«Արտա Վիրապի գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
Արդավիրաֆ նամեն [[Զրադաշտականություն|զրադաշտական]] կրոնական գրականությանը պատկանող հուշարձան է, որը գրվել է [[Պահլավերեն|պահլավերենով]]: Գրվել է [[Սասանյաններ|Սասանյանների շրջանում]]: Պատմում է Արդավիրաֆի հոգևոր ճամփորդությունը [[Հանդերձյալ աշխարհ|հանդերձյալ աշխարհում]]: Պահլավերենից հայերեն է թարգմանվել Ռ. Թ. Աբրահամյանի կողմից:
 
'''==Սյուժե'''==
Երկը սկսվում է զրադաշտականության դրության մասին պատմելով: [[Զրադաշտ|Զրադաշտ մարգարեն]] երկար ժամանակ քարոզել էր այս նոր կրոնը, և դա մինչև [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացին]] անխափան էր մնացել: Չար ոգին ([[Ահրիման|Ահրիմանը]]) դրդեց նրան [[Եգիպտոս|Եգիպտոսից]] հարձակվել [[Իրան|Էրանշահրի]] վրա` ավերելով ամեն ինչ, կործանելով Դուռն ու թագավորությունը, վառելով զարդարուն կաշիների վրա գրված [[Ավեստա|Ավեստան]] և [[Զանդեր|Զանդը]], սպանելով մեծ թվով դաստուրների (զրադաշտական կրոնի սպասավոր): Ալ. Մակեդոնացին ինքն էլ փախավ [[Դժոխք]]: Երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվում, և մարդիկ որոշում են հավաքվել` որոշելու համար այդ ամենի ելքը: Նրանք որոշում են իրենցից մեկին ուղարկել հոգիների մոտ, որպեսզի տեղեկություն բերի իրենց, թե այն ամեն լվացումները, օրհներգությունները, մաքրումներն ու աղոթքները, որ իրենք անում են, արդյոք հասնում են աստվածներին, թե հասնում են դևերին: Բոլոր մարդիկ հավաքվում են մի մեծ և կարևոր [[Ատրուշան|ատրուշանի]] դռան մոտ և որոշում են, որ այդ մարդն Արտավիրաֆը լինի (Արտավիրաֆ. <<Արտա>>` սուրբ, <<վիրաֆ (վիրապ)>>` հոգի, իմացականություն>>, Արտավիրաֆ` <<սուրբ իմացականություն ունեցող>>):Արտավիրաֆին կոչում էին նաև նիշապուրցի:
Արտավիրաֆը բարեպաշտ անձնավորություն էր: Նա ընտրվում է յոթ թեկնածուներից: Ժողովը երեք անգամ վիճակ է գցում. Առաջին անգամ <<բարի մտքով>>, երկրորդ անգամ` <<բարի խոսքով>>, իսկ երրորդ անգամ` <<բարի գործով>>: Երեք անգամն էլ վիճակը ցույց է տալիս Արտավիրաֆին: Ուներ նա յոթ քույր, որոնք իր կանայք էին: Երբ նրանք իմանում են, որ հենց Արտավիրաֆն է ընտրվել, խնդրում են իրենց միայնակ չթողնել, սակայն նրանց հանգստացնում են` ասելով, որ նրան անվտանգ կերպով ետ կբերեն:
Տող 21.
