգրկմամբ (136 հազար բառ և 11 հազար դարձվածք) և բառահոդվածների ձևիմաստային բազմաբնույթ դասդասումներով ու պարզաբանումներով մնում է որպես բառարանագրական բացառիկ ձեռքբերում:
 
Համահեղինակ է հանրակրթական դպրոցի 4-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքերի, որոնք ունեցել են բազմաթիվ հրատարակություններ: Նրա գիտական վաստակի մաս է կազմում նաև իր ուսուցիչ Հրաչյա Աճառյանի բազմահատոր աշխատությունների խմբագրման, անավարտ հատվածների լրացման և հրատարակության պատրաստման շնորհակալ աշխատանքը, մասնավորապես «Լիակատար քերականություն հայոց լեզվի» բազմահատորյակի խմբագրման, «Արմատական բառարանի» տպագրության պատրաստման գործում<ref>[http://www.litopedia.org/index.php?title=%D4%B7%D5%A4%D5%B8%D6%82%D5%A1%D6%80%D5%A4_%D4%B1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6 Էդուարդ Աղայանի մասին litopedia.org կայքում]</ref>:
 
== Պարգևներ ==