«Ապաշխարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, ջնջվեց: |հղում = oգտվելով ԱՎԲ
Ապաշխարություն
Տող 5.
Հետագայում Հայ եկեղեցում անհատական խոստովանությունը փոխարինվել է հրապարակային կամ հավաքական խոստովանությամբ։ Հրապարակային խոստովանության ձև է Հայ եկեղեցում պատարագիչ եկեղեցականի՝ ս. Պատարագից առաջ, նախքան խորան բարձրանալը ներկաներից հրապարակավ թողություն խնդրելը. Խոստովանիմ առաջի Աստծո և առաջի Տեր, հարք և եղբարք, զամենայն մեղս, զոր գործեալ եմ... (Ժամագիրք)։ Հրապարակային խոստովանությունը ժողովրդի ներկայությամբ անձնական մեղքերի հայտարարությունն է։ Հոգևորականների համար ևս պարտադիր է խոստովանությունը։
 
Համաձայն Հայ եկեղեցու վարդապետությանՎարդապետության, խոստովանությունը կատարվում է եկեղեցում, Աստծո պաշտոնյայի՝ խոստովանահոր առաջ։ Միայն ձեռնադրված եկեղեցականն է, որ իրավունք ունի մեղքերի թողություն տալու։ Նախքան հաղորդությունը հավատացյալները ծնկի են գալիս քահանայի առաջ, և նրանցից մեկը կամ քահանան ընթերցում է Ժամագրքի սկզբում Զղջման վերնագրով մեղաների շարքը, որը սկսվում է Մեղա Ամենասուրբ Երրորդության աղոթքով։ Մնացածները յուրաքանչյուր բաժնի ավարտին Մեղա Աստծո խոսքերն են կրկնում։ Քահանան ի պատասխան ասում է. Աստված թողություն շնորհեսցե։ Ապա ընթերցվում են ապաշխարության սաղմոսները։ Քահանան աղոթում է, որ Աստված լսի մեղավորի աղաչանքն ու խոստովանությունը՝ դարձնելով նրան Սուրբ Հոգու տաճար։ Ընթերցում է Եսայի մարգարեից 1.16–20, Եզեկիելից՝ 18.21–23, Եփեսացիների թղթից՝ 6.10–24 համարները և Անառակ որդու առակը (Ղուկ. 15․11–32), որից հետո արևմուտք դառնալով՝ երեք անգամ արտասանում է Հրաժարիմքը։ Այնուհետև բոլորը շրջվում են դեպի արևելք և ասում դավանության խոստովանությունը՝ Հավատամքը։ Այդ ամենից հետո միայն ապաշխարողը, մաքրված և թողություն ստացած, պատրաստվում է հաղորդություն ստանալու։
 
Հայ եկեղեցին շաբաթվա մեջ երկու օր՝ չորեքշաբթի և ուրբաթ, որոնք պահոց օրեր են (տես Պահք), համարում է նաև ապաշխարությանԱպաշխարության օրեր։ [[Մեծ պահք]]ը նաև Ապաշխարության շրջան է։ Նախկինում Հայ եկեղեցին Ապաշխարության հատուկ օր ուներ, որն Ավագ հինգշաբթին էր (տես Ավագ շաբաթ), երբ կատարվում էր Կարգ ապաշխարողաց ժամերգությունը, ապա տեղի էր ունենում Պատարագ՝ ի հիշատակ ս. Հաղորդության խորհրդի հաստատման։
 
== Գրականություն ==