Դժոխքից հետո նրան ևս մեկ անգամ տանում են Դրախտ՝ Ահուրամազդայի մոտ, ով ասում է, որ Արտավիրաֆը կատարյալ է: Նա լսեց Ահուրամազդայի միայն ձայնը, բայց տեսավ մի գեղեցիկ լույս և ապշած մնաց: Ահուրամազդան Արտավիրաֆին հրամայում է մարդկությանը պատմել իր տեսածների մասին: Թող մարդիկ կիրառեն բարեմտություն, բարեխոսություն և բարեգործություն: Թող նրանք պահեն պատշաճ օրենքը: Թող մնան այն համոզմունքին, որ Զրադաշտն էր տվել: Նախնական կրոնից այլ ուղի չկա. թող մարդիկ այդ ուղուց չշեղվեն: Ամեն ինչ փոշի է դառնալու (ոսկին, արծաթը, մարդկային մարմինը): Բայց միայն չի խառնվի փոշու հետ այն մարդը, ով դրվատում է առաքինությունը և իր պարտքն ու բարեգործությունն է կատարում: Հաղթական լինի մազդեզն դենի վեհ փառքը:
'''==Տանջանքների տեսակները'''==
Տանջանքները բազմատեսակ են և նպատակ ունեն գլխավորապես 1) ջլատել մարմնի անդամները կամ մարմինն ամբողջապես ոչնչացնել և 2) վերին աստիճանի անախորժ զգացումներ առաջացնել հանցավորների մեջ:
1. Սոդոմականության պատճառով մի տղամարդու նստատեղից օձը ներս էր մտել և բերանից դուրս եկել, և այլ օձեր բռնել էին նրա մարմնի այլ անդամներ: (Գլ. 19)
Տող 69.
Գրքում ներկայացված բոլոր պատիժները՝ գլխի կաշին լայնացնելը (21), միրուք փետելը և արյուն խմելը (23), ստինքներից կախելը (24), խրաֆստարների, մասնավորապես օձերի, կռծելը (24, 24, 29, 32, 33, 34, 36, 37, 45, 47, 56, 66, 69, 71, 73, 81, 86, 89, 90), մեջքով սուր քաշելը (40), ստիքներով լեռ փորելը (44, 78 87, 95), գլխին ջրաղացի քար դնելը (44), մատ-եղունգով սար փորելը (50), միսը երկաթե պատառաքաղով ուտեցնելը (51, 62), նետի, քարի, կացնի հարվածներ (52, 77), գլուխը մարմնից բաժանելը (57), դեպի Դժոխք քարշ տալը (58), ստինքներն ուտեցնելը (59), տաք հնոց լիզելը (63), աչքում բևեռ (67, 69, 92), երկաթե ոզնին մարմնի մեջ (70), դանակը սրտում (74), փորոտիքը պատառոտելը (76), ոտքերը տաք արույրի վրա դնելը (76), ստինքները կտրելը, փորը պատռելը (84), երկաթե պարանով պատելը (85), երեսն ի վայր ընկած՝ ներքևից ծուխ և տոթ, վերևից սառը քամի (93), ստինքները շիկացրած տապակների վրա դնելը (94), դաշտան, արտաթորանք, դիակ ուտելը (20, 22, 38, 44, 72, 80, 98), հող ու մոխիր ուտելը (27), իր դիակն ուտելը (35, 83):
 
'''==Հանցանքները, որոնց համար մարդիկ ընկնում էին Դժոխք'''==
