«Ջազը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։, →)
Հայաստանում [[ջազ]] սկսել են կատարել 1920-ական թվականներից։ 1930-ական թվականներին հայտնվեցին համույթներ, որոնք նվագում էին հիմնականում ջազ երաժշտություն, որոնցից ամենահայտնի խումբը համարվում եր [[Ցոլակ Վարդազարյան]]ի նվագախումբը, որը համերգային ելույթներ էր ունենում «Մոսկվա» կինոթատրոնում։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938 թ. կազմավորված [[Հայաստանի էստրադային նվագախումբ|Հայաստանի պետական ջազային նվագախումբը]]` կոմպոզիտոր և թավջութակահար [[Արտեմի Այվազյան]]ի գլխավորությամբ, դիրիժոր` Ցոլակ Վարդազարյան<ref>[http://armenianjazz.am/?p=1047&lang=hy Հայաստնի պետական ջազ նվագախումբ]{{ref-hy}}</ref>։
 
1950/60 -ական թվականներին Խորհրդային Հայաստանում ջազը լայն տարածում ստացավ։ Ողջ երկում հայտնվում էին ջազային խմբեր։ Այդ ժամանակաշրջանում ճանաչում ստացան [[Լևոն Մալխասյան]]ի ջազային քառյակը, [[Արմեն Թութունջյան]]ը, Արթուր Աբրամյանը և Ալեքսանդր Զախարյանը, որոնք հաճախակի ելույթներ էին ունենում Երևանում, ինչպես և մասնակցում էին համամիութենական փառատոններին։ 1970-ականների սկզբին հանդես եկան նոր տաղանդավոր երաժիշտներ` [[Դավիթ ԱզարյաննԱզարյան]]ն ու Արտաշես Քարթալյանը, կիթառահար Բորիս Անդրեասյանը, դաշնակահար Միքայել Զաքարյանը, Արմեն Տեր-Թադևոսյանի քառյակը, Էդուարդ Բախչիյանի ղեկավարությամբ համույթը։
 
1970-ականներին սկսած Հայաստանի ջազային նվագախումբը մեծ ճանաչման արժանացավ Խորհրդային Միությունում։ Հայաստանի պետական էստրադային նվագախումբը [[Կոնստանտին Օրբելյան]]ի գլխավորությամբ, առաջինն էր ԽՍՀՄ ջազային նվագախմբերից, որ մեկնեց [[ԱՄՆ]]։ Հայ երաժիշտները ԱՄՆ խոշոր քաղաքներում 25 համերգ տվեցին։ Կոնստանտին Օրբելյանը, 36 տարի շարունակ ղեկավարելով նվագախումբը, կարողացավ սիրողական ջազ-համույթի մակարդակից այն վերածել պրոֆեսիոնալ կոլեկտիվ։ 1979 թվականին Օրբելյանին շնորհվեց ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչումը։
201 660

edits