«Ամինաթթու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 277.
== Սպիտակուցների երրորդային կառուցվածքի ձևավորմանը մասնակից ոչ կովալենտ կապերը ==
Երրորդային կառուցվածքի ձևավորման ժամանակ,երկրորդային կառուցվածքի նմանությամբ,առաջանում են ջրածնական կապեր առաջնային կառուցվածքի -NH և -C=O խմբերի միջև:Ջրածնական կապեր են առաջանում նաև այն ամինաթթուների միջև,որոնց ռադիկալներում կան բևեռացված,ոչ իոնացված ֆունկցիոնալ խմբեր:
 
Ռադիկալներում կարբօքսիլ և ամինախումբ պարունակող ամինաթթուները ֆիզիոլոգիական պայմաններում իոնացված են,կրում են համապատասխան բացասական և դրական լիցք,որի հետևանքով,երբ նման ամինաթթուների զույգերը հայտնվում են բավականին մոտ դիրքերում (տարածական),նրանց միջև առաջանում է իոնական կապ (աղային կամրջակ):
 
Ամինաթթուների ոչ բևեռային (հիդրոֆոբ) ռադիկալները միավորվում են հիդրոֆոբ փոխազդեցությունների շնորհիվ (նման յուղի մոլեկուլների փոխազդեցությունները ջրի մակերեսին):Ջրի մոլեկուլների միջմոլեկուլային փոխազդեցությունները այնքան ուժեղ են,որ հիդրոֆոբ խմբերը չեն կարող ներխուժել նրանց միջև և առաջացնում են <<գրպանիկ>>:
 
Սպիտակուցների չորրորդային կառուցվածքն առաջանում է,երբ երկու և ավելի սպիտակուցային շղթաներ միավորված են միմյանց հետ կովալենտ կամ ոչ կովալնետ փոխազդեցություններով և միայն այդ դեպքում կարող են կատարել իրենց ֆունկցիան:Սպիտակուցների կենսաբանական ակտիվությունը,այսպես կոչված նատիվ հատկությունները,պայմանավորված են երրորդային և չորրդային կառուցվածքներով:Բոլոր գործոնները,որոնք խախտում են երրորդային և չորրորդային կառուցվածքներով:Բոլոր գործոնները,որոնք խախտում են երրորդային և չորրորդային կառուցվածք բերում են բնափոխման:Բարձր ջերմաստիճանի,ֆիզիկական այլ գործոնների,դետերգենտների,օրգանական լուծիչների,pH-ի փոփոխության,անօրգանական աղերի ազդեցության դեպքում սպիտակուցները ենթարկվում են բնափոխման (դենատուրացիայի):
 
 
 
{{Ամինաթթուներ}}