Սոդոմականություն (19, 71), դաշտանի ժամանակ ջրին և կրակին մոտենալը (20, 72), առաքինի մարդ սպանելը (21), դաշտանով կնոջ հետ հարաբերություն ունենալը (22), ուտելու ժամանակ խոսելը (23), կնոջ կողմից ամուսնուն թողնելն ու անբարոյականություն անելը (24, 26, 62, 69, 70, 81, 85), առանց կոշիկի և առանց գոտի ման գալը, կանգնած միզելը (25), կապիճ, դուլակ և այլ չափերի փոքր բռնելը (27, 80), իշխանավորների անողորմ վերաբերմունքը (28), զրպարտելը (29, 66), չորքոտանիներին առանց որոշ ծիսակատարության սպանելը (30, 74), անհոգութություն, ագահություն (31), 32-րդ գլխում պատմվում է ծույլ Դավանոսի մասին, որ հանցագործ էր և միայն աջ ոտքով խոտ էր գցել լծկան եզան առաջը, սուտ ու խաբեություն և պարսավանք (40, 90, 97), մազերը և գլխի թեփը կրակի մեջ ածելը (34), կանանց կախարդությունը (35), ուխտադրժությունը (36, 47, 52), աղտոտությունները և դիակը կրակի մեջ գցելը (37,38), մշակների օրավարձը կտրելը (39), բաղնիքում աղտոտությունները և դիակները ջրի մեջ և հողի վրա դնելը (41), անհարազատ զավակներ (42), երեխաներին չճանաչելը (43), մոր կողմից զավակին սպանելը (44), սուտ երդում ուտելը (45), անազնիվ ճանապարհով հարստություն դիզելը (46), շներին չկերակրելը (48), խաբեբայորեն գետին չափելը (49), սահմանագծերի քարերը փոխելը (50), կեղծ պայմաններ կապելը (51), Վռամյան կրակը հանգցնելը և սրընթաց գետի կամուրջը քանդելը (55), խարդավանքներ աստվածների և կրոնի (56), լաց ու շիվան անելը մեռելների հետևից (57), կանգնած ջրում, ավազանում և գետում աղտոտություններ գցելը (58), երեխային կարիքից և քաղցից լացացնելը (59), ուրիշի կնոջ մոտ գնալը (60), <<կնոջ համար սուր լեզու>> կամ <<շան լեզու>> ունենալը (63, 82), ուրիշից հղիանալն ու երեխային փչացնելը (64, 78), հորն ու մորը վշտացնելը (65), հանձնված քաղաքը վատ կառավարելը (67), կանանց դեմքերը գեղեցկացնելը և ուրիշի մազեր գործածելը (73), անասունների բերանը կապելը (75), դաշտանի ժամանակ կանանց կերակուր եփելը (76), անասուններին վատ պահելը (77), սուտ արդարադատություն և կաշառք (79, 91), կնոջ գաղտնի միս ուտելը (83), թույն ու աֆիոն պատրաստելը(84), խեթուկդաս ժխտելը (86), երեխային մոր կաթով չկերակրելը (87, 94, 95), անվայել սեռական հարաբերություններ (88), եսասիրություն (89), ուրիշներին բարիքից զրկելը (92), ճանապարհորդներին ասպնջականությունից զրկելը (93), սերմը չցանելը և ուտելը (96), դիակ ուտելը (98), տերերին անհնազանդ լինելը (99):
Այս հանցանքներից շատերը հանցանք են համարվում այլ կրոնների բարոյագիտության մեջ. սակայն բավական շատ են և ավելի հետաքրքիր զուտ զրադաշտական հանցանքները, օրինակ՝ դաշտանով հողը, ջուրը, կրակը անպատվելը (20, 72), անասուններին ապօրինի և անտեղի սպանելը (30, 74), ջուրը, կրակը և հողը կեղտոտելը՝ աղտոտություններ գցելով մեջը (34, 37, 38, 58), կրակը և մասնավորապես Վռամյան կրակը դիտմամբ հանգցնելը (37, 55), բարի կենդանիներին չարչարելը և մորթելը (48, 75, 77, 98), խեթուկդասը դրժելը (86), ուրիշի երեխաներին ծիծ տալը (87, 94), և իր երեխային ծծից զրկելը (59, 95), դիակ ուտելը (98) և այլն:
 
'''==Մեջբերումներ գրքից'''==
1.Երրորդ լուսաբացին այն առաքինի հոգին փայլում էր բուսականության բույրի մեջ, և այդ բույրը ավելի հաճելի էր երևում նրան, քան ամեն հաճելի բույր, որ նրա կենդանի ժամանակ հաճելի էր նրա հոտոտելիքին: Եվ այն բույրի հովը հեռու հարավային կողմից, աստվածների գավառից էր գալիս: Նրա աչքին երևացին նրա սեփական կրոնը և սեփական գործերը գեղեցկատեսիլ կնոջ կերպարանքով, վայելչակազմ, այսինքն՝ աճած առաքինության մեջ: Լիքը կրծքով, ստիքները հետ նստած սրտին և հոգուն սիրելի, որի կերպարն այնքան լուսավոր էր, որքան տեսքը գեղանի, որքան նայվածքը հաճելի: Առաքինի մարդու հոգին հարցրեց այն կնոջից. <<Ով ես դու և ինչ անձն ես, որ ես երբեք կենդանի ժամանակ երկրի վրա ոչ մի կին չեմ տեսել ավելի շնորհալի և ավելի գեղատեսիլ, քան դու>>: Այն ժամանակ պատասխան տվեց այն կինը, որ նրա սեփական կրոնը և սեփական գործերն էին. <<Ես քո գործերն եմ, ով բարեմիտ, բարեբան, բարեգործ և բարեկրոն երիտասարդ: Քո կամքի և արարքի համար է, որ ես այսպես վեհ և մեծ և անուշաբույր և հաղթական և անհոգ եմ, ինչպես քեզ թվում է: Որովհետև դու երկրի վրա գաթաներ ես երգել և դու վեհ ջուրն ես նվիրագործել և կրակը խնամել: Եվ դու մեծարեցիր առաքինի մարդուն, հեռվից էր նա գալիս, թե մոտից: Թեպետ ես զորավոր էի, բայց քեզնով ավելի զորավոր դարձա: Եվ թեպետ ես վայելուչ էի, բայց քեզնով ավելի վայելուչ դարձա: Եվ թեպետ արժանի էի, բայց քեզնով ավելի արժանի դարձա: Եվ թեպետ ես նստած էի շողշողուն գահի վրա, քեզնով ավելի փայլուն գահի վրա նստեցի: Եվ թեպետ ես վսեմ էի, քեզնով ավելի վսեմ դարձա այս բարի մտքի, բարի խոսքի, բարի գործի միջոցով, որ դու գործադրեցիր: Դու առաքինի մարդ ես, նրանք հարգեցին քեզ և քեզնից հետո առաքինի մարդուն: Քո երկար պաշտամունքի և հաղորդակցության մեջ Ահուրամազդային նվիրագործում էիր և հաղորդակից էիր լինում: Անդորրություն լինի սրանից:
 
Տող 84.
5. Հետո Սրոշ առաքինին և Ատր յազատն իմ ձեռքը բռնեցին և տարան Չակաթ Դայիտի, Չինվաթ կամրջի տակը մի անապատ տեղ և այն անապատի մեջ, Չինվաթ կամրջի տակ, գետնի մեջ երևաց Դժոխքը: Այնտեղից Ահրիմանի, դևերի, դրուջների և ուրիշ շատ չարագործների հառաչանքը և աղաղակն էր լսվում: Ինձ այնպես թվաց, թե յոթ պետությունների գետինը ցնցվեց և այդ աղաղակը և հառաչը լսվեցին, և ես վախեցա: Եվ ես խնդրեցի Սրոշ առաքինուն և Ատր յազատին, որ ինձ այնտեղ չտանեն, այլ հետ դարձնեն: Այն ժամանակ Սրոշ առաքինին և Ատր յազատն ինձ ասացին. <<Մի վախենար, որովհետև այստեղից քեզ ոչ մի երկյուղ չկա>>: Եվ Սրոշ առաքինին և Ատր յազատը առջևից գնացին, և հետևից ես՝ Արդավիրաֆս, ներս գնացի Դժոխք:
 
'''==Նմանություններ և զուգահեռներ'''==
Այս երկը շատ անգամ նմանեցնում են [[Դանթե Ալիգիերի|Դանթեի]] [[Աստվածային կատակերգություն|<<Աստվածային կատակերգության>>]] հետ: Դանթեի ճամփորդությունը, իհարկե, վերաբերում է 1300թ.-ին, սակայն շատ քչերն են տեղյակ, որ նման մի ճամփորդություն գրվել է դրանից շատ դարեր առաջ: Դանթեի պոեմը երեք վայրերն է նկարագրում ՝ Դժոխք, Քավարան, Դրախտ: Արդավիրաֆ նամեում կա Դրախտը և Դժոխքը: Սակայն բացի այս՝ անվանապես նշված վայրերից, կա նաև Համեսթեգան կոչվող մի վայր, որը նման է Դանթեի Քավարանին: Համեսթեգանը նման է նաև Դանթեի Դժոխքում գտնվող [[Լիմբոս|Լիմբոսին]]: Դանթեի ճամփորդությունը սկսվում է Դժոխքից՝ վերջանալով Դրախտում: Սա ցույց է տալիս մարդու պայքարը, ճանապարհը դեպի ազատություն՝ Դրախտ՝ այսպես ասած, լավ եզրափակելով գիրքը: Արդավիրաֆ նամեում ճամփորդությունը սկսվում է Դրախտում, սակայն ավարտվում է նույնպես Դրախտում:
Սակայն անհերքելի է այն փաստը, որ Դանթեի ստեղծագործությունն ավելի հաջող է և ավելի կատարյալ: Դանթեի ստեղծագործության մեջ կարելի է հանդիպել և քրիստոնեական և հեթանոսական (հունահռոմեական) և մուսուլմանական ([[Մուհամմադ մարգարե|Մուհամմեդ]]) կերպարների: Իսկ Արտավիրաֆը բուն զրադաշտական թեմաներով է գրված: Դանթեի ստեղծագործության մեջ մենք հանդիպում ենք անունով նշված բազում կերպարների, իսկ Արդավիրաֆ նամեում համարյա անուն չկա նշված: Որպես օրինակ կարելի է բերել Ալ. Մակեդոնացուն, ով երկու ստեղծագործություններում գտնվում էր Դժոխքում: Երկուսի Դժոխքների ամենացածր վայրում կարելի է հանդիպել չարության գլխավոր մարմնացումներին՝ Ահրիմանին (Գաննակ Մենոկ) և Սատանային (Լուսիֆեր): Երկու գրքերում կարելի է հանդիպել երկու կրոնների մեջ առաջին մարդ համարվող Ադամին և Գայոմարթին: Եվ Արդավիրաֆը և Դանթեն ունեին ուղեկիցներ. Դանթեի դեպքում Վերգիլիոսն էր և ոչ ուղղակի կերպով Բեատրիչեն, իսկ Արդավիրաֆի դեպքում՝ Ատրն ու Սրոշը: Արդավիրաֆի Դրախտն ունի չորս շրջան, իսկ Դանթեինը՝ տաս: Իսկ երկուսի մոտ էլ Դրախտներն անվանվում են ի պատիվ լուսատուների: Երկուսի մոտ էլ Դժոխքը մի խոր փոս է՝ 10 շրջանից բաղկացած Դանթեի մոտ և 4 շրջանից՝ Արդավիրաֆի:
Տող 92.
Որոշ նմանություններ կան նաև <<[[Սասնա ծռեր|Սասնա ծռերի]]>> մեջ: Երբ Արդավիրաֆը ետ է գալիս իր ճամփորդությունից, նրան խնդրում են պատմել իր տեսածները: Նա պատասխանում է. <<Նախ և առաջ սովածներին ու ծարավներին ուտելիք տուր, ապա հաջողությամբ հարց ու փորձ արա>>: Սա համապատսխանում է զրադաշտականության հյուրընկալության պատգամին:
 
'''==Աղբյուրներ'''==
Ռ. Թ. Աբրահամյան <<Արտա վիրապ նամակ>>, <<Յուշտի ֆրիան>>
Zoroastrian visions of heaven and hell - Asian and African studies